1 շաբաթ անց Նաբիին արդեն դուրս գրեցին։Նրան եկել էին դիմավորելու Նամջունը,Ջինը,Հոսոկը և Թեհյոնը,ովքեր նրան հաճախ էին այցելում։Թեհյոնը մի փունջ ծաղիկներով դիմավորեց աղջկան։Նրանք գրկեցին միմյանց։
֊Սիրում եմ քեզ Նաբի։
Ասաց Թեհյոնը ավելի պինդ նրան սեղմելով։
Նաբին սկսեց համբուրել Թեհյոնին։
Հանկարծ լսվեց եղբայրների հազի ձայնը։Նաբին և Թեհյոնը նայեցին եղբայրներին և ամոթից գլուխները կախեցին։
Նաբին մոտեցավ և գրկեց եղբայրներին։
Թեհյոնը ուղեկցեց Նաբիին դեպի մեքենան։Նաբին նստեց,իսկ Թեհյոնը ետ գնաց և մոտեցավ Նամջունենց։
Նաբին ուշադիր նրանց էր նայում։Նա փոքր ինչ իջեցրեց պատուհանը,սակայն նրանց խոսակցությունից ոչինչ չէր լսում։Թեհյոնը ասաց.
֊Նրան ոչինչ չասեք երեխայի մասին։Նա չի ների մեզ։
Բոլորը կախեցին իրենց գլուխը։Ջինը դրեց ձեռքը Թեհյոնի ուսին։
֊Լավ նայիր նրան։
Թեհյոնը գլխով արեց և շրջվեց դեպի մեքենան։
Նրա հայացքը ընկավ Նաբիի վրա,ով հետաքրքրությամբ մեքենայի միջից նրանց էր դիտում։
Նա նստեց մեքենան։
֊Գնա՞ցինք,֊ամրագոտին գցելով հարցրեց Թեհյոնը։
֊Այդ ինչ էիք խոսում։
֊Եվ ինչու՞ է մեր մուկիկը այսքան հետաքրքրասեր։
Ասաց Թեհյոնը և նայեց Նաբիին։
Սակայն Նաբին լուրջ և բարկացած հայացքով նայում էր տղային։
֊Հեյ դե լավ։Նրանք ընդհամենը ասում էին,որ քեզ լավ նայեմ ու կողքիդ լինեմ։
֊Հաստա՞տ։
֊100%։
Աղջիկը ժպտաց և գրկեց Թեհյոնին։Նրանք արդեն տանն էին։Դա Թեհյոնի այն տունն էր,որի վրա հարձակվել էին։Կոտրված պատուհանները այլևս կոտրված չէին։Իսկ վնասված կահույքին փոխարինում էր նորը և ավելի գեղեցիկը։
Երբ նրանք դռներից ներս մտան Նաբին միանգամից շուրջը նայելով ասաց.
֊Հենց այս տնից սկսվեց մեր պատմությունը։
Թեհյոնը նայեց նրան ժպիտը դեմքին։
֊Այո։Դու ավազակի նման մտար իմ տուն։
Նրանք սկսեցին ծիծաղել։
Աղջիկը քայլեց առաջ,բայց նրան կանգնեցրեց Թեհյոնը' ձեռքը ամուր բռնելով։
֊Նաբի դու խոստացել էիր,որ մենք 4 երեխա կունենանք։
֊Ես նման բան չեմ խոստացել։
Թեհյոնը լուրջ նայեց աղջկան։
֊Հուսամ դու հիմա դա չես ուզում։
Զարմացած հարցրեց Նաբին։
֊Դե եթե դու համաձայն ես...
Չհասցրեց ավարտել Թեհյոնը։
֊Ոչ,ոչ դեռ շատ շուտ է։Ես պատրաստ չեմ երեխաների։Այն էլ 4։
֊Բայց ինչու՞։Ես քեզ կօգնեմ։Մենք միասին կմեծացնենք նրանց։
Նաբին սկսեց ծիծաղել և ամուր գրկեց Թեհյոնին։1 տարի անց։
֊Նաբի ես չեմ պատրաստվում քեզ այսպես տուն քաշ տալ։Դու այնքան ես արբել,որ վրայիցդ սպիրտի հոտ է գալիս։
Հարսնացուն կախվել էր փեսայից և չէր կարողանում ինքնուրյուն քայլել։
֊Հե՜յ լսիր Կիմ Թեհյոն։Այսուհետև ես քո կինն եմ և դու պարտավոր ես ինձ թագուհու պես վերաբերվել։
Տղան հոգոց հանեց։Նա աղջկան գցեց իր մեջքին և տարավ դեպի մեքենան։Երբ նրանք երկուսն էլ նստեցին մեքենան Թեն ասաց.
֊Քեզնից միայն Ն֊ն է մնացել իմ կին։
Նաբին թեթև հարվածեց Թեհյոնին։
֊Դե լավ Թե։Արագ տուն հասցրու ինձ։Ես ինձ շատ վատ եմ զգում։
Թեհյոնը քմծիծաղ տվեց։
֊Երբ տուն հասնենք քեզ այնպես կդաստիրակեմ,որ կփոշմանես արածներիդ համար։
Նաբին սկսեց ծիծաղել։
֊Օ՜ պարոն Կիմը բարկացե՞լ է։
Թեհյոնը շոյեց աղջկա գլուխը։
֊Այո և շա՜տ։Ահա Թեհյոնը դուրս է բերում աղջկան իր մեքենայից և կրկին դնելով մեջքին տուն է տանում։
Նրանք գնում են ննջասենյակ։
Թեհյոնը հրում է աղջկան մահճակալին։
֊Դե քնիր,որ կազդուրվես։
Նա մոտենում է պահարանին և սկսում հանել շորերը։Հանկարծ նա իր ետևից իրեն գրկող ձեռքեր է զգում։
֊Թե՜,իսկ դաստիարակելը։
Թեհյոնը սկսում է ծիծաղել։
֊Օ՜ դու ինքդ ես ինձ դրա մասին խնդրում։
Նա շրջվում է բռնում աղջկա գլուխը և սկսում համբուրել նրան։Հաջորդ առավոտ
Նաբին աչքերը բացում է և տեսնում Թեհյոնի դեմքը,որը փակել էին նրա գանուր սև մազերը։Նա սկսում եմ ավելի ամուր գրկել տղայի մերկ մարմինը։
Տղան քնի մեջ ժպտում է և իրեն ավելի մոտ քաշում Նաբիին։
Եվս մեկ ժամ այդպես մնալուց հետո նրանք լոգանք են ընդունում և հագնվում։Իջնում են ներքև և սկսում են միասին նախաճաշ պատրաստել։
֊Համեղ է։֊ասում է աղջիկը ժպտալով։
֊Շա՜տ։
Ավելացնում Է Թեհյոնը ափսեն մաքրելով։
Երբ Նաբին նույնպես վերջացնում է Թեհյոնը ասում է։
֊Այսօր կգնանք իրար հետ մի քանի բան գնելու։
Աղջիկը գլխով համաձայնության նշան է անում։1 շաբաթ անց։
֊Նաբի դու արեն երկրորդ անգամ ես կորցնում գիտակցությունդ։Արի գնանք բժշկի։
Բարկացած ասում էր Թեհյոնը։
֊Թե՜։
֊Ասա հիմա ի՞նչ։
Աղջիկը գլուխը կախ ասում է։
֊Ինձ թվում է,որ ես հղի եմ։
Թեհյոնի դեմքին ժպիտ է հայտնվում։
Նա գրկում է Նաբիին։
֊Դեռ շատ շուտ է ուրախանալու համար։
Թեհյոնը ետ է գնում և ասում։
֊Ես հիմա քեզ բժշկի կտանեմ։Թեհյոնը գրկում է Նաբիին և նրանք շատապում են հիվանդանոց։
֊Շնորհավորում եմ դուք երեխայի եք սպասում։
Թեհյոնը ուրախությունից սկսեց թռչկոտել և համբուրել Նաբիին։
֊Ես սիրում եմ քեզ Նաբի։
֊Ես էլ քեզ,բայց խնդրում եմ հերիք է թռչկոտես ամոթ է։
Թեհյոնը բռնում է Նաբիի ձեռքը։
֊Ուրախանալը վատ բան չէ։Անցնում է 4 տարի։Այդ ընթացքուն մեր հերոսների կյանքում շատ փոփոխություններ են լինում։Նամջունը մեկնում է Իտալիա,որպեսզի այնտեղ
կառավարի իր առանձին մաֆիան։Ջինը մնում է Կորեայում' իրենց ընտանեկան մաֆիան կառավարելու համար։Իսկ Հոսոկը իր կնոջ հետ տեղափոխվում է ԱՄՆ։Ջինը նույնպես ընտրյալ ուներ և նրանք շուտով պատրաստվում էին ամուսնանալ։Նամջունին չէր հետաքրքրում ընտանեկան կյանքը,սակայն Իտալիայում նա սիրահարվ էր մի մաֆիոզի աղջկա։Նա թաքցնում է այդ փաստը,որ կարողանա պահել իր սառը և անսիրտ տղայի կերպարը։Դե իսկ Թեհյոնն ու Նաբին արդեն ունեին 2 երեխա,աղջիկ և տղա։Տղան' Յոնջունը 2 տարեկան էր,իսկ աղջիկը Մոնան 1։Նրանց մոտ ամենինչ հրաշալի էր։
Եվ իսկապես այս պատմության մեջ հաղթեց սերը։Վերջ...
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanfictionԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...