Տղան և աղջիկը զբոսնում էին Սեուլի փողոցներով։Անցորդները չէին էլ պատկերացնում,որ իրականում այս զույգը մի քիչ առաջ մի քանի մարդու կյանք է խլել,և նրանցից յուրաքանչյուրի գրպանում մեկական զենք կա։Նաբին չափազան բարակ էր հագնված։ Նկատելով աղջկա դողը,Թեհյոնը հանեց իր վերարկուն և գցեց այն աղջկա ուսերին։
Աղջիկը նրան նայեց և կրկին թեքեց հայացքը։Երբ զույգը նստեց նստարանին։Նրանք լուռ էին,սակայն լռությունը խաղտեց Նաբին։
֊Թե...ներիր ինձ։Ես քեզ շատ վատ գործերի մեջ եմ խառնում։
Թեհյոնի դեմքի արտահայտությունը չփոխվեց։Նա նայեց աղջկան և ասաց.
֊Նաբի մի ասա այդպես։Պարզապես կարե՞լի է մի հարց տալ։
Աղջիկը հարցական հայացքով ասաց.
֊Ի՞նչ։
֊Որտեղի՞ց դու այդքան լավ կրակել գիտես։
Աղջիկը չիմացավ,թե ինչպես կարող է պատասխանել։Նա պարզապես ժպտաց և ասաց.
֊Դու ինձ վստահու՞մ ես։
Թեհյոնը բարձրացրեց մեկ հոնքը և ասաց.
֊Այո բայց...։
Աղջիկը ընդհատեց Թեհյոնին։
֊Եթե վստահում ես,ապա ավելի լավ կլինի չիմանաս դրա մասին։
Թեհյոնը նայեց աղջկան,բայց լռեց։Նա և' վստահում էր Նաբիին,և' նրան այդ աղջնակը տարօրինակ էր թվում։Նա մարդ էր սպանել։Մարդ։Դա ինչ է հանցագործություն,թե՞ ինքնապաշտպանություն։
֊Լսիր իսկ ինչ ենք անելու այն մարդկանց հետ։Մեզ կձերբակալեն։
Հարվրեց Թեհյոնը։
֊Քեզ չէ ինձ։Այդ ես եմ նրանց սպանել։
Հայացքը առաջ պահած ասաց Նաբին։
֊Նաբի,նրանք շատ հեշտ կգտնեն մեզ։Ես ինձ մոտ կանխիկ գումար ունեմ ու թաքնվելու հարմար տեղ գիտեմ։Մենք կգնանք այնտեղ ւ կսպասեք թե...
Նրամ կրկին ընդհատեց Նաբին։
֊Թեհյոն!Դու կապ չունես։Դրանք իմ խնդիրներն են։Պետք չէ,որ դու խառնվես այդ գործերին։Դու պատկերացում չունես ,թե ինչի մեջ ես ներառվում։
Թեհյոնը զայրացած բռնեց աղջկա ուսերից։
֊Մի գոռա։Հիմա ես նույնպես կասկածյալ եմ։Այդ ամենը իմ տանն է եղել։Ես նույնպես ներառված եմ։
Աղջիկը հառաչեց և կախեց գլուխը։
֊Ահհ։Դու հեռախոսդ վերցրե՞լ ես։֊հարցրեց աղջիկը։
Թեն ստուգեց գրպանները և տաբատի գրպանից դուրս բերեց իր հեռախոսը։
֊Վերցրու։Բայց ու՞մ ես պատրաստվում զանգահարել։
Աղջիկը նայեց տղային ու ասես հայացքով հասկացրեց,որ դա Թեհյոնին չի վերաբերում։
֊Լավ, լավ։֊հառաչեց Թե։
Աղջիկը մի քիչ հեռվացավ Թեհյոնից։*Հեռախոսզանգ*
֊Այդ ես եմ։Գործերը վատ են։Գործին ևս մի տղա է խառնվել։Նա չգիտի իրականությունը,բայց ես անհանգստանում եմ նրա համար։Նա նույնպես կարող է տուժել իմ պատճառով։Ինձ սպեց֊խումբ է անհրաժեշտ ու շտապ։
֊Տղայի մասին մենք արդեն գիտենք։Նա նույնպես դարձել է նրանց թիրախը։Նրան համոզիր թող լքի երկիրը։
֊Արդեն ասել եմ նա ասում է,որ միևնույն է ինձ հետ է մնալու։
֊Ուրեմն ինքդ վերջը տուր,միևնույն է շուտով նրան էլ կգտնեն սւ կսպանեն։Կապի վերջ։
֊Բայց...
Աղջիկը չէր հասցրել ավարտել խոսքը,երբ լսվեց զանգի ավարտի ձայնը։
֊Այշ!!
Նա շրջվեց դեպի Թեհյոնը։Նա հարցական դեմաով աղջկան էր նայում։֊Միգուցե բացատրես։
Աղջիկը ոչինչ չասաց։
֊Թե ես հոգնած եմ։Արի գնանք հանգստանանք։
֊Լավ բայց միևնույն է պատասխանից չես խուսաձի։Նրանք ուղևորվեցին դեպի Թեհյոնի հյուրանոց։
Նրանց միանգամից մոտեցավ սպասուհին։
֊Բարև Ձեզ Պարոն Կիմ։Ինչ լավ է,որ զգուշացրել էիք օրիորդ Նաբիի մասին։Մեր անձնակազմը անհանգստանում էր։Ուրախ ենք Ձեզ կրկին ողջունել օրիորդ Նաբի։
֊Ես էլ եմ ուրախ։֊խոնարհվելով ասաց Նաբին։
֊Լիա ինձ համար պատրաստեք իմ անձնական համարը։Նաբիին նույնպես տեղավորեք V.I.P համարներից մեկում։
Ասաց Թեհյոնը խիստ ձայնով։֊Ցավում եմ պարոն,բայց V.I.P համարներից միայն մեկն է ազատ,դա էլ ձերն է։
Ասաց մեննեջերը' ստուգելով համակարգիչը։
֊Իսկ հասարակներից։
֊Դրանք նույնպես զբաղված են։
Թեհյոնը հառաչեց և ասաց։
֊Լավ տվեք ինձ իմ սենյակի բանալին։Նաբին նայում էր Թեհյոնին։
֊Հեյ իսկ ե՞ս։
Հարցրեց Նաբին և շտապեց Թեհյոնի հետևից։
֊Դու իմ սենյակում կմնաս,մինչև համարներից մեկը ազատվի։
֊Ի՞նչ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanfictionԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...