Այսօր օրս շատ վատ է սկսվել: Առավոտյան հայս եկավ աշխատանքից ու ասաց, որ նրան տեղափոխում են ուրիշ քաղաք՝ ավելի բարձր աշխատավարձով աշխատելու, մի քանի օրից ու մենք ստիպաված ենք տեղափոխվել: Ես տեսա, որ մորս շատ ուրախացրեց այդ նորությունը ու ես նույնպես ուրախ ձևացա: Իրականում ես չեմ ուզում գնալ: Գնացի դասի: Դասերի մեծ մասը չէի լսում: Շատ ցրված ու տխուր էի: Դա չէր վրիպել ո՛չ Թեհյոնի, ո՛չ էլ Չիմինի աչքից: Թեհյոնը ինձ հետ չխոսեց: Հավանաբար մտածում էր, որ պահվածքս մեր վերջին խոսակցության պատճառով է, իսկ ես դրա մասին չէի էլ մտածում: Երկար դասամիջոցին բարձրացա տանիք: Նայում էի քաղաքին ու լաց լինում:
-Շուտով ստիպված եմ լքել այս դպրոցը: Մինչև հիմա ինձ թվում էր, որ էստեղից հեռու ամեն տեղ ես երջանիկ կլինեմ: Բայց հիմա չեմ ուզում գնալ: Ես չեմ կարող...
Ինձ մոտեցավ Չիմինը: Նա իմ հետևից եկել էր տանիք:
Չ-Ք/ա, դու այստեղ ես? Ինչ է պատահել?
-Օ, Չիմին, դու այստեղ ինչ ես անում? (Ես սկսեցի արագ արցունքներս մաքրել, որ ոչինչ չտեսնի, բայց արդեն ուշ էր..)
Չ-Ինչու ես լաց լինում?
-Ով? Ես? Ես լաց չեմ լինում:
Չ-Ք/ա, ես տեսնում եմ, որ լացում ես: Կարող ես ինձ հետ կիսվել: Միգուցե կարողանամ օգնել:
-Ինձ ոչ ոք չի կարող օգնել:
Չ-Դե հերիք է քեզ երեխայի նման պահես: Կիսվիր ինձ հետ: Խոստանում եմ, որ կօգնեմ քեզ ամեն գնով:
Ես պատմեցի նրան ամեն ինչ, ու խնդեցի, որ ոչ մեկին չպատմի:
Չ-Ք/ա, իսկ Թեհյոնը? Նրան ոչինչ չես ասելու?
-Ինչի պիտի ես իրան ինչ որ բան ասեմ?
Չ-Դու լավ գիտես, թե ինչի:
-Ես չեմ ուզում նրա մասին խոսել: Չիմի՜ն, դու նրան ոչինչ չես ասի, չէ?
Չ-Հանգիստ եղի, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասի:
-Շնորհակալ եմ:
Չ-Դե հիմա գնա, կարգի բեր քեզ ու արի դասարան:
-Լավ:
Ես արեցի այն, ինչ ասել էր Չիմինը: Գնացի դասարան: Թեհյոնը արդեն հասկացել էր, որ ինչ որ բան այն չէ: Մյուս դասամիջոցին բռնեց ձեռքս ու դուրս տարավ:
-Թող ինձ Թեհյոն, ցավեցնում ես: Ինչ ես անում?
Թ-Խոսիր:
-Ինչ ես ուզում լսել?
Թ-Ինչ է եղել: Ասա:
-Ինձ հետ ոչինչ, բայց այ գլխիդ հետ ոնցվոր մի բան են չի:
Թ-Չհամոզեցիր: Ես եմ պատճառը?
-Ինչպես միշտ մեծ կարծիք ունես քո մասին:
Թ-Դե վերջ տուր: Պատմիր, թե ինչ է եղել:
-Ես քեզ ոչինչ չունեմ պատմելու:
Թ-Մոռացել ես մեր պայմանավորվածությունը? Մի րուպե, կարողա Չիմիննա նեղացրել? Ես հենց հիմա կսպանեմ էտ հիմարին:
-Թեհյոն, հանգստացի: Չիմինը ոչինչ չի արել: Համել ինքը քո ընկերնա: Ինչ ես խոսում?
Թ-Ես ցանկացածին հողին կհավասարեցնեմ քեզ համար:
-Ես քեզ ամեն ինչ կպատմեմ: Մենակ քեզ տենց մի պահի, ես ինձ վատ եմ զգում:
Թ-Լսում եմ:
-...(պատմեցի)
Թ-Չգնաս:
-Չեմ կարող:
Թ-Ես էլ առանց քեզ չեմ կարող:
-Թեհյո՛ն:
Թ-Որ քաղաք եք գնալու?
-Չգիտեմ: Մենակ գիտեմ, որ գնալու ենք:
Թ-Ուրեմն կիմանաս ու կասես ինձ:
-Բայց ինչի?
Թ-Ես էլ եմ պատրաստվում տեղափոխվել:
-Ինչ? Խելագարվել ես?
Թ-Ինչ որ լսեցիր: Ես կգնամ այնտեղ, որտեղ դու:
-Վերջ տուր, չանես տենց բան:
Թ-Ես արդեն ամեն ինչ ասեցի, չի քննարկվում:
-Դու անուղղելի հիմար ես:
Թ-Ես էլ քեզ եմ սիրում:
Մտանք դասարան: Իմ տրամադրությունը բավականին բարձրացել էր: Դասի ժամանակ ես անկախ ինձնից նայում էի Թեհյոնին ու ժպտում: Չեմ հասկանում՝ ինչի: Դասերն ավարտվեցին ու ես գնացի տուն: Տուն մտնելուս պես սկսվեց տհաճ խոսակցություն մորս հետ..
Ք/մ-Ք-ա, դու արդեն որոշել ես, թե ինչ իրեր ես վերցնելու քեզ հետ?
-Ինչի համար?
Ք/մ-Ինչ է, այնքան ցրված ես, որ մոռացել ես? Մենք շուտով տեղափոխվելու ենք: Պետք է նախօրոք պատրաստվենք:
-Հա՜, ես այսօր կմտածեմ ինչ վերցնեմ ու վաղվանից կպատրաստվեմ:
Ք/մ-Լավ:
Գնացի սենյակ, պառկերցի անկողնումս ու սկսեցի լացել: Մոտ կես ժամ անց մայս կանչեց՝ ասելով, որ հյուր ունեմ: Ես ինձ կարգի բերեցի ու գնացի: Թեհյոնն էր: Ես շատ էի զարմացել:
-Դու ինչ ես անում այստեղ?
Թ-Մոռացել ես? Ես եկել եմ մաթեմատիկա պարապելու:
-Հա՜ հիշեցի: Մամ, ես մոռացել էի քեզ ասել: Թեհյոնին իմ օգնությունն է պետք: Ես հրավիրել եմ նրան, որ մաթեմատիկա պարապենք:
Ք/մ-Ա՜խ, Ք/ա, դու այնքան ցրված ես դարձել: Դե ժամանակ մի կորցրեք, գնացեք:
-Լավ, մամ:
Ես ու Թեհյոնը գնացինք իմ սենյակ:
-Դե հիմա ասա, թե ինչի ես եկել:
Թ-Արդեն ասացի, մաթեմատիկա պարապելու:
-Իսկ եթե ավելի լուրջ?
Թ-Ես լուրջ եմ ասում, դա իմ գալու պատճառներից մեկն է: Ես գիտեի, որ եթե ուզեմ պարապել, դու կօգնես ինձ: Դրա համար էլ առանց զգուշացնելու եմ եկել: Եթե դու դեմ ես կարող եմ գնալ:
-Դեմ չեմ, կօգնեմ: Իսկ էլ ինչ պատճառ կա?
Թ-Ես գիտեի, թե ինչ վիճակում ես:
-Ես լավ եմ:
Թ-Դու հայելու մեջ նայել ես? Աչքերդ կարմրել ու ուռել են այնքան ես լացել:
-Ես չեմ ուզում գնալ:😢
Ես գլուխս կախեցի ու սկսեցի ցածրաձայն լացել: Թեհյոնը մոտ եկավ ու գրկեց ինձ:
Թ-Ք/ա, հանգստացիր: Ամեն ինչ լավ կլինի: Դե հանգստացիր: Ես քեզ հետ եմ: Հանգիստ:
Նա շոյում էր գլուխս ու հանգստացնում: Հետո թողեց ինձ ու մաքրեց արցունքներս: Նա այնքան հոգատար էր: Ես երբեք նրան այդպես չէի տեսել: Ես հանգստացա:
-Կներես ուղղակի չհիմացա:
Թ-Ամեն ինչ նորմալ է:
-Սկսենք պարապմուքը?
Թ-Սկսենք:
Մենք պարապեցինք մեկ ժամ: Լսվեց դռան թակոցը:
Ք/մ-Կարող եմ ներս գալ:
-Արի մամ:
Ք/մ-Ես ձեզ համար մրգեր եմ բերել: Մի քիչ հանգստացեք:
-Շնորհակալ եմ, մամ:
Թ-Շնորհակալություն:
Ք/մ-Դե ես գնամ չխանգարեմ:
Թ-Ք/ա, հոգնեցի, արի հանգստանանք:😖
-Գոնե էս մի խնդիրը վերջացրու նոր: Որ կիսատ թողես, հետո դժվար կլինի լուծել:
Թ-Լա՜վ:😒
Թեհյոնի մոտ բավականին լավ է ստացվում խնդիրներ լուծելը: Նա շատ արագ է հիշում բանաձևերն ու շատ լավ է տրամաբանում: Մենք լուծեցինք խնդիրը, հանգստացանք, կերանք մրգերն ու զրուցեցինք:
-Թեհյոն, քեզնից չէի սպասում: Դու շատ արագ ես սովորում:
Թ-Դե ես լավ ուսուցչուհի ունեմ:😊
-Լավ դե հերիք է հանգստանաս: Վեր կաց, էլի խնդիրներ ունենք լուծելու:
Թ-Ես դեռ չեմ հանգստացել: Այսօրվա համար հերիք է: Էլ ուժ չունեմ:
-Դու հիմա լուրջ ես խոսում?😦 Մենք ընդամենը մեկ ժամ ենք պարապել: Ես կրծում էի դու ուժեղ ես, բայց երևում է սխալվել եմ:😏
Թ-Ես ուժեղ եմ, ուղղակի կատակում էի: Ես դեռ այնքա՜ն էներգիա ունեմ:😀
-Թեհյոն, դու այնքան զվարճալի ես, ոնցոր երեխա լինես:😂
Թ-Դե վեր կաց, ալարկոտ: Դու պետք է օգնես ինձ:
-Հե՛յ, այդ ինչպես ես խոսում ուսուչուհուդ հետ:
Թ-Ներեցե՜ք:😩
Կախեց գլուխը: Սկսեցինք ծիծաղել: Հետո նստեցինք ու շարունակեցինք պարապմունքը: Այն տեևեց մոտ երեք ժամ ու երկուսս էլ հոգնեցինք:
Թ-Ք/ա, ես էլ չեմ կարողանում: Գլուխս արդեն ցավում է:
-Ես էլ եմ հոգնել: Այսօրվա համար հերիք է: Կարող ես գնալ:
Թ-Շնորհակալ եմ: Դու ինչ ես պատրաստվում անել?
-Չգիտեմ:
Թ-Դու իրոք շատ ես հոգնել: Չես պատրաստվում դուրս գալ մաքուր օդ շնչելու?
-Լավ միտք է:
Թ-Դե ես քեզ հետ եմ, եթե դեմ չես:
-Դեմ չեմ, բայց պետք է հարցնեմ մորս:
Թ-Դու մնա այստեղ ու պատրաստվիր, ես կհարցնեմ նրան:
-Լավ:
Ես փոխվեցի ու գնացի հյուրասենյակ: Թեհյոնը ինձ տեսավ ու գլխով արեց: Հասկացա, որ մայրս թույլ է տվել:
-Մամ, կարող ենք...
Ք/մ-Իհարկե, դուք այսօր շատ եք հոգնել, գնացեք մաքուր օդ շնչելու, բայց շուտ կգաք, վտանգավոր է ուշ ժամին դրսում մնալը:
Թ-Տիկին Ք/մ, կարող եք չանհանգստանալ: Նա մենակ չէ, ես նրա հետ եմ ու մենակ չեմ թողնի:
Ք/մ- Շատ լավ:
Գնացինք այն այգին, որտեղ անցած անգամ պաղպաղակ կերանք:
Թ-Ք/ա, կներես ինձ:
Ախ նորից այդ բառը: Նրանից այդ բառը լսելուց ամեն ինչ իրար է խառնվում իմ մեջ:
-Ինչի համար?
Թ-Անցած անգամվա:
-Այդ ես պետք է ներողություն խնդրեմ:
Թ-Չէ, դու ճիշտ էիր: Ես շատերին եմ ասել, որ հավանում եմ, բայց հավատա երբեք ոչ ոքի չեմ ասել, որ սիրում եմ: Ես երկար եմ մտածել ու հասկացել եմ, որ այն ինչ զգում եմ քո հանդեպ ոչ այլ ինչ է քան ամենաիսկական սերը: Ես այնքան հիմար եմ: Մինչև հիմա կարծում էի, որ իմ սերը անպատասխան չի մնա: Բայց դու շատ կատարյալ ես։ Ես արժանի չեմ քեզ:
-Թեհյոն, խնդրում եմ հերիք է, այդպես մի ասա, էլ չեմ կարող լսել: Անցած անգամ ես առանց մտածելու խոսեցի: Իրականում կարող ես հույսդ չկորցնել: Ես կարծում եմ, որ իմ մեջ ինչ որ բան փոխվել է:
Թ-Այսինքն դու ինձ սիրում ես?
-Ես նման բան չասացի: Քեզ հետ հաճելի է շփվելը: Դու այնքան էլ վատը չես, ինչպես կարծում էի:
Թ-Ուրեմն, եթե ես քեզ հրավիրեմ զբոսանքի, դու չես մերժի?
-Ոչ:
Թ-Դու իմ ընկերուհին ես?
-Ոչ, ուսուցչուհին:😊
Թ-Ախ, այդպե՜ս:
-Դեմ ես?
Թ-Կողմ եմ երկու ձեռքով, ուսուցչուհի:😄
Զբոսանքից հետո գնացինք մեր տուն: Ես չկարողացա Թեհյոնին համոզել, որ ներս գա: Ասաց, որ եթե ներս գա ես էլի իրեն դասի կնստեցնեմ, ու գնաց: Մտա տուն:
-Մամ, ես եկա:
Ք/մ-Ապրես: Իսկ Թեհյոնը որտեղ է?
-Նա գործեր ուներ ու չկարողացավ ներս գալ: Ներողություն խնդրեց, որ առանց հրաժեշտ տալու գնաց:
Ք/մ-Լավ: Նա ինձ դուր եկավ: Շատ լավ տղա է երևում:
-Մամ, ես խոստացել եմ օգնել նրան մաթեմատիկա սովորելու հարցում: Դեմ չես լինի, եթե դասերից հետո նրա հետ տուն գամ ու պարապենք:
Ք/մ-Ես դեմ չեմ: Եթե կարծում ես, որ մինչև տեղափոխվելը կարող ես ինչ որ բանով օգնել, օգնիր:
-Լավ մամ, շնորհակալ եմ:
Գնացի իմ սենյակ, վերցրի օրագիրս ու սկսեցի գրել...Հիմա գնամ քնեմ: Մինչ վաղը✋
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
Fiksi PenggemarՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: