Հաջորդ օրը Թեհյոնը արթնացավ և չհայտնաբերեց աղջկան իր կողքին։Նա իջավ ներքև,սակայն նա այնտեղ չէր։Սկսեց անհանգստանալ։Նրա հեռախոսը անհասանելի էր։Թեհյոնը դուրս եկավ դուրս և հանկարծ նկատեց ծառերի ետևից դուրս եկող մի աղջնակի։Դա Նաբին էր։Թեհյոնը վազեց և գրկեց նրան։
֊Ու՞ր էիր,ինչու՞ էր հեռախոսդ անհասանելի։
֊Կներես Թե։Դու այնքան լավ էիր քնած,չցանկացա արթնացնել քեզ։Ես գնացել էի անտառ սունկ որոնելու,քանի որ գիշերը անձրև էր եկել մտածեցի,որ սունկ կլինի։Նայիր մի քանի հատ գտել եմ։
Ասաց Նաբին և գրպանից հանեց 5 հատ փորքիկ սունկ։
Թեհյոնը կրկին գրկեց նրան։
֊Այլևս նման բաներ չանես։Գիտես որ քիչ էր մնում սիրտս կանգներ։Մտքովս հազար վատ բան անցավ։
֊Դե լա՜վ ներիր։
Թեհյոնը հեռվացավ և ժպտաց։
֊Ներում եմ կարևորը,որ քեզ հետ ամեն բան կարգին է։
Նրանք մտան տուն։
֊Թե ինձ հագուստ է անհրաժեշտ։Ես չեմ կարող միշտ քո շորերից հագնել։
Թեհյոնը մոտեցավ ոտքից գլուխ նայեց Նաբիին և ասաց.
֊Իսկ քեզ սազում են։
֊Հեյ ես լուրջ եմ ասում։
֊Լավ,լավ։Մենք կգնանք մոտակայքի շուկան և քեզ հագուստ կընտրենք։
Աղջիկը հարցական հայացքով նայեց Թեհյոնին։
֊Ի՞նչ։Շուկա՞։Դու կատակում ես։Ես երբեք նման էժանագին բաներ չեմ հագել։
Թեհյոնը ոլորեց աչքերը։
֊Օյ դե կներեք Տիրուհի,որ Ձեզ համար այստեղ մոլ չենք կառուցել։Ես չեմ հասկանում,դու չես հասկանում,որ մեր ամեն մի քայլը դուրս ճակատագրական կարող է լինել։
Աղջիկը կախեց գլուխը։
֊Ես ինքս չեմ հասկանում,թե ինչու եմ այսքան լարված դարձել։Ներիր։
֊Այշ լավ հերիք է շարունակ ներողություն խնդրես։
Նա մոտեցավ և գրկեց Նաբիին։Քիչ հետո նրանք արդեն խոհանոցում էին։Նաբին սունկը լվացավ,մաքրեց և սկսեց փոքր ինչ տապակել։Հետո պատրաստեց սոուս և սպագետտի։Նա սոուսը ավելացրեց սունկի վրա և այդ ամբողջը մի քիչ տապակելուց հետո լցերց սպագետտիի վրա։
Նա սեղանին դրեց ուտեստը։Այս ամբողջ ընթացքում Թեհյոնը նրա կողքին կանգնած էր և դտում էր աղջկա ամեն քայլը։
Նրանք նստեցին սեղանի շուրջ։
֊Բարի ախորժակ Թե։Հուսամ քեզ դուր կգա։
Թեհյոնը ժպտաց նրան։Նրանք սկսեցին հաճույքով մաքրել ամանը։
֊Նաբի դու ոսկի ձեռքեր ունես։Սա շատ հրաշալի և համեղ ուտեստ էր։
Նաբին ժպտաց և մոտեցավ Թեհյոնին,որ վերցնի նրա ափսեն։
֊Խնդրեմ։Ուրախ եմ,որ հավանեցիր։
Թեհյոնը նույն պահին բռնեց նրա ձեռքը։Նա կանգնեց։Նայեց աղջկա աչքերի մեջ և ասաց.
֊Նաբի դու գիտե՞ս,որ ինձ խենթացնում ես։
Նաբին ժպտաց և ավելի մոտեցավ Թեհյոնին։
֊Իսկ ավելի կոնկրետ ինչն է իմ մեջ քեզ դուր գալիս։
֊Ամեն ինչդ։Քո ձայնը,քո բնավորությունը։Դու հրաշալի և ազնիվ անձնավորություն ես։Դու կեխծ չես ու չես սիրում հանձնվել,նույնիսկ եթե գիտես,որ դա վտանգավոր է քո կյանքի համար։
֊Թեհյոնա՜։Դու նույնպես ինձ շատ ես դուր գալիս։Ես իսկապես սիրում եմ քեզ։
Սրանից հետո Թեհյոնը մոտեցավ և սկսեց կոպիտ համբուրել աղջկան։
Քիչ անց նա մի քիչ հեռվացավ և կամաց շշնջաց աղջկա շուրթերին։
֊Կներես,բայց ես չեմ կաիողանում զսպել ինձ։
Նա կրկին սկսեց համբուրել Նաբիին։
Հետո նրանց քայլերը,առանց համբյուրից անջատվելու,ուղվեցին դեպի ննջարան։(I am so sorry)։Գետնին սկսեցին շպրտվել նրան հագուստները։Հաջորդ առավոտ
Նաբին արդեն արթնացել էր։Նա զննում էր տղայի գեղեցիկ դիմագծերը,իսկ տղան ամուր գրկել էր նրան և դեռ երազների մեջ էր։Նաբին իր ձեռքով սկսեց շոյել Թեհյոնի դեմքի։Դրանից տղան արթնացավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanfictionԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...