Այսօր հանգստյան օր էր և ես բավականին երկար քնեցի: Հենց սկզբից որոշել էի օրս հետաքրքիր անցկացնել: Նախաճաշելուց հետո պայմանավորվեցի Ռոզի հետ դուրս գալ: Լիսան զբաղված էր և մի փոքր ուշ էր մեզ միանալու: Մենք քայլեցինք քաղաքում և ես պատմեցի վերջես կատարվող տարօրինակ դեպքերի մասին կապված Լիզայի, Սոլարի և Թեհյոնի հետ: Ռոզը ասաց, որ ոչ մի տարօրինակ բան չկա, հավանաբար նրանք պարզպես ծանոթներ են: Մի քիչ կասկածով, բայց այնուամենայնիվ համաձայնեցի: Հետո պատմեցի երեկվա դեպքերը նույնպես: Նա մի քիչ մտածեց ու ասաց
Ռ-Մմ, այստեղից եռանկյունու հոտ եմ առնում:
-Ինչ? Էլի գժվեցիր: Ինչ եռանկյունի:
Ռ-Սիրային:😂
-Լավ էլի:😂 Մի ծիծաղեցրու: Նման բան չկա:
Ռ-Հեյ, դու ինձ խաբել չես կարող:
-Իսկ ես չեմ էլ փորձում խաբել:
Ռ-Լսիր, չգիտեմ ինչ կա Թեհյոնի ու քո մեջ, բայց որ քո ու Չիմինի մեջ մի բան կա, դա ակնհայտ է:
-Լավ արի փակենք թեման:
Մենք քիչ անց հանդիպեցինք Լիզային: Հետո որոշեցինք զբոսանքի հրավիրել նաև Սոլարին: Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Զբոսանքի ընթացքում չգիտես ինչու խոսք բացվեց Թեհյոնից: Դե դա տեղի ունեցավ մոտավորապես այսպես.
Ես տեսա Սոլարի վզնոցը և ասացի, որ այն շատ գեղեցիկ է:
Նա ասաց, որ դա զույգերի համար է, և մի մասն էլ Թեհյոնի մոտ է: Վերջապես պարզ դարձավ ինչ կապ կա նրանց մեջ:
-Դուք ընկերություն եք անում?
Ս-Արդեն չէ: Մենք երկար ժամանակ է ինչ բաժանվել ենք:
-Ես քեզ համար միայն ուրախ եմ: Կարծում եմ դու ավելի լավին ես արժանի:
Ս-Այդպես մի ասա, ես դեռ սիրում եմ նրան:
-Կներես, ես առանց մտածելու խոսեցի: Իսկ նա?
Ս-Նա... հաստատ չէ:
-Ափսոս: Լավ հերիք է տխուր բաներից խոսենք:
Երբ արդեն բավական երկար զբոսնել էինք՝ տուն գնալու ժամանակն էր: Երբ հասա տուն անկախ ինձնից սկսեցի հիշել իմ ու Ռոզի խոսակցությունը: «Միթե նա իրավացի է? Չիմինը... ես նրան միշտ որպես ընկեր եմ ընդունել: Իսկ եթե ոչ? Իսկ եթե նա ավելին է ինձ համար? Ախ, չեմ հասկանում: Չէ Ք/ա, դու չես կարող նման բաներ մտածել: Նա պարզապես ընկեր է,ուրիշ ոչինչ, հասկացար?»: Ինձ նոր մտքեր էին պետք: «Սոլարը... Նա դեռ երեխա է ու արդեն հասցրել է ընկեր ունենալ ու բաժանվել: Կարծում եմ դա մի քիչ լավ չի նայվում կողքից: Ինչևէ, դա իր անձնականն է: Բայց ես այս ամենն իմանալով չեմ կարող չօգնել նրան: Նրա պահվածքից երևում է, որ Թեհյոնի կյանքից որոշ չափով տեղեկանում է ինձնից: Ուրեմն ես կաշխատեմ շփվել Թեհյոնի հետ: Միգուցե այդպես կարողանամ օգնել Սոլարին: Լավ դե հետիք է մտածես: Երկուշաբթի դպրոցում կանես այն ինչը ճիշտ կհամարես այդ ժամանակ: Մի ծանրաբեռնիր ինքդ քեզ: Ավելի լավ է օրագիրդ վերձրու:».....
ВЫ ЧИТАЕТЕ
Օրագիր
FanfictionՍա մի աղջկա օրագիր է: Նա գրում է օրագրում իր ձանձրալի կյանքի մասին՝ որը գնալով հետաքրքրանում է: Պատմության դեպքերը հորինված են հեղինակի կողմից և ոչ մի կապ չունեն նրա հետ: Հերոսները ընտրվել են դիտարկվելով որպես դերասաններ: