Այսօր մի կերպ եմ գնացել դասի: Չէի ուզում, բայց ստիպված էի: Հենց մտա դասարան, բոլորը նայեցին ինձ ու սկսեցին ժպտալով քչփչալ: Ես դրանից ինձ վատ էի զգում, բայց որոշեցի ուշադրություն չդարձնել: Գնացի ու նստեցի իմ տեղը: Ինձնից մի քանի րոպե հետո ներս մտավ Չիմինը: Շշուկները շարունակվում էին ավելի բուռն: Չիմինը մոտեցավ ինձ:
Չ-Ք/ա բարև: Կարող ենք առանձին խոսել:
-Բարև: Չես կարող այստեղ ասել?
Չ-Ճիշտ կլինի դրսում խոսենք:
-Լավ, դու գնա ես հիմա կգամ:
Չ-Լավ:
Չիմինը դուրս եկավ: Ես պայուսակիցս հանեցի գիրքս ու տետրս և դուրս եկա դասրանից: Մոտեցա Չիմինին:
-Լսում եմ:
Չ-Ք/ա ես ուզում եմ ներողություն խնդրել երեկվա համար: Ես իրոք չէի հասկանում, թե ինչ էի անում:
-Դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է: Ես հասկանում եմ քեզ:
Չ-Ք/ա, շնորհակալ եմ, որ հասկանում ես:
-Օ՜, դու իմ նվիրած զարդերն ես կրել:😮
Չ-Հա, դրանք ինձ շատ դուր եկան:😊
-Ուրախ եմ, որ հավանել ես:😊
Չ-Լավ արի ներս գնանք, շուտով զանգը կտա:
-Ճիշտ ես, արի:
Մենք միասին մտանք դասարան: Ես տեսա, որ իրերս տեղափոխված են: Դրանք Թեհյոնի կողքին էին: Մոտեցա Թեհյոնին:
-Սրանք ինչ գործ ունեն էստեղ?
Թ-Ես եմ բերել: Կողքս կնստես:
?-Ք/ա, կներես: Թեհյոնը ստիպեց, որ տեղս փոխեմ:
-Ոչինչ, հանգիստ նստի:
Թ-Այ ապրես:
-Հիմար:😒
Մենք նստեցին դասի: Ամեն դասի սկզբում ուսուցիչները հարցնում էին, թե խի եմ տեղափոխվել: Ես էլ ասում էի, որ գրատախտակը չի երևում լույսի պատճառով: Հա, ստիպված էի ստել, որովհետև ինքս էլ չգիտեի հարցի ճիշտ պատասխանը: Ուղղակի Թեհյոնն է ասել՝ հիմարություն...ինչևէ անցնենք առաջ: Դասերն ավարտվեցին և բոլորս սկսեցինք պատրաստվել ու տուն գնալ: Միայն Թեհյոնը ոչինչ չէր անում: Ես ուզում էի պայուսակս վերցնել ու գնալ: Այդ պահին Թեհյոնը բռնեց ձեռքս ու հասկացրեց, որ մնամ: Ես հանգիստ նստեցի նրա կողքին: Բոլորը դուրս եկան դասարանից: Մնացինք միայն ես ու Թեհյոնը:
-Ինչ?
Թ-Արի իրար հետ տեղ գնանք:
-Ուր?
Թ-Ուր ուզես: Պաղպաղակ սիրում ես?
-Հա՜, են էլ ինչքան (հենց պաղպաղակի մասին լսում եմ, ամեն ինչ մոռանում եմ😂):
Թ-Դե արի իրար հետ գնանք պաղպաղակ ուտելու:
-Լավ:😊
Մենք դուրս եկանք դպրոցից ու գնացինք մոտակա այգի: Թեհյոնը պաղպաղակ գնեց և մենք ուտելով զբոսնեցինք: Շատ լավ անցավ ժամանակը: Մենք զրուցում էինք, կատակներ անում, ծիծաղում ու վայելում մեր հանգիստը: Ես երբեք չէի պատկերացի, որ Թեհյոնն այդքան լավ զրուցակից կլինի: Մենք մոտ երեք ժամ զբոսնեցինք ու ոչ մեկս էլ հոգնած չէինք: Չէինք էլ զգում, թե ոնց է ժամամակն անցնում: Թեհյոնն ինձ տուն ճանապարհեց:
Թ-Ք/ա, շնորհակալ եմ:
-Ինչի համար?
Թ-Որ ինձ հետ եկար:
-Ես միայն պաղպաղակի համար եմ եկել: Բայց շատ լավ անցավ օրս քեզ հետ: Թեհյոն կարող եմ մի հարց տալ?
Թ-Ասա:
-Կբացատրես ինչի համար էր էս?
Թ-Ես ուղղակի ուզում էի քեզ հետ ժամանակ անցկացնել: Քո կողքին ես ինձ հանգիստ եմ զգում, ազատ ու չեմ ուզում ուրիշ բաների մասին մտածել: Դու դեմ չես լինի, եթե ես քեզ էլի տեղ հրավիրեմ?
-Դու ինձ ժամադրում ես?
Թ-Չէէ..ուղղակի..դե, ոնց ասեմ..ես..չէ դու..
-Թեհյոն?
Թ-Հա, ժամադրում եմ: Կգաս?
-Չէ:
Թ-Ինչի?
-Սրանից հետո կգնաս խաղալիքներիդ հետ ման գալու: Էլ ինձ պաղպաղակով չես խաբի:
Թ-Ք/ա դու ինձ ճիշտ չես հասկացել, ես..
-Ես ոչինչ չեմ ուզում լսել: Աշխատիր հեռու մնալ ինձնից:
Շրջվեցի, որ գնամ տուն, բայց Թեհյոնը բռնեց ձեռքս ու հետ քաշեց:
Թ-Ք/ա խնդրում եմ լսիր ինձ: Դու..դու ինձ դուր ես գալիս:
-Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որերորդ աղջիկն եմ, ում ասում ես դա:
Ես քաշեցի ձեռքս ու գնացի տուն: Տանը ծնողներս չբարկացան ինձ վրա, որովհետև զանգել ու ասել էի, որ ուշ եմ տուն գալու: Քանի դեռ դրսում մութ չէր ես ուզում էի դուրս գալ ու հանդիպել Ռոզին: Բայց ծնողներս թույլ չտվեցին, ասացին, որ նոր եմ եկել ու այսօրվա համար հերիք է դուրսը լինեմ: Խնդերցի, որ գոնե թույլ տան Ռոզին հրավիրեմ մեր տուն: Նրանք համաձայնեցին: Նույն վայրկյանին գրեցի Ռոզին, որ շուտ գա մեր տուն: Մոտ կես ժամ անց Ռոզը եկավ: Մենք գնացինք իմ սենյակ ու ես պատմեցի նրան ամեն ինչ, որ խորհուրդ տա, թե ինչպես վարվել:
Ռ-Ք/ա, ես կարծում եմ, որ Թեհյոնը քեզ չի խաբել:
-Իսկ ինչ կասես Չիմինի մասին?
Ռ-Դեե, ես չգիտեմ: Դու ում ես հավանում?
-Ռոզ, ես կարծում եմ, որ Չիմինը շատ իդեալական է ինձ համար: Իսկ Թեհյոնին չեմ հավատում, կարծում եմ, որ դժվար թե ինձ անկեղծ սիրի:
Ռ-Ք/ա, դու ասում էիր, որ Թեհյոնը սկսեց կմկմալ: Լավ մտածիր, եթե ինքը քեզ հետ ուղղակի խաղում է, ուրեմն պիտի ամեն քայլ նախորոք հաշվարկած լիներ ու իրար խառնվելու պատճառ չպիտի ունենար: Համաձայն եմ Չիմինը շատ լավ տղա է, բայց դու նրան շատ ես իդեալականացնում: Կարծում եմ, ձեր մոտ ոչինչ չի ստացվի: Ամեն դեպքում ընտրությունը քոնն է:
-Դու ճիշտ ես Ռոզ: Ես պիտի մի լավ ծանրութեթև անեմ ու հասկանամ իրականում ինչ եմ ուզում:
Ռ-Վաղը դասի չենք, դու 2 օր ժամանակ ունես լավ մտածելու համար:
-Ճիշտ ես: Ժամանակը իմ օգտին է գնում:
Ռ-Ք/ա արդեն ուշ է, ես պիտի գնամ տուն:
-Ռոզ մի քիչ էլ մնա: Ուզում ես զանգեմ ձեր տուն ու ասեմ այսօր այստեղ մնաս?
Ռ-Չէ կարիք չկա: Մի ուրիշ օր կմնամ: Հիմա գնամ: Դու հանգստացի ու մտածի: Բարի գիշեր:
-Լավ, ոնց կուզես: Բարի գիշեր:
Ռոզը գնաց: Բացեցի օրագիրս: Հիմա գնամ քնեմ, արդեն ուշ է: Ես օրագիրս չեմ բացի հանգստյան օրերին: Մինչ երկուշաբթի:✋Սիրելի ընթերցողներ ուզում եմ շնորհավորել բոլորիդ ամանորն ու սուրբ ծննունդը: Շնորհակալ եմ, որ կարդում եք գիրքը ու սպսում եմ ձեր կարծիքներին:❤
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
FanfictionՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: