4

120 3 0
                                    

Այսօր դպրոցում շատ տարօրինակ բան էր կատարվում: Համենային դեպս Թեհյոնի հետ: Ես դպրոցում մենակ եմ նստում՝ նախավերջին նստարանին, Թեհյոնն էլ կողքի շարքի նախավերջին նստարանին: Մաթեմատիկայի ժամին՝ երբ ուսուցչուհին արդեն ստուգել էր տնայինները և գրատախտակի մոտ էր կանչում աշակերտներից մի քանիսին՝ խնդիրներ լուծելու՝ Թեհյոնը ուղղակի վեր կացավ և նստեց իմ կողքին: Ես շատ զարմացած էի: Ամբողջ դասարանն էր զարմացած և նույնիսկ ուսուցչուհին: Չնայած ոչ ոք ոչինչ չասաց, բայց արդեն պարզ էր, որ բոլորի մտքով նույն հիմարությունն էր անցնում:
Ես ասացի.
-Ինչ ես անում: Գնա տեղդ նստի, խանգարում ես ինձ:
Թ-Բայց ես քեզ բան եմ արել, հանգիստ դասդ լսի, չեմ խանգարի:
-Գիտես ինչ, մեկ ես իմ համար, ինչ ուզում ես արա:-ասեցի ու աթոռս քաշեցի մի քիչ հեռու:
Ինքը ավելի ազատ նստեց ու արմունկով սեղանին հենվելով ուշադիր սկսեց նայել ինձ: Ես ձևացնում էի թե չեմ նկատում, բայց այդ հայացքը ազդում էր նյարդերիս վրա ու չէի կարողանում կենտրոնանալ դասին: Նա դա տեսնում էր ու ժպտում, ասես նրան դուր էր գալիս ինձ անհարմարություն պատճառելը: Մի քանի րոպեից արդեն անկարող էի դիմանալ ճնշմանը:
-Լսի ինչ ես ուզում ինձնից?
Թ-Ճիշտն ես ուզում իմանաս?
-Հա, եթե դժվար չի քո համար, չնայած չեմ կասկածում:
Թ-Իհարկե դժվար չի: Մի հարցա հետաքրքիր: Ձեր բակում Լիսա անունով աղջիկ կա: Ճանաչում ես?
-Հա ու շատ լավ:
Թ-Մոտ եք իրար հետ?
-Հա, ընկերուհիներ ենք: Հետո?
Թ-Էսքանը:
-Իսկ մի հարց կարելի է?
Թ-Ապա:
-Ինչի ես էտքան հետաքրքրված իմ ու Լիսայի հարաբերություններով?
Թ-Հեչ, ուղղակի ծանոթ աղջիկա: Իմացել եմ նույն բակից եք, ուզեցա ճշտել:
-Լավ, իսկ եթե քո հարցերը ավարտվեցին, կարող ես վերջապես ինձ մենակ թողել?
Թ-Հա, գնում եմ, հանգստացի:
-Օ՜, դուք շատ բարի եք:
Վերջապես կողքիցս գնաց: Կարելիա մի լավ շունչ քաշել: Բայց շատ տարօրինակ էր:
Դասերից հետո հանդիպեցի Լիզային ու Սոլարին: Ճիշտն ասած նրանք էլ էին այսօր տարօրինակ:
Ս-Ք/ա ձեր դասարանում Թեհյոն անունով տղա կա?
-Հա, ճանաչում ես?
Ս-Հա, մենք իրար շատ լավ ենք ճանաչում:
-Հա իդեպ ինքը էսօր քո մասին էր հարցնում Լիսա:
Լ-Իմ մասին? Ինչ էր հարցնում?
-Հարցնում էր մեր բակից էս, թե չէ: Ու ճանաչում եմ քեզ, թե չէ:
Լ-Հա պարզա:
Ս-Իդեպ ինքը ոնցա սովորում?
-Դե չէի ասի ծույլա, բայց լավ էլ չի սովորում:
Ս-Հա, պարզա:
-Լավ էկեք թեման փոխենք: Մի տեսակ տհաճա իրա մասին խոսելը: Ավելի լավա զանգեք Ռոզին թող իջնի:
Լ-Լավ զանգում եմ:
Մենք խոսելով հասել էինք Ռոզենց տան մոտ: Մենք զբոսնեցինք քաղաքով ու բավականին ուշ բաժանվեցինք իրարից:
Ես հասա տուն ու անցա դասերիս: Մաթեմատիկան բավականին երկար ժամանակ խլեց ինձնից, որովհետև ոմն մեկի պատճառով դասը կիսատ էի լսել ու լավ չէի հասկացել: Արդեն քնելու ժամնա: Շուտ քնեմ որ անցնի էս տարօրինակ օրը: Մինչ վաղը:✋

ՕրագիրМесто, где живут истории. Откройте их для себя