Բարև ձեզ: Ես Ք/ա-ն եմ: Սա իմ կյանքի օրագիրն է և ինչպես հասկացաք՝ այստեղ գրելու եմ իմ կյանքի մասին: Նախ ուզում եմ մի քիչ խոսել իմ մասին: Ես 15 տարեկան եմ: Ապրում եմ Սեուլում: Սովորում եմ միջնակարգ դպրոցի 9րդ դասարանում: Շուտով ավարտելու եմ և գնալու եմ ավագ դպրոց: Անկեղծ ասած շատ եմ սպասում դրան: Ես չեմ սիրում իմ դպրոցը: Մեր դասարանում ոչ ոքի հետ ընկերություն չեմ անում, չնայած կան աղջիկներ ովքեր ինձ լավ են վերաբերվում և երբեմն օգնում են: Ես աշխատում եմ օգնել բոլորին ինչով կարող եմ: Ինչ վարաբերում է տղաներին՝ նրանք ինձ տանել չեն կարողանում, ինքս էլ չգիտեմ ինչու (բացի մեկից): Երևի հիմա կթվա թե ես շատ միայնակ եմ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ես ունեմ երկու շատ լավ ընկերուհի՝ Ռոզն ու Լիսան: Մենք նույն բակից էնք: Նրանք ինձնից փոքր են, բայց ես նրանց հետ շատ լավ եմ լեզու գտնում: Ես ու Ռոզը նույն դպրոցում ենք սովորում, բայց Լիսան՝ ուրիշ: Անկեղծ ասած ես ավելի մոտ եմ Ռոզի հետ:
Դպրոցն ավարտելուց հետո պետք է ընտրել ապագա մասնագիտություն: Ես մանկուց երազել եմ դառնալ երգչուհի (մինչև 8րդ դասարան), բայց քանի որ ծնողներիս պատճառով մինչև հիմա չեմ ստացել երաժշտական կրթություն, արդեն հույսս կորցրել եմ (երբ տանը ասում էի, որ ուզում եմ երգչուհի դառնալ՝ հայրս ասում էր «դու չէս կարողանում դասերդ նորմալ սովորել ուր մնաց հասցնես երաժշտական սովորես: Եթե լավ սովորես կմտածեմ գնաս թե չէ»): Ինչպես հասկացաք ես լավ չեմ սովորում: Իմ ամենասիրելի առարկան երաժշտությունն է և մաթեմատիկան: Դե քանի որ ուրիշ տարբերակ չի մնում՝ ես որոշել եմ դռնալ հաշվապահ: Հաշվարկներ, մաթեմատիկա, բարձր աշխատավարձ՝ խոստումնալից է:
Լավ հիմա կարևորը քննություններն են: Ընդամենը վեց ամիս է մնացել: Մինչ դա չեմ կարծում հետաքրքիր բաներ կլինեն, բայց դրանից հետո ամեն ինչ լավ է լինելու:Հիմա առավոտ է, այսօր շուտ եմ արդնացել: Դա հազվադեպ է պատահում: Դրա համար օրագրում կգրեմ գիշերը քնելուց առաջ, կամփոփեմ օրս և կպատմեմ ամենահետաքրքիր դեպքերը: Իսկ հիմա գնամ դասի...💋✋
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
FanfictionՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: