Դե ինչ, ես պատրաստ եմ: Բայց ես չեմ կարող ուղղակի վեր կենալ ու գնալ: Ժամանակս կարճ է: Ինձ նույնիսկ թույլ չեն տալիս տնից դուրս գալ ու ընկերներիս հրաժեշտ տալ: Մտածում են՝ կփախչեմ (չնայած չեն սխալվում): Ինձ միայն մնում է նամակ թողնել նրանց...
Չիմին շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար: Որ դու միշտ օգնել ես ինձ ու պաշտպանել ես դպրոցում: Որ թույլ տվեցիր առաջինը լսել քո հիասքանչ երգը: Որ նվիրեցիր անչափ գեղեցիկ պար: Որ ամեն ինչ արեցիր, որ չգնամ: Շնորհակալ եմ: Խնդրում եմ չմոռանաս ինձ: Ու երբ երգերդ հրապարակեց իմաց տուր: Ես դրանք կներբեռնեմ հեռախոս ու անվերջ կլսեմ: Շատ կկարոտեմ քեզ իմ լավ ընկեր: Մնաս բարով:
Ռոզ՝ իմ ամենալավ ընկերուհի, շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում: Դու միշտ եղել ես իմ կողքին ու օգնել ես ամեն հարցում: Կներես, որ գնում եմ, չկարողացա ոչինչ անել: Խոստանում եմ հնարավորինս շուտ վերադառնալ: Քեզ լավ նայիր ու ինձ չմոռանաս: Չնայած...ես դա թույլ չեմ տա։ Մենք ամեն օր կխոսենք իրար հետ, ու չփորձես հեռախոսին չպատասխանել։ Մնաս բարով ընկերուհիս:
Թեհյոն ես ուզում եմ ներողություն խնդրել քեզնից: Կներես, որ գնում եմ, առանց վերջին անգամ հրաժեշտ տալու: Ես կուզեի սա անձամբ քեզ ասել աչքերիդ նայելով: Չնայած չեմ կարծում, թե կկարողանայի: Թեհյոն ես քեզ սիրում եմ: Ճիշտն ասած չգիտեմ էլ զարմացած ես, թե ոչ, բայց դա ճիշտ է: Կներես որ այսպես ստացվեց: Կներես, որ այսքան ցավեցնում եմ: Քեզ երջանկություն եմ ցանկանում իմ խանդոտ Թեհյոն: Հուսամ կհանդիպենք։
Ես գնում եմ՝ օրագիրս թողնելով իմ սենյակում: Հիմա գրում եմ դրա վերջին էջը: Չեմ ուզում այն ինձ հետ տանել: Սրա մեջ ես գրել եմ միայն իմ սենյակում և երբեք դուրս չեմ հանել ու հիմա էլ չեմ պատրաստվում անել դա: Ես նորից կնստեմ ու կթերթեմ օրագիրս հենց այստեղ, երբ վերադառնամ: Կվերադառնամ...
Հեղինակի կողմից*
Ք/ա-ն օդանավակայարանում է: Արդեն պատրաստվում է ինքնաթիռ նստել: Վերջին անգամ գրկում է եղբորը՝ Յոնուին, ու հրաժեշտ տալիս: Բաց թողեց եղբորը՝ արդեն գնալու ժամանակն է: Վերջին անգամ շրջվեց՝ տեսնելու Յոնուին: Բայց անակնկալի եկավ: Յնուն մենակ չի: Իր ընկերները եկել են հրաժեշտ տալու: Ավաղ նա չկարողացավ մոտենալ ու գրկել նրանց, ու արցունքներն աչքերին վերջին անգամ ձեռքով արեց նրանց ու գնաց:
Շնորհակալ եմ, որ կարդացիք գիրքը մինչև վերջ։ Հույս ունեմ ձեզ դուր եկավ։ Սպսում եմ ձեր մեկնաբանություններին։ Ինձ համար շատ կարևոր է ձեր կարծիքը։ Ի դեպ ես չեմ սիրում տխուր վերջաբաններ։ Այնպես որ ես կշարունակեմ պատմությունը ուրիշ գրքով։ Սպասեք դրան, եթե հետաքրքիր է։❤
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
FanfictieՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: