10

93 2 0
                                    

Այսօր շուտ արդնացա: Բարձր տրամադրությամբ պատրաստվեցի ու գնացի դասի: Երբ գնացի դեռ Չիմինը չէր եկել: Ամբողջ դասարանում գունավոր փուչիկներ կային և բոլորը սպսում էին Չիմինին, որ շնորհավորեին: Ես էլ միացա բոլորին: Չիմինը ներս մտավ ու տեսնելով այդ ամենը շատ ուրախացավ: Մենք բոլորս մոտեցանք, գրկեցինք ու շնորհավորեցինք նրան: Հետո զանգը տվեց ու մենք նստեցինք դասի: Դասերը ինչպես միշտ ձանձրալի էին, բայց այսօր թեթև անցան: Երբ հիշում էի, որ Չիմինի ծնունդն է ամեն ինչ լավ էր երևում աչքիս: Դասամիջոցին մոտեցավ Թեհյոնը:
Թ-Հույս ունեմ քեզ չեմ տեսնի Չիմինի տանը այսօր:
-Շատ իզուր, ես գալու եմ:
Թ-Խորհուրդ չէի տա: Կարողա գալդ վատ հետևանքներ ունենա:
-Շատ շնորհակալ եմ խորհրդի համար, բայց դա Ձեր գործը չի, պարոն Թեհյոն:
Թ-Դե ուրմն քեզ նորմալ կպահես:
-Ինչպես կհրամայեք:
Թ-Գնացի հա, նեռվերս կերար:
-Բայ😀✋:
Ինչա ուզում ես Թեհյոնը չեմ հասկանում: Դասերը վերջացան ու բոլորս գնացինք տուն: Ես պատրաստվրցի ու երեկոյան գնացի Չիմինի տուն: Մի քիչ պատմեմ Չիմինից ու իրա ընտանիքից: Չիմինը շատ հարուստ ընտանիքից է, բայց այնքան լավ մարդ է, որ դասարանում իրեն շատ հասարակ է տահում: Իրեն չճանաչողները երբեք չեն էլ մտածի, որ նա հարուստ է: Նրա հայրը բիզնեսմեն է: Սկզբում հայրը դեմ է եղել տղայի երգիչ դառնալու ցանկությանը, ուզում էր, որ նա շարունակի իր բիզնեսը: Բայց հետո թույլ է տվել զբաղվել նրանով, ինչով ուզում է: Չիմինի ծնողները շատ կիրթ և հավասարակշռված մարդիկ են: Նրանց տունը շատ մեծ ու գեղեցիկ է: Երևում է, որ շատ թանկ արժե, բայց շատ հանգիստ ու հասարակ դիզայն ունի:

Ես առաջ երբեք չէի եղել Չիմինի տանը: Երբ հասա այնտեղ արդեն բոլորը հավաքվել էին: Ներս մտա ու տեսա բոլորի շքեզ զգեստները: Ես նրանց համեմատ շատ հասարակ էի հագնված, ինչի պատճառով բոլորը նայում էին ինձ ու քմծիծաղ տալիս: Չիմինը մոտեցավ ինձ:
Չ-Դու եկար, ես սպսում էի քեզ:
-Ծնունդդ շնորհավոր ևս մեկ անգամ:
Չ-Շնորհակալ եմ Ք/ա:
-Ահա և քո նվերը:
Ասացի ու ձեռքիս տուփը մեկնեցի նրան:
-Այն այդքան էլ ճոխ չէ, բայց ես այն մեծ սիրով եմ ընտրել հատուկ քեզ համար: Հուսամ քեզ դուր կգա:
Չ-Շնորհակալ եմ: Դու գիտես, որ ես ճոխություններ չեմ սիրում: Այս նվերը ինձ համար ամենաթանկն է: Դե առաջացիր:
Ես գնացի ու նստեցի բազկաթոռին: Այնտեղ ևս երկու աղջիկ կային և երբ գնացի նրանք իրար հետ խոսելով ու ծիծաղելով հեռացան: Ես մնացի մենակ: Թեհյոնը եկավ ու նստեց կողքիս:
Թ-Ես քեզ ասել էի, որ չգաս: Լավ ես զգում հիմա?
-Ինչի պիտի չգայի? Ամեն ինչ նորմալ է:
Թ-Դու կույր ես? Չես տեսնում ինչ է կատարվում շուրջդ? Ես գիտեի, որ դու այսպես հասարակ ես հագնվելու, դրա համար էի ասում, որ չգաս:
-Ես ամեն ինչ տեսնում ու հասկանում եմ: Բայց էլ ոչինչ չի փոխվի: Ուղակի կհարամարվեմ ինձ ուղված բոլոր հայացքներին ու ծիծաղներին:
Ես գլուխս կախեցի: Ինձ այդ մթնոլորտը ընդհանրապես դուր չէր գալիս ու ես շատ ճնշված էի ինձ զգում: Թեհյոնը վեր կացավ ու մոտեցավ Չիմինին: Մի քիչ խոսեցին ու նա վերադարձավ: Ձեռքը մեկնեց դեպի ինձ: Ես հարցական հայացքով նայեցի նրան:
Թ-Արի, տեղ ենք գնում:
-Ինչ? Գժվել ես? Ես ոչ մի տեղ չեմ գա:
Թ-Ես սիրելի Չիմինիդ զգուշացրել եմ, որ դուրս ենք գալիս: Մենք շուտ հետ կգանք: Դու չես հասցնի կարոտել նրան:
-Թեհյոն, դու երբեք չես փոխվում:
Թ-Քիչ խոսի ու բռնի ձեռքս:
Ես մի քանի վայրկայան էլ մտածեցի ու բռնեցի նրա ձեռքը: Նա ինձ դուրս տարավ ու նստեցրեց իր մեքենան:
-Գոնե կարող եմ իմանալ, թե ուր ենք գնում?
Թ-Խանութ:
-Դու ինձ վախեցրիր: Չէիր կարող մենակ գնալ?
Թ-Վախեցրի?😂 Ինչ մտածեցիր, որ վախեցար?😏
-Դեե...ես, ..մտած... դու.. ես ...
Թ-Հանգստացիր Ք/ա, ես կատակում էի:😂
-Հիմար😠: Ես ոչինչ էլ չմտածեցի:
Թ-Լավ, կներես:😀
Կներես.....Ես այդ բառը առաջին անգամ էի լսում նրանից։ Նա երբեք ոչ ոքից ներողություն չի խնդրել: Ես ոչինչ չասեցի: Ուղղակի ընկա մտածմունքների մեջ: Ես նայում էի Թեհյոնին բավական երկար: Նա այնքա՜ն գեղեցիկ էր: Ես երբեք չէի տեսել նրա գեղեցկությունը: Թեհյոնը նկատեց իմ հայացքը: Թեքվեց ու նայեց ինձ: Ես ուշքի եկա ու խառնվեցի իրար:
Թ-Ինչ ես նայում?
-Ինչ, ես, ոչմիբան:
Թ-Ես գեղեցիկ եմ?
-Իսկ ինչ ես կարծում?
Թ-Դե, ես կարծում եմ, որ գեղեցիկ եմ: Կարծում եմ, եթե գեղեցիկ չլինեի, ինձ այդպես չէիր նայի:
-Ինչ? Ես չէի նայում: Դու այնքան ինքնահավան ես😒: Աչքիդա երեվացել:
Թ-Ենթադրենք: Բայց դու հարցիս չպատասխանեցիր:
-Ինչ է, դեռ պարզ չի պատասխանս?
Թ-Լավ, հետո կխոսենք այս թեմայով:
Մի քանի րոպե անց մեքենան կանգ առավ: Մենք մի մեծ ու թանկարժեք հագուստի խանութի դիմաց էին:
Թ-Դուրս արի:
-Ես քեզ այստեղ կսպասեմ: Գնա, գնիր ինչ պետք է ու արի:
Թ-Ք/ա, դուրս արի: Սպսելու ես մինչև դուռը բացեմ քեզ համար?
Թեհյոնը դուրս եկավ մեքենայից: Քանի չէր հասել իմ կողմի դռանը, ես նույնպես դուրս եկա: Մենք ներս մտանք ու գնացինք կանացի բաժին: Ես լուռ քայլում էի Թեհյոնի կողքով: Նա ըտրեց մի շատ շքեղ հագուստ ու տվեց ինձ:
Թ-Գնա ու փորձիր սա:
-Ինչ? Ինչի համար?
Թ-Արա այն ինչ ասացի ու հարցեր մի տուր: Արագացրու, առանց այն էր շատ ժամանակ եմ կորցնում:
-Լավ:
Ես փոխվեցի ու դուրս եկա հանդերձարանից:

ՕրագիրМесто, где живут истории. Откройте их для себя