15

68 1 3
                                    


Այսօր ուշ եմ արդնացել: Արագ պատրաստվեցի ու դուրս եկա սենյակից: Երբ անցնում էի ծնողներիս սենյակի մոտով լսեցի հորս բարկացած ձայնը: Նա ասում էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա ինձ միայնակ մնալ այստեղ: Դուռը թակեցի ու ներս մտա:
-Կարելի է?
Ք/հ-Ներս արի:
-Պապ, ես չեմ ուզում գնալ:
Ք/հ-Դու ստիպված ես գալ մեզ հետ:
-Բայց ես նույնիսկ դպրոցս չեմ ավարտել: Ինձ նույնիսկ թույլ չեն տա ավագ դպրոց ընդունվել:
Ք/հ-Ես այդ հարցը վաղուց լուծել եմ: Մենք վաղը գնում ենք ու դա չի քննարկվում:
-Իսկ կարող եմ իմանալ թե ինչպես ես լուծել դպրոցիս հարցը?
Ք/հ-Ես մի փոքր գումար եմ տվել ձեր տնօրենին: Նա դպրոցի վերջանալուց հետո քո վկայականը կուղարկի մեր նոր հասցեով ու դու սեպտեմբերից կգնաս ավագ դպրոց:
-Բայց պապ, դու միշտ ուզել ես, որ ես գնամ Սեուլի ամենահայտնի համալսարաններից մեկը: Այդ հարցը ինչպես ենք լուծելու?
Ք/հ-Ես չեմ մտածել այդ մասին, բայց դեռ դրա ժամանակը չի:
-Ես ուրիշ կարծիք ունեի քո մասին: Մամ, ես գնում եմ դասի:
Արագ դուրս եկա, առանց որևէ մեկի պատասխանը լսելու: Մինչև վերջ հավատում էի, որ հայրս կթողնի մնամ, բայց..
Գնացի դասի համարյա վազելով: Արդեն զանգը տվել էր ու ես շատ էի ուշացել: Շնչակտուր մտա դասարան ու հազիվ ինձ հավաքելով խոսեցի:
-Բարև ձեզ, կներեք ուշանալու համար: Կարող եմ նստել?
Ուս-Ինչու ես այսքան ուշանում?
-Կներեք, բայց ասել չեմ կարող:
Ուս-Լավ պարզ է: Այս անգամ հարմար սուտ չես կարողացել հորինել: Նստիր:
Ես շատ վիրավորված նայեցի ուսուցչուհուն, բայց ոչինչ չասեցի: Վիճելու տրամադրություն ընդհանրապես չկար: Գնացի ու նստեցի Թեհյոնի կողքին: Նա արդեն հասկացել էր, որ մի բան կատարվել է:
Թ-Ինչ որ բան այն չէ?
-Վաղը մեկնում ենք:
Թ-Չիմինի ծրագիրը չաշխատեց?
Ուս-Լռությու՛ն:
Քիչ անց թուղթ ստացա Թեհյոնից:
*Ք/ա, ամեն ինչ լավ կլինի, խոստանում եմ:*
Ես՝ *Կներես*:
Ես հազիվ էի արցունքներս զսպում: Թեհյոնը դա տեսնելով բռնեց ձեռքս սեղանի տակից: Դասը հազիվ անցավ: Զանգը տալուն պես դասարանից դուրս վազեցի՝ առանց սպասելու ուսուցչի թույլտվությանը: Արագ բարձրացա տանիք ու սկսեցի գոռալ, որքան կարող էի բարձր: Հանկարծ հետևիցս ինչ-որ մեկը գրկեց: Նրա բու՜յրը...Թեհյոնն էր: Ամուր գրկել էր ու չէր թողնում:
-Թեհյոն.. ես..
Թ-Ք/ա, ոչինչ մա ասա, հանգստացիր: Ամեն ինչ լավ կլինի:
Հետ քաշվեցի ու շրջվեցի դեմքով դեպի Թեհյոնը:
-Չե, ոչինչ էլ լավ չի լինի: Ես չեմ կարող այստեղ մնալ: Հայրս ինձ ստիպողաբար կտանի: Ամեն ինչ կավարտվի դեռ չսկսած...
Թ-Կարծում ես հորդ աշխատանքը հավերժ է տևելու? Մի օր դա կվերջանա ու նրան հետ կուղարկեն այստեղ: Միթե նա քեզ այնտեղ է թողնելու?
-Կվերջանա, ճիշտ ես, բայց երբ? Իսկ եթե արդեն գալս իմաստ չունենա?
Թ-Այսինքն?
-Ես վախենում եմ, երբ վերադառնամ, շատ ուշ լինի ու այստեղ էլ ոչ մեկի պետք չլինեմ:
Թ-Ինչպես կարող ես նման բան անցկացնել մտքովդ? Էլ երբեք, լսում ես, երբեք նման բան չլսեմ քեզնից: Դու ինձ միշտ ես պետք: Ես քեզ սիրում եմ Ք/ա ու դա անփոփոխ է:
-Ես չեմ ուզում կյանքդ անիմաստ սպասումի մեջ անցկացնես: Կներես ինձ Թեհյոն:
Ես գնացի ուսուցչուհուս մոտ ու ասացի, որ ինձ լավ չեմ զգում: Նա թույլ տվեց գնալ տուն: Գնացի դասարան: Թեհյոնը դեռ չէր եկել՝ ինչից ենթադրեցի, որ դեռ տանիքում է: Իրերս հավաքեցի ու մոտեցա Չիմինին:
-Չիմին, Թեհյոնը տանիքում է: Օգնիր նրան խնդրում եմ ու մենակ չթողնես: Շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ: Հուսամ կտեսնվենք:
Չ-Ք/ա, ես ոչինչ չհասկացա:
-Ուղղակի գնա Թեհյոնի մոտ, լավ?
Դուրս եկա դպրոցից, բայց տուն չգնացի: Փոխարենը գնացի այգի: Նստեցի այն նստարանին, որտեղ ես ու Թեհյոնը պաղպաղակ էինք ուտում: Որոշեցի մի նշան թողնել նստարանին, քանի որ վստահ էի, որ նա գալու է: Մի քիչ երկար մտածելուց հետո սա նկարեցի:

Թ-Կարծում ես հորդ աշխատանքը հավերժ է տևելու? Մի օր դա կվերջանա ու նրան հետ կուղարկեն այստեղ: Միթե նա քեզ այնտեղ է թողնելու?-Կվերջանա, ճիշտ ես, բայց երբ? Իսկ եթե արդեն գալս իմաստ չունենա?Թ-Այսինքն?-Ես վախենում եմ, երբ վերադառնամ, շատ ուշ լինի ու այ...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Հույս ունեմ կտեսնի ու կհասկանա...
Մի քիչ մնացի այգում ու գնացի տուն: Ուզում էի գնալ սենյակ, բայց մորս ձայնը կանգնեցրեց ինձ:
Ք/մ-Աղջիկս, կներես ինձ, ես ամեն ինչ արեցի հորդ համոզելու համար, բայց...
-Դու ինձ կներես: Երևի նա շատ է բարկացել քեզ վրա իմ պատճառով:
Ք/մ-Ամեն ինչ կարգին է: Ի դեպ Յոնուն նույնպես խոսել է նրա հետ, բայց ոչինչ փոխել չի հաջողվել:
-Ես այդպես էլ մտածում էի: Նրա հետ խոսելն արդեն անիմաստ է դարձել: Գնամ սենյակ իրերս հավաքեմ:
Ք/մ-Ինչ-որ բանի կարիք ունենաս դիմիր, սենյակում կլինեմ:
-Լավ, մամ:
Գնացի սենյակ ու սկսեցի իրերս դասավորել ճամպրուկումս: Վերջացրի ու բացեցի օրագիրս, սկսեցի գրել...
Հույսս կորցրել եմ, թե գիշերվա ընթացքում ինչ որ բան կփոխվի: Հիմա միայն մտածում եմ շուտ վերադառնալու մասին: Հենց հիմա մնում է փորցել քնել: Վաղը երկար ճանապարհ է սպսվում: Մինչ վաղը:✋

ՕրագիրМесто, где живут истории. Откройте их для себя