Այսօր երկուշաբթի է: Ես երեկ ոչինչ չգրեցի այստեղ: Դե շատ ձանձրալի օր էր և առանձնապես ոչինչ չկար գրելու: Իսկ այսօր շատ հետաքրքիր օր ունեցա (հեղինակը հենց նոր հասկացավ, թե ինչքան է սիրում 'հետաքրքիր' բառը😂): Դասարանում ինձ մոտեցավ Թեհյոնը:
Թ-Բարև Սոլարի ընկերուհի:😏
-Բարև Սոլարի նախկին ընկեր:😏
Թ-Փաստորեն գիտես հա?
-Հա, ինչի պիտի չիմանայի?
Թ-Չե, լավ եղավ, որ իմացար: Հիմա ընկերուհիների ընտրության հարցում ուշադիր կլինես:
-Այսինքն?
Թ-Գիտես, որ նախկին ընկերն եմ, բայց չգիտես ինչու?
-Անկեղծ ասած ինձ չի հետաքրքրում ձեր անձնականը: Բայց ինձ հետաքրքրում է Սոլարի զգացմունքները:
Թ-Զգացմունք? Ինչ միամիտն ես Ք/ա😂: Նա կարողացել է քեզ համոզել: Չնայած երևի մեծ ջանք էլ չի թափել:
-Լսիր, նա իմ ընկերուհին է և ես վստահում եմ նրան:
Թ-Իսկ որքան ժամանակ է ճանաչում ես այդ ընկերուհուդ հը?
-Քեզ չի վերաբերում:
Թ-Լավ: Ուղղակի հասկացրու սիրելի ընկերուհուդ, որ ես նրա կարիքը չունեմ ու թող մոռանա ինձ վերջապես:
-Դու ուղղակի տականք ես:
Թ-Հեյ, ոնցոր երես ես առել հա?
Ես ուղղակի դուրս եկա միջանցք: Եվ ահա ամենահիյանալի բանը, որ կարող էր լինել: Ես հանդիպեցի Չիմինին: Նա ինչպես միշտ շատ գեղեցիկ էր:
Չ-Ք/ա բարև: Ինչպես ես?
-Բարև: Շատ լավ, հատկապես այն ժամանակ, երբ հիշում եմ այն օրվա հիասքանչ երգը:
Չ-Իրոք դա քեզ այդքան դուր է եկել:
-Այո, այդ երգը մտքիցս դուրս չի գալիս:
Չ-Շատ ուրախ եմ, որ հավանել ես:
Դասարանից դուրս եկավ Թեհյոնը: Ա՜խ էլի այդ բարկացած հայացքը: Ինչ է ուզում հասկացնել չգիտեմ: Դասերից հետո զանգեցի Սոլարին, որպեսզի ամենինչ վերջնականապես լուծվի: Մենք հանդիպեցինք և ես խնդրեցի նրան պատմել իր և Թեհյոնի բաժանման մասին: Նա սկզբում զարմացավ ու չուզեց ոչինչ պատմել, բայց երբ ասացի, որ այսօր խոսել եմ Թեհյոնի հետ, նա պատմեց:
Ս-Մենք ընկեություն էինք անում շատ սովորական մարդկանց նման, բայց նա սառել էր իմ նկատմամբ: Մենք հեռվացել էինք իրարից ու ես որոշեցի փորձել նրան: Այնպես արեցի, որ նա ինձ տեսնի ուրիշի հետ համբուրվելիս: Ես չէի սպասում, որ նա դրա համար կբաժանվի ինձնից:
Ես ուղղակի խոսքեր չգտա ասելու: Այդ ամենը տեղի էր ունեցել մոտ 2 տարի առաջ՝ այսինքն Սոլարն ընդհամենը 12 տարեկն էր: Ես շոկի մեջ էի: Ըստ իս Թեհյոնը շատ ճիշտ է վարվել: Եթե մի քիչ սառելու դեպքում նա այդ տարիքում համբուրվել է ուրիշի հետ, ապա անհնար է պատկերացնել, թե ինչեր կաներ մեծ տարիքում: Չգիտեմ ինձ ճիշտ կհամարեք թե սխալ, բայց ես ևս չեմ պատրաստվում մնալ Սոլարի կողքին: Ինչպես ասում են՝ ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Ես Սոլարը չեմ ու չեմ էլ ուզում լինել:
Ս- Ք/ա խնդում եմ ոչ ոքի չպատմես այս ամենը:
-Դու կարող ես վստահ լինել, որ ոչ ոք չի իմանա սրա մասին: Բայց մի խնդրանք էլ ես ունեմ: Հեռու մնա նախ ինձնից և Ռոզից, հետո Թեհյոնից: Իդեպ դա նրա խնդրանքն էր: Իսկ ինչ վերաբերում է Ռոզին, ես կխոսեմ նրա հետ:
Ս-Դու չես պատմի չէ..
-Չէ, ես ուրիշ բան կասեմ նրան մի մտածիր:
Ս-Ք/ա, ինչու թվարկածներիդ մեջ Լիսան չկար?
-Որովհետև դու նրա ընկերուհին ես ու ավելի մոտ ես քան ես ու Ռոզը։ Ու մենք ինչքան էլ ասենք նա խոսելու է քեզ հետ: Չեմ կարող ասել ինչ արձագանք կտա այս ամենը իմանալուց հետո, բայց դա արդեն ձեր անձնականն է: Ինձնից նա ոչինչ չի իմանա: Եթե ճիշտ համարես ինքդ կպատմես ամենինչ:
Ես գնացի տուն ու պառկեցի անկողնում: Գլուխս անտանելի ցավում էր: Հազիվ հավաքեցի ուժերս ու վեր կասա, բացեցի օրագիրս ու սկսեցի գրել: Այսօր այսքանը, մինչ վաղը✋
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
FanfictionՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: