14

71 1 0
                                    

Այսօր արթնացա բավականին շուտ: Առավոտյան պատահաբար լսեցի ծնողներիս ու Յոնուի խոսակցությունը: Ահա այն՝ ինչ լսեցի:
Ք/պ-Տղաս, դու նոր ես եկել, մի քիչ հանգստացի նոր: Համել դու մեր հյուրն ես: Ինչ կարիք կա դա անել?
Յ-Բայց, հորեղբայր, ես չեմ կարող ուղղակի տանը նստել: Ք/ա-ն էլ տանը չի լինում գոնե միասին մի բան անենք: Ես անգործությանը սովոր չեմ ու հիմա ինչ էլ ասես ես գնալու եմ աշխատելու:
Ք/պ-Լավ, ես չէի ուզում ասել, բայց տեսնում եմ՝ ուրիշ տարբերակ չկա: Մենք շուտով տեղափոխվելու ենք: Անիմաստ է աշխատանք փնտրելը:
Յ-Իսկ Ք/ա-ի հետ խոսել եք?
Ք/մ-Այո, ես ասել եմ և նա շատ ուրախ է:
Յ-Իսկ մտածել եք թե ինչ դժվար է նրա համար իր հարազատ տունն ու քաղաքը լքելը: Կարող եք գոնե սպսել դպրոցն ավարտի, առանց այն էլ քիչ է մնացել դրան:
Ք/մ-Մենք իրոք այդ մասին չէինք մտածել: Սիրելիս, ես այսօր կխոսեմ նրա հետ ու կորոշենք ինչ անել:
Մինչ նրանք խոսում էին, ես հագնվեցի ու դուրս եկա սենյակից:
-Բարի լույս բոլորին:
Յ-Բարի լույս: Դասի ես գնում?
-Հա, արդեն դուրս եմ գալիս:
Ք/մ-Բայց, Ք/ա, դեռ շատ շուտ է: Դու կհասցնես նախաճաշել:
-Գիտեմ, բայց չեմ ուզում: Յոնու, այսօր ինչ ծրագրեր կան?
Յ-Դեռ ոչ մի:
-Դե ուրեմն այսօր ես, դու, Չիմինը, Թեհյոնը կգնանք զբոսանքի:
Յ-Լավ, ինչպես ասես:
-Մի րոպե, ես նոր մտածեցի: Դուք ընկերներով խոսելու եք ու ես մնամ մենակ: Կարող եմ ընկերուհուս էլ կանչել?
Յ-Ես դեմ չեմ, իսկ եթե դեմ չեմ, ուրեմն այն երկուսը իրավունք չունեն դեմ լինելու:
-Ուռա՜, շնորհակալ եմ: Ես քեզ շատ եմ սիրում:
Մոտեցա, գրկեցի ու համբուրեցի Յոնուի այտը:
Ք/հ, Ք/մ-Ըհմ, ըհմ:
-Պա՜պ, մա՜մ, կլինի չէ ես էլ գնամ?
Ք/մ-Դասերդ էլ ես կանեմ:
-Վայ մամ ես հետո կանեմ: Պա՜պ ասա՜:
Ք/հ-Աղջկաս բան չասեք: Կարաս գնաս:
-Ապրես շատ պապ ջան:
Ինչպես հասկացաք մեր տանն ինձ երես տվողը հայրս է:
-Լավ դե ես գնացի թե չէ իրոք կուշանամ:✋
Հասա դպրոց: Դեռ ոչ ոք չէր եկել: Ես գնացի ու նստեցի Թեհյոնի կողքի նստարանին: Ճիշտ է, ես կարող էի շատ հանգիստ նստել իմ առաջվա տեղը, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ իմ տեղը նրա կողքին է: Քիչ անց եկավ Չիմինը ու ինձ տեսնելով շատ զարմացավ:
Չ-Բարև Ք/ա:
-Բարև:
Չ-Ինչու ես այդտեղ նստել? Դու կարող ես իմ կողքին նստել:
-Չէ, ես այստեղ կնստեմ: Ես հոգնել եմ Թեհյոնին ներկայացումներից: Էլի կգա ու կսկսի «Ինչ է սա? Ինչու ես տեղդ փոխել? Ինչու ես նրա կողքին նստել? Դու ինձ ձեռք ես առնում?»
Ես սկսեցի Թեհյոնի ձայնով նմանակել նրան: Մենք սկսեցինք բարձր ծիծաղել: Ներս եկավ Թեհյոնը:
Թ-Բարև ձեզ: Ինչ որ բան բաց եմ թողել?
-Բարև: Առանձնապես ոչինչ: Ուղղակի Չիմինն ինձ առաջարկեց իր կողքին նստել..
Թ-Ու դու հիմա վազելով կգնաս նրա կողքին նստելու:
-Ես արդեն մերժել եմ:
Թ-Ճի՞շտ ես ասում?
Գլխով արեցի: Թեհյոնը նայեց Չիմինին: Նա նույնպես գլխով արեց: Թեհյոնը սկսեց ժպտալ:
-Դե հիմա ասա ես ինչ անեմ էս խանդոտ երեխայի հետ?
Չ-Շոկոլադից զրկիր:😂
Թ-Իի՜, չէ՜,😞 դու ոչինչ էլ չես կարող անել: Պիտի համակերպվես:😏
-Երկուսդ էլ ճիշտ եք: Թեհյոնը զրկվում է շոկոլադից, ես հարմարվում եմ:😂
Թ-Լավ, իսկ մեր ծրագրերի հետ կապված ինչ կա?
-Ամեն ինչ մեր ծրագրի համաձայն է գնում:
Թ-Շատ լավ: Այսօր 6-ին, չէ?
Չ-Հա, չմոռանանք ու չուշանաք: Ք/ա, կհասցնես խոսել ընկերուհուդ հետ?
-Հա:
Չ-Չանհանգստանաս, ես քեզ հետ եմ, ամեն ինչ լավ կլինի Ք/ա:
-Շնորհակալ եմ, Չիմին: Առանձ քեզ չգիտեմ էլ ինչ էի անելու:
Թ-Հե՛յ, ես այստեղ եմ: Վերջ տվե՛ք:
-Վա՜յ, Թեհյոն:😂😂
Չ-😂
Կամաց-կամաց դասարանը լցվեց: Զանգը տվեց ու սկսվեցին դասերը: Ես ու Թեհյոնը գրեթե բոլոր ժամանակներին մաթեմատիկա էինք սովորում, դրա համար էլ դասերը լավ անցան: Դասերն ավարտվեցին ու մենք գնացինք տուն:
-Ես տանն եմ:
Յ-Օ՜, Ք/ա, դու եկար: Ես արդեն ձանձրացել էի առանց քեզ: Դու արդեն խոսել ես տղաների հետ?
-Իհարկե:
Յ-Իսկ ընկերուհուդ հետ?
-Դեռ ոչ: Ես նրան դպրոցում չտեսա: Բայց հիմա կզանգեմ:
Զանգ:
-Բարև:
Ռ-Բարև, Ք/ա: Ինչպես ես?
-Կարող եմ ավելի լավ լինել, եթե հիմա գաս մեր տուն:
Ռ-Ես քեզ հասկացա: 15րոպե տուր ինձ:
-Ժամանակը գնաց:
Անջատեցի հեռախոսը:
-Նա հիմա կգա:
Յ-Հիանալի է, չմոռանանս որ ես նրան չեմ ճանաչում:
-Չեմ մոռանա:
Գնացի փոխվելու: Ռոզը թակեց մեր տան դուռը: Վազելով գնացի բացելու:
-Ճիշտ ժամանակին ես եկել: Արի հաց ուտենք: Ես հիմա մի ափսե էլ կդնեմ:
Ռ-Դու ինձ դրա համար ես կանչել?
-Իհարկե չէ: Բայց ես առավոտից ոչինչ չեմ կերել ու եթե դու չուտես, ես էլ չեմ ուտի:
Ռ-Լա՜վ:
Յոնուն մտավ խոհանոց:
-Ինչ լավ է եկար: Ծանոթացիր նա իմ ընկերոհին է՝ Ռոզը: Ռոզ նա հորեղբորս տղան է՝ Յոնուն: Նա ԱՄՆ-ից է եկել և մեր տանն է մնալու:
Ռ-Շատ հաճելի է:
Յ-Նմանապես:
-Դե հիմա նստենք հաց ուտելու: Ռոզ, քեզ կարևոր բան ունեմ ասելու: Մենք ընտանիքով պատրաստվում ենք մեկնել ուրիշ քաղաք:
Ռ-Ինչ? Դու ինձ մենակ ես թողնելու?  Դու չես կարող գնալ: Ինձ մենակ չթողնես: Ես առանց քեզ չեմ կարա:😭😭
Յոնուն հազիվ էր զսպում իր ծիծաղը: Ճիշտն ասած ես էլ:😂
-Ռոզ հանգստացիր ու մինչև վերջ լսիր: Ես չեմ ուզում գնալ ու դրա համար մենք՝ Չիմինի շնորհիվ մի ծրագիր ունենք: Այս րոպեից սկսած պետք է շարժվենք միայն այդ ծրագրով: Ուրեմն..(պատմեցի):
Ռ-Ես ամեն ինչ կանեմ, միայն ոչ մի տեղ չգնաս:
-Շնորհակալ եմ: Լավ, արդեն մեր դուրս գալու ժամանակն է:
Ես ասեցի մորս ու դուրս եկանք տնից: Գնացին այգի ու մի քիչ սպասեցինք Թեյհոնին ու Չիմինին:
Թ-Մենք եկանք:
Յ-Չենք ուշանա Թեհյոն?
Թ-Չէ, հանգիստ եղի:
Չ-Դե դուք գիտեք: Ես կմնամ աղջիկների հետ:
Գիտեմ, որ չեք հասկանում, թե ինչ է կատարվում:Հիմա կբացատրեմ: Տղաները գնացին Թեհյոնի ծանոթի մոտ: Յոնուն պիտի աշխատանքի ընդունվի այնտեղ: Թեհյոնը շատ է համոզել իր, որ Յոնուին աշխատանք տան ու Յոնուին մնում էր լավ ներկայանալ ու խնդիրներ չառաջացնել: Ես ծնողներիս խաբել եմ, որ ուղղակի պիտի զբոսնեցինք, որովհետև նրանք դա անիմաստ են համարում: Եթե Յոնուն աշխատանքի ընդունվի, նրան էլ ոչինչ չեն կարող անել: Մենք բավականին երկար զբոսնեցինք այգում, հետո գնացինք սրճարան: Եկան Թեհյոնն ու Յոնուն:
-Ինչ եղավ?
Յ-Ինձ ընդունեցին:
-Ուռա՜:😄 Դժվար էր?
Թ-Մի քանի գեղեցիկ նախադասություն ասաց ու բոլորը տեսան, թե որքան խելացի է նա և առանց երկար-բարակ մտածելու ընդունեցին: Բացի այդ էլ նրան ընդունողները աղջիկներ էին ու նրա գեղեցկությունը օգնեց նրան:
Յ-Թեհյոնը չափազանցնում է:
-Կարողա քեզ էլ էին ուզում ընդունել?
Թ-Չգիտեմ, բայց ինձ էլ էին երկար նայում:
-Իսկ կարողա մեկնումեկին հավանել ես?
Թ-Կարողա: Շատ էլ սիրուն աղջիկներ էին:
-Իսկ կարողա գլուխդ ջարդեմ?
Յ, Ռ, Չ-Օ՜հ, այդ ինչ է Ք/ա?
Թ-Դու խանդում ես?
-Ինչ? Չէ, ինչ խանդ? Ես..ուղղակի..ուզում էի ասել..ըը..ուրիշ բան նկատի ունեի..ըը..հերիքա նեռվերիս վրա ազդես:
Ռ-Ք/ա դու լրիվ կարմիր ես:😂
-Լռի՛ր: Դու հիմա իմ կողմից ես թե նրա?
Յ-Մենք ամեն ինչ տեսանք, կարիք չկա արդարանալ:
-Հե՛յ, հերիք է: Փակեք թեման:
Թ-Լա՜վ, վերջ տվեք: Կարևորը ես ու Ք/ա-ս իրար հասկացանք: Մի խառնվեք մեր գործերին:
Մենք գնացինք տուն, որովհետև բավականին ուշ էր: Ես շատ հոգնած էի ու գնացի սենյակ: Մոտ կես ժամ անց լսեցի դռան թակոցը: Մայս էր:
-Ներս արի, մամ:
Ք/մ-Չեմ խանգարում?
-Չե:
Ք/մ-Ք/ա, ուզում եմ մի քիչ խոսել քեզ հետ:
-Ինչ թեմայով?
Ք/մ-Մեր տեղափոխվելու:
-Լավ էլի՜, մամ: Այսօր տրամադրությունս բարձր է: Թող մնա հետո կխոսենք:
Ք/մ-Դու չես ուզում, որ մենք գնանք?
-Իսկ դա որևէ նշանակություն ունի?
Ք/մ-Այդպես մի ասա աղջիկս: Քո կարծիքը շատ կարևոր է մեզ համար: Եթե դու չես ուզում գնալ, ես հորդ կասեմ, որ հրաժարվի գործից:
-Մամ, ես չեմ ուզում, որ հայրիկն իմ պատճառով զրկվի աշխատանքից: Բայց ես գնալ էլ չեմ ուզում:
Ք/մ-Եվ ինչ ես առաջարկում?
-Դուք կարող եք միասին գնալ, իսկ ես կմնամ այստեղ:
Ք/մ-Դու քեզ կողքից լսում ես? Ինչպես կարող ենք քեզ մենակ թողնել ու գնալ?
-Մամ, ես մենակ չեմ լինի: Յոնուն այստեղ է ու իմ բոլոր ընկերները ևս այստեղ են: Նրանք բոլորը ինձ հետ կլինեն:
Ք/մ-Ես դեմ չեմ, բայց հայրդ.. դու գիտես, որ երբեք չի համաձայնվի:
-Խնդրում եմ խոսիր նրա հետ ու փորձիր համոզել:
Ք/մ-Լավ, ես ամեն ինչ կանեմ, որ թույլ տա: Իսկ դու հանգստացիր:
-Լավ, շնորհակալ եմ, մամ:
Ես գրկեցի նրան ու նա դուրս եկավ սենյակից: Բացեցի օրագիրս ու սկսեցի գրել... Հույս ունեմ վաղը լավ օր կունենամ:✋

ՕրագիրМесто, где живут истории. Откройте их для себя