Երաժշտության ձայնը, պարողների աղմուկն ու Աննայի զվարթ ծիծաղը խլացնում էին Լունային ։ Շուրջբոլորը գույներ էին,բայց ամեն ինչ կարծես խավարի մեջ էր ։ Ահա և հերթական դանդաղ երաժշտությունը հնչեց ու ինչ-որ պատանի Աննային հրավիրեց պարելու ,Լունան թեթև քմծիծաղով ընկերուհուն ուղեկցեց պարահրապարակ,իսկ ինքը շրջվեց դեպի սեղանը ու փորձեց վերցնել հեռախոսը,բայց գլխի կտրուկ շարժումից փոքրիկ,ոսկեգույն մազակալը ընկավ հատակին։ Լունան խոնարհվեց,որ վերցնի իր այդքան սիրելի զարդը ու հենց այդ ժամանակ էր,որ նկատեց իրեն մոտեցող կոշիկները։ Լունան դանդաղ բարձրացրեց հայացքը, մոտեցողը սև կոստյում էր հագել,իսկ դեմքը ամբողջովին ծածկված էր սպիտակ դիմակով ։ Աղջկան մի զգացում պատեց,որը միջանկյալ տեղ էր գրավում անհայտության ու վստահության,վախի ու անհանգստության միջև։ Լունան հայացքով հետևեց պատանուն,որի միայն աչքերն էին երևում և դրանք անկասկած ուղղված էին դեպի իրեն։ Տղան դանդաղ քայլերով մոտեցավ Լունային ու առանց անգամ մի բառ արտասանելու մեկնեց ձեռքը նրան 'հրավիրելով պարահրապարակ ։ Հերոսուհին անկասկած կհրաժարվեր որևէ անծանոթի հետ պարելուց ,բայց զգաց որ այդ պահին իրեն ամենածանոթն ու ամենահավատարիմը հենց այդ անծանոթն էր ,ինքն էլ չհասկացավ թե ինչ պատահեց ,բայց հաջորդ բանը որ հիշում էր այդ օրվանից այն էր,որ ինքը պարում էր պարասրահի կենտրոնում 'սրտի խորքում հստակ իմանալով ,որ այդ դիմակով երիտասարդը իր այդքան սպասված նամակագիրն էր։Երաժշտությունը շարունակում էր լցնել դահլիճը,իսկ Լունան այն նույնիսկ չէր լսում ,չէր տեսնում պարող զույգերին, զգում էր միայն իր ձեռքը'անծանոթի ձեռքում ու այն տարօրինակ առեղծվածայնությունը ,որն իրեն այդքան ձգում էր։
Աղջկա երջանկությունը իհարկե երկար չտևեց,շուտով շուրջբոլորը լռություն տիրեց,զույգերը բաժանվեցին,իսկ անծանոթը մի քանի րոպե Լունայի աչքերին անթարթ նայելուց հետո հեռացավ ' աղջկան թողնելով ինչ-որ օծանելիքի բույր,որը ինչպես հետագայում Լունան հասկացավ քաջ ծանոթ էր իրեն։
ESTÁS LEYENDO
Եթե թույլ տաս ճանաչել քեզ
Misterio / SuspensoՊատմություն մի աղջկա մասին,ում կյանքը փոխվում է ,երբ մի անգամ անզգուշաբար հեռախոսը մոռանում է դպրոցի ճաշարանում։ Առեղծվածային անծանոթը դառնում է նրա կյանքի կարևոր մասնիկը ...