Կորեա ժամանեց ԱՄՆ֊ից եկած ևս մեկ ինքնաթիռ։Օդանավակայանը լցված էր մարդկանց ճիչերով,որոնք դիմավորում էին իրենց հարազատներին։
Օդանավակայնով շրջում էր մի սևազգեստ,բարձրահասակ,սև ակնոցներով աղջիկ։Նրա հայացքը սևեռված էր դեպի օդանավակայնի ելքը։Ուստի կարելի է ասել,որ նրան դիմավորող չկար։
Եվ իսկապես։Քիչ անց աղջիկը նստեց տաքսի։Նա հանելով սև ակնոցները' ասաց.
֊Ինձ տարեք քաղաքի լավագույն հյուրանոցը։
Վարորդը իջավ մեքենայից և տեղավորեց աղջկա ճամպրուկը,որը նա դրսում էր թողել։Մեքենան շարժվեց։
Իսկ հիմա տեղափոխվենք քաղաքի մյուս ծայրը։
Սեուլից ոչ շատ հեռու մի մեծ ընկերություն կար,որը մեծ դեր էր կատարում ոչ միայն քաղաքի,այլ նաև ամբողջ Կորեայի համար։
Կիմ Տուռ Հոլդինգ։Ահա ընկերության անունը։Այն զբաղվում էր արտերկրից եկած տուրիստներով։Միայն վերջերս էր ընկերությունն անցել Կիմերի ժառանգին'Կիմ Թեհյոնին,ով ընտանիքի ավագ և միակ տղան էր։
Այդ ընկերության շինությունից դուրս եկավ Կիմ Թեհոյնը։Բարձրահասակ,գեղեցիկ,գանգրահեր երիտասարդը մոտեցավ սև մեքենային և նստեց ղեկին։Այդ ընթացքում քաղաքի կենտրոնում։
Աղջիկը,ով մի քանի րոպե առաջ էր ժամանել Կորեա,խորասուզվել էր հեռախոսի մեջ։
Հանկարծ մեքենան սկսել տատանվել և խբեց մոտակա լուսացույցին։
Մեքենաներից դուրս թռան մարդիկ և մոտեցան դրան։
Իսկ լուսացույցին հարվածած մեքենայից իջավ աղջիկը։Նա մի քիչ վախեցած էր,սակայն շատ ցույց չէր տալիս։Դեպի նրանց վազեց այն մեքենայի վարորդը ում պատճառով աղջկա տաքսին հարվածեց լուսացույցին։Նա մոտեցավ աղջկան և կաչծես մի փոքր վախեցած ասաց.
֊Դուք Ձեզ լա՞վ եք զգում։
֊Ամենինչ կարգին է պարոն։Ինձ թվում է պետք է վարորդի համար անհանգստանալ։Մեքենայի առջևի հատվածը շատ է տուժվել։֊դեմքի լուրջ և հանգիստ արտահայտությամբ ասաց աղջիկը և գլխով ցույց տվեց մեքենային։
Տղան նրան գլխով արեց և գնաց դեպի մեքենան։
֊Նրա հետ ամեն ինչ կարգին է,պարզապես ուշագնաց է եղել։֊ասաց տղան և նույն պահին ժամանեցին բժիշկները։Երբ վարորդին դրեցին շտապ օգնության մեքենան,տղան մոտեցավ աղջկան' ձեռքին նրա ճամպրուկը բռնած։
֊Ես Կիմ Թեհյոնն եմ։Եկեք Ձեզ տուն ուղեկցեմ։
Աղջիկը ձեռքերը խաչեց և ասաց.
֊Շնորհակալություն ես այլ տաքսով կգնամ։
Տղան գլուխը օրորեց և ասաց.
֊Այլևս տաքսի գտնել չեք կարող։Այս վթարի պատճառով,որոշակի խցանումներ կան և դժվար կլինի տաքդի գտնելը։
֊Լավ,ես շտապում եմ։Չեմ մերխի Ձեզ։Ինձ կխնդրեի տանեք քաղաքի հյուրանոցներից մեկը։
Տղան գլխով արեց և ուղեկցեց աղջկան,դեպի մեքենան։Նա բացեց ավտոմեքենայի դուռը աղջկա համար և հետո դրեց ճամպրուկը բեռնախցիկի մեջ։
Քիչ անց մեքենան շարժվեց։
Լռության մեջ մեքենան շրջում էր Սեուլով։Հանկարծ լսվեց Թեհյոնի ձայնը։
֊Դուք ինձ չասացիք ձեր անունը։
Աղջիկը թեքեց գլուխը դեպի տղան և պատասխանեց։
֊Իսկ Ձեզ շատ է անհրաժեշտ։
Նրանք երկուսն էլ ժպտացին։
֊Դե դուք արդեն իմը գիտեք,անարդար կլինի,եթե ես ձերը չիմանամ,իսկ դուք իմը իմանաք։
֊Ես Նաբին եմ։
Թեհյոնը հարցական հայացքով նայեց աղջկան։
֊Շատ յուրօրինակ անուն ունեք։
֊Գիտեմ։֊ասաց աղջիկը ժպիտը դեմքին։
֊Նո՞ր եք եկել Կորեա։Շատ հետաքրքիր էր,որ դուք միայն մեկ ճամպրուկ էիք վերցրել։Աղջիկը ծիծաղեց։
֊Դե դրանք արդեն շատ մանր հարցեր են և անծանոթի հետ կիսվել չեմ կարող։Թեհյոնը կանգնեցրեց մեքենան և իջնելով բացեց աղջկա դուռը։Հետո նա հանեց ճամպրուկը և ուղեկցեց աղջկան դեպի բարձրահարկ,շքեղ շենքը։
Երբ նրանք մտան ներս,բոլորը սկսեցին մոտենալ նրանց և ողջունել։
֊Ողջյուն Պարոն Կիմ,թույլ տվեք օգնել Ձեզ։֊ասաց հյուրանոցի թիկնապահը և վերցրեց ճապրուկը Թեհյոնի ձեռքից։
Հաջորդ վարկյանին նրանց մոտեցավ մեկ այլ աշխատակցուհի և խոնարհվելով ասա։
֊Պարոն Կիմ օրիօրդի սենյակը պատրաստ է։Նրա համար հյուրանոցի լավագույն համարն ենք պատրաստել։
֊Շնորհակալություն Լիա։
Ասաց Թեհյոնը այնուհետև հայացքը թեքեց դեպի քեզ։
֊Գնանք
Ասաց նա ձեռքը առաջ պարզելով։Երբ նրանք նստեցին վերելակ աղջիկը հարցրեց։
֊Փաստորեն սա քո հյուրանոցն է։
Թեհյոնը առանց նրան նայելու ասաց.
֊Դե այո։
֊Գեղեցիկ տեղ է։Շնորհակալ եմ,որ ուղեկցեցիր,֊այդ պահին բացվեց վերելակի դռները։Աղջիկը մտավ սենյակ։
֊Հրաշալի սենյակ է։Շնորհակալություն,որ ուղեկցեցիր և սենյակ տրամադրեցիր։
֊Խնդրեմ,եթե ինչ֊որ բան պետք լինի այնտեղ դրված հեռախոսով զանգահարել Լիա֊ին նա քեզ կօգնի։Քիչ անց տղան լքեց սենյակը և աղջիկը մնաց շքեղ սենյակում միայնակ։
Շարունակելի...
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanfictionԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...