8

100 3 0
                                    

Այսօր առավոտյան որոշեցի խոսել Թեհյոնի հետ: Դպրոցում դասմիջոցին մոտեցա նրան: Բոլորը անակնկալի էին եկել իմ քայլից:
-Թեհյոն, կարող ենք խոսել:
Թ-Հա, լսում եմ:
-Այստեղ շատ մարդ կա:
Թ-Հասկացա:
Մենք դուս եկանք միջանցք՝ որտեղ համեմատաբար քիչ մարդ կար:
-Ես իմացել եմ քո ու Սոլարի բաժանման պատճառը: Կարծում եմ, դու ճիշտ ես վարվել: Քո փոխարեն ես էլ նույնը կանեի: Կներես, որ առանց իմանալու մեղադում էի քեզ:
Թ-Ոչինչ, ներողության կարիք չկա: Ուրախ եմ, որ իմացել ես ու ինձ ճիշտ ես համարում: Իսկ դու դեռ շփվում ես նրա հետ?
-Ոչ, երբեք: Ասել եմ, որ հեռու մնա ինձնից: Ու ասածներդ էլ փոխանցել եմ: Կարծում եմ քեզ էլ չի անհանգստացնի:
Թ-Շատ ապրես Ք/ա: Ես էլ մտածում էի ոնց եմ քեզ հեռու պահելու նրանից: Ախր դու նրա նման չես:😊
Նա շոյեց գլուխս: Ես ժպտացի ու գլուխս կախեցի: Մի քանի վարկյան անց նա կարծես ուշքի գալով ձեռքը հետ քաշեց ու լրջացավ:
Թ-Լավ հերիք է: Գնանք դասարան:
-Գնանաք:
Սկզբում ներս մտա ես: Կարծում էի թե նա հիմա չի գա և մի քանի րոպե կսպասի դրսում, բայց նա եկավ դասարան ինձնից անմիջապես հետո: Բոլորը նայում էին մեզ, ասես մենք վաղուց ընկերություն էինք անում: Սկսեցին բղավել ու ծափահարել: Միյայն Չիմինը ուղղակի լուրջ նայում էր մեր կողմ: Ավելի ճիշտ իմ ու Թեհյոնի հայացքներն էր ուսումնասիրում: Ասես փորցում էր ինչ որ լուրջ հարցի պարասխան գտնել: Մենք մեկ-երկու րոպե կանգնեցինք դռան մոտ, որովհետև չգիտեինք ինչ անել և ինչպես արձագանքել այդ ամենին: Ես սպսում էի որ Թեհյոնը ինչ որ բան կասեր, բայց նա ոչինչ չասաց: Ուղղակի գնաց և նստեց իր տեղում: Ես հետևեցի նրա օրինակին: Զանգը տվեց ու մինչ ուսուցչուհին կմտներ դասարան Չիմինը մոտեցավ ինձ:
Չ-Կարող եմ այստեղ նստել Ք/ա?
-Հա իհարկե:
Ես զարմացած էի ու շատ ուրախ: Չիմինի՝ ինձ մոտ գտնվելը միշտ էլ հաճելի է:
Չ-Կարող եմ քեզ մի հարց տալ:
-Հարցրու:
Չ-Գիտեմ որ ինձ չի վերաբերում, բայց ուզում եմ իմանալ ինչ էիք խոսում դու ու Թեհյոնը: Շատ զարմանալի էր երբ մոտեցար նրան ու խնդրեցիր առանձնանալ: Եթե ուզում ես կարող ես չպատասխնել:
-Չիմին, իրականում այն ինչի մասին խոսել եմ Թեհյոնի հետ կապված է միայն իր հետ և ես չեմ կարող պատմել քեզ: Դա ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Ես ինձ ճիշտ չէի պահել ու ներողություն խնդրեցի: Իսկ ինչի ես հարցնում?
Չ-Դե դու արդեն հասկացար, որ դասարանում բոլորը կարծում են, թե ձեր մեջ ինչ որ բան կա: Դու ասում էիր որ ոչինչ չկա ու չի կարող լինել: Ես ուղղակի հարցրի համեզվելու համար որ դա այդպես է ու ոչինչ չի փոխվել:
Ես ուզում էի հարցնել թե ինչ տարբերություն կա նրա համար, բայց չհարցրի:
-Ոչինչ չի փոխվել:
Չ-Լավ:
Մենք մինչև դասերի ավարտը իրար կողք նստեցինք: Դա դուր չէր գալիս Թեհյոնին, իր հայացքից երևում էր: Դասերն ավարտվեցին ու Չիմինը առաջարկեց ուղեկցել ինձ տուն: Ես մերժեցի նրան, որովհետև արդեն պայմանավորվել էի Ռոզի հետ տուն գնալ: Ռոզին հանդիպեցի դպրոցի բակում ու միասին գնացինք տուն: Ճանապարհին ասեցի, որ Սոլարի հետ չշփվի:
Ռ-Բայց ինչի Ք/ա? Նա շատ լավն է: Մենք շատ էինք մտերմացել: Ինչ է եղել? Դու հենց այնպես նման բան չէիր ասի:
-Ռոզ դու գիտես ես որ քեզնից գաղտնիքներ չունեմ: Բայց սա այնպիսի հարց է որ չեմ կարող պատմել քեզ: Ուղղակի վստահիր ինձ ու հեռու մնա նրանից:
Ռ-Լավ կանեմ այնպես ինչ ասես: Վստահում եմ քեզ:
-Ապրես:
Մենք հասանք տուն: Ես հաց կերա ու գնացի սենյակ դաս անելու: Վերջացրեցի ու պառկեցի անկողնումս: Ես պառկած մտածում էի, թե ինչի է Չիմինը հետաքրքրված իմ ու Թեհյոնի հարաբերություններով: Միթե նա ինձ.. չէ, մենք ուղղակի ընկերներ ենք: Ես վեր կացա ու բացեցի օրագիրս: Այսօր այսքանը, գնամ քնեմ, որ վաղը շուտ արթնանամ: Մինչ վաղը:✋

ՕրագիրМесто, где живут истории. Откройте их для себя