Գլուխ 2

316 15 0
                                    

Լունան սովորական մի աղջիկ էր,ով ամեն օր դպրոց էր գնում ու փորձում օրերը լցնել ինչ-որ գույներով:Նա չէր սիրում կյանքին հարմարվել,այլ փորձում էր կյանքը հարմարեցնել իրեն,օրերը տարբերակել միմյանցից,որ դրանք միապաղաղ ու մեկը մյուսի նման չլինեն:Աղջիկը բնավորությամբ շփվող էր,միշտ ուրախ ու վստահելի ընկեր:Ասել է ընկերների մասին,նա շատ ընկերներ ուներ,բայց 2ին բոլորից վեր էր դասում:Աննան ու Գոռը նրա համար ընտանիք էին,հենարան:Այս երեքը կարող էին միասին անցկացնել իրենց ամբողջ ժամանակը և երբեք չէին ձանձրանա իրարից:Նրանց երեքի ծնողներն էլ միշտ մտերիմ են եղել,նախքան Լունայի ծնողների մի քանի ամսով արտերկիր մեկնելը:Լունան տատիկի հետ էր ապրում,աղջկա համար տատիկը աշխարհ էր,նրա ձեռքերը Լունայի համար մխիթարանք էին,աչքերը հոգու հայելիներ,որոնց մեջ նա միայն իրեն էր տեսնում:Իսկապես,տատիկի համար ամենակարևորն այս կյանքում փոքրիկ թոռնուհին էր,ով միշտ էլ նույն չարաճճի ու խռովկան փոքրիկն էր մնալու նրա սրտում:
Հերթական երկուշաբթին էր...Ախխ շաբաթվա այդ օրը գորշ է թվում բոլորիս համար,այդ օրը արթնանալիս մենք կարծես պատրաստվում ենք մի երկար,դժվար ու անկանխատեսելի շաբաթվա:Անկանխատեսելի?մեր համար շաբաթները գուցե անկանխատեսելի են,բայց միևնույն է ինչ-որ ընդհանուր բան կա դրանց միջև,միշտ դրանք սկսվում են մոխրագույն երկուշաբթիով ու ավարտվում նույնպիսի մռայլ կիրակի երեկոյով:Բայց այս շաբաթը կարծես թե Լունայի համար ուրիշ կլինի,ու միգուցե կիրակի երեկոն մոխրագույնից վերածվի թեթև երկնագույնի:Աղջիկը սիրում էր երկնագույնը,այն երկնքի պես ազատ էր,ու օվկիանոսի պես առեղծվածային:
Լունային արթնացրեց տաղտկալի զարթուցիչը,որին աղջիկն այդքան ատում էր:Նա կանգնեց,նայեց սենյակում տիրող խառնաշփոթին ու մտքում փորձեց հիշել նախորդ օրվա իրադարձությունները:Նա Աննայի ու Գոռի հետ երեկ ֆիլմ դիտեց,հետո սկսեցին խաղալ,զրուցել ու չնկատեցին թե ինչպես երեկոն վրա հասավ:Լունան քնեց միայն այն ժամանակ,երբ ընկերները զանգ տվեցին ու ասացին,որ տուն են հասել:
Առանց որևէ այլ բանի մասին մտածելու աղջիկը վերցրեց հեռախոսը,զանգերի ցուցակում գտավ "Աննա❤" անունն ու սեղմեց այդ անվան վրա,մինչդեռ մյուս ձեռքով փորձում էր միմյանցից զանազանել հագուստն ու աչքի ծայրով հայացք գցելով որոշել ինչ հագնել:
-Ալո
Հեռախոսի մյուս կողմի ձայնը այնքան քնաթաթախ էր ինչքան նոր ծնված երեխան,ով չի հասկանում թե որտեղ է,շուրջն ինչ է կատարվում
-Ան~,Աննա,արթնացիր,ուշացանք
-Լունա?ուշացանք?այդ ինչպես,ես դեռ մեկ ժամ էլ չկա ինչ քնած եմ
-Գրողը տանի,ժամը 8ն է,արթնացիր
Հեռախոսի հակառակ կողմում Աննան կարծես արագ վեր թռավ ու սթափվեց
-Աստված իմ,Գոռին զանգել ես?
-Դեռ ոչ,ես էլ նոր եմ արթնացել
-Լավ,դա ինձ թող,փորձիր մի բան հորինել ուսուցչի մոտ,հնարավոր է ուշանամ
-Բայց,Ան..
Լունան չհասցրեց ավարտել նախադասությունը,երբ Աննան անջատեց հեռախոսը
"Նորից ես պետք է սկսեմ երևակայությունս գործի գցել" մտածում էր Լունան ու փորձում բացել տան դուռը,երբ նրան կանգնեցրեց տատիկը.
-Այդ ուր առանց նախաճաշի?
-Տատ,տատ ջան,ուշանում եմ,խոսք եմ տալիս դպրոցում կուտեմ,սիրում եմ քեզ շատ,դե ես գնացի
"Այս աղջիկը երբեք չի փոխվի" տատիկի մտքի վրա Լունան փակեց դուռն թւ լսվեցին նրա հեռացող ոտնաձայները:
Դպրոցը արդեն լեփ-լեցուն էր,Լունան շնչակտուր մտավ դասարան զանգից 10 րոպե ուշացումով
-Լունա,հանգիստ
-Ներեցեք ընկեր Գրիգորյան,կարելի է?
-Ներս անցիր,իսկ ընկերներդ ուր են
-Ըըը...հաա հիշեցի,նրանք խնդրեցին,որ ձեզ փոխանցեմ,որ մի քիչ կուշանան,գրադարան են մտնելու
-Լավ,նստիր
Աղջիկը շնչառությունը կարգի բերելով գնաց դեպի իր նստարանը,ուր սովորաբար Գոռի հետ է նստում,բայց այսօր նրա կողքի աթոռին ինչ-որ անծանոթ մեկն էր.
-Արագ ես հորինում,Լևոն,ես քո նոր դասընկերն եմ
-Ես ոչինչ էլ չհորինեցի
-Ահա,չհորինեցիր
-Անունս Լունա է,որտեղից ես?
-Ընտանիքս նոր է քաղաք տեղափոխվել
-Պարզ է
-Վերջին նստարան,ձեզ չեմ խանգարում?
Առաջին ժամը անհետաքրքիր անցավ,Լունան ինչ-որ բան էր նկարում հանրահաշվի տետրի հետևի էջում,իսկ նորեկը ուշադիր նայում էր,ասես երբեք աղջկա նկարած ծուռումուռ շենքերից ավելի գեղեցիկ արվեստի գործ չէր տեսել,դասամիջոցին Լունան Գոռի ու Աննայի հետ հանդիպեց ճաշարանում,նրանք ողջունեցին իրար իրենց մշտական բարևով,հետո սուրճ խմեցին ու վերադարձան դասարան:Լունան ուզում էր ընկերներին ծանոթացնել նոր դասընկերոջ հետ,չնայած Գոռի մռայլ հոնքերից կարելի էր եզրակացնել,որ նա ուրախ չէր այդ ծանոթությանը.
-Լավ,քիչ անց կծանոթացնեմ,չի փախչի
-Չգիտեմ ինչ է փչել ընկեր Գրիգորյանի մտքին,որ նրան իմ տեղում է նստեցրել
-Դե լավ,վերջացրու,կարծես փոքր լինես
-Ես իմ տեղում կնստեմ,ինձ ոչինչ չի հետաքրքրում
-Այյյ,Գոռ նստիր որտեղ ուզում ես,Լունա արի նկարվենք
-Չէէ,չեմ ուզում
Բայց Աննան շատ ինքնասածի էր,նրան ոչինչ չէր կանգնեցնի իր ուզածն անելու,այդպիսին էին նաև Լունան ու Գոռը,երևի դա նրանց միավորող գծերից էր
-Գոռ,հապա մի քո դեմքին
-Տուր այստեղ
Գոռը Աննանի ձեռքից մի կերպ վերցրեց հեռախոսն ու ջնջեց նկարը
-Հահա,իսկ ես նկարը արդեն հասցրել եմ Լունային ուղարկել
-Աննաաա,Լունա հեռախոսդ տուր էստեղ
Լունան պատրաստվում էր գրպանից հանել հեռախոսն ու ավելի լավ թաքցնել,բայց այնտեղ հեռախոսը չգտավ
-Այստեղ պետք է լիներ
-Լունա,մի կատակիր ինձ հետ,արագ տուր
-Գոռ,Աննա,ես իսկապես այն չեմ գտնում
-Պայուսակումդ նայիր
Բայց հեռախոսը չկար ու չկար,հիշելով,որ 5 րոպե առաջ ճաշարանում էին,ընկերները երեքով անտեղ վազեցին ու սկսեցին նայել շուրջբոլորը
-Սա ես փնտրում?
Լևոնն էր,Լունային էր մեկնել հեռախոսն ու նայում էր նրա աչքերին
-Դու ով ես?
-Գոռ,Աննա,նա Լևոնն է,ես ձեզ պատմել եմ,շնորհակալ եմ,որտեղից գտար?
-Սեղանին էր
Դասարան վերադառնալիս Գոռը դանդաղ քայլում էր Լունայի կողքով ու կասկածելի հայացքով զննում Լևոնին,ով Աննային ինչ-որ զվարճալի պատմություն էր պատմում.
-Նա ինձ դուր չի գալիս
-Վերջացրու,Գոռ
-Ճիշտ եմ ասում,որտեղից իմացավ որ քո հեռախոսն է
-Նախորդ ժամին կողքիս էր նստած գուցե տեսել էր
-Չգիտեմ.միևնույն է նրա մեջ ինչ-որ բան վանում է...
Դասերն ավարտված էին,Լունան Աննայենց տուն էր գնացել,Աննայի ու նրա եղբոր հետ ֆիլմ դիտել,զրուցել(Աննայի եղբայրը նրանցից 2 տարով մեծ էր,ու մեծ եղբայր էր նաև Լունայի համար) հետո տուն էր եկել,հասցրել ճաշել ու տնային աշխատանքն էր անում,երբ հանկարծ հեռախոսի էկրանը լուսավորվեց,էկրանին հայտնվեց "Բարև Լունա,ես քո պահապան հրեշտակն եմ լինելու,քո ստվերը,քեզ ամենահարազատն ու հավատարիմը,ես քո հետ եմ լինելու կյանքիդ ամբողջ ընթացքում,ու նույնիսկ մահվանից հետո,մի փորձիր գտնել ինձ,ես միայն քո լավն եմ ուզում ու ցանկանում եմ,որ դու ամենաերջանիկը լինես",համարն անծանոթ էր,Լունան մտածեց,որ ընկերներն են հերթական կատակը խաղում ու պատասխանեց " "Հեյյ,վերջացրեք,ես գիտեմ որ դուք եք".պատասխանը երկար սպասեցնել չտվեց "Դու ինձ չես ճանաչում,բայց ես քո մասին գիտեմ ամեն ինչ,գիտեմ որ դու հիմա նստած ես քո սպիտակ սեղանի մոտ,աջ ձեռքով փորձում ես դասավորել մատիտներդ,գիտես կարծում եմ կարմիրը ամենասկզբում ավելի գեղեցիկ է նայվում".Նամակի այս բովանդակությունը վախեցրեց Լունային ու նա շփոթված սկսեց նայել շուրջբոլորը,"այստեղ ինչ է տեսախցիկ կա?" աղջկա մտքերը սկսեցին փոթորկվել ու սիրտը սկսեց արագ բաբախել,հաջորդ նամակը ուներ հետևյալ բովանդակությունը "Մի վախեցիր,ես բարեկավ եմ,ոչ թե թշնամի"

Եթե թույլ տաս ճանաչել քեզDove le storie prendono vita. Scoprilo ora