|Մաս 8|

54 5 0
                                    

Թիկնապահները սկսեցին ստուգել մեքենաները։Նրանք հասցրել էին միայն մի մեքենայի վրա ռումբ դնել։

Նաբին և Թեհյոնը առանձին մեքենայով էին։Նամջունը առանձին,Հոսոկը առանձին։
Դա նրա համար էր,որ եթե հանկարծ,որևէ բան պատահի նրանք միասին չլինեն և բոլորը միանգամից չտուժեն։

Նաբին գլուխը դրել էր պատուհանին։Թեհյոնը հանգիստ վարում էր։
֊Ես անհանգստանում եմ Ջինի համար։
֊ասաց նա առանց շարժվելու։
Թեհյոնը նրան նայեց։
֊Ամենինչ լավ կլինի։
֊Ինչու՞ ես այդքան վստահ,֊Նաբին հարցական հայացքով նայեց Թեհյոնին,֊սա ոչ ֆիլմ է,ոչ էլ հեքիաթ,որ ամենինչ այդպես վերջանա։Բացի այդ մենք բարի չէնք,որ վերջում բարին հաղթի։
֊Կհաղթի սերը։
Թեհյոնը մի դուրեկան ժպիտ քաշեց դեմքին։
Աղջիկը քթի տակ ծիծաղեց։
֊Ու շատ հետաքրքիր է ի՞նչ սեր։
Թեհյոնը հանկարծակի կանգնեցրեց մեքենան։
Մոտեցավ աղջկան։
֊Մեր սերը։
Նաբին չհասցրեց մի բառ անգամ ասել,երբ Թեհյոնը սկսեց նրան համբուրել։
Սկզբում Նաբին հրում էր Թեհյոնին,բայց հետո սկսեց պատասխանել։
Թեհյոնը անջատվեց և նայելով աղջկա աչքերին ասաց։
֊Ես քեզ սիրում եմ Նաբի։Ես գիտեմ,որ մենք ընդհամենը 1 շաբաթ է ինչ ծանոթ ենք,բայց ես իսկապես զգում եմ,որ դու այն միակն ես ում ես փնտրել եմ։

Նաբին էլ էր նայում նրա աչքերի մեջ և լուրջ ասաց.
֊Այնքան վստահ ես ասում,կարծես չես էլ կասկածում,որ ես էլ քեզ եմ համակրում։
Թեհյոնը ծիծաղեց։
֊Այո վստահ եմ,որ դու էլ ինձ ես սիրում,որովհետև ես զգում,որ քեզ դուր է գալիս իմ ամեն հպումը դեպի քեզ։Բացի այդ,եթե չսիրեիր չէիր պատասխանի համբույրիս։
Աղջիկը գլուխը թեքեց։
֊Ես դեռ կմտածեմ,բացի այդ ինձ հետ լինելը քեզ համար վտանգավոր է։
Թեհյոնը աղջկա գլուխը ետ բերեց և կրկին նայելով աչքերին ասաց.
֊Ինձ համար մեկ է Նաբի ,եթե նույնիսկ պետք լինի մեռնել,հանուն քեզ ես կմեռնեմ։Ես քեզ հետ կլինեմ մինչև վերջին շունչս։

Նրանց շուրթերը կրկին հանդիպեցին,բայց այս անգամ առաջին քայլը աղջկանն էր։

Նրանք անջատվեցին։
֊Ես էլ քեզ եմ սիրում Թեհյոն,միայն խնդրում եմ մեռնելուց մի խոսիր,երբ մեռնելու մասին ես խոսում հոգիս ցավում է։
Թեհյոնը ժպտաց նրան։
Հանկարծ Նաբիին զանգահարեցին։

*Նամջուն օպպա*
֊Հա Նամջուն։
֊Նաբի լավ եք,ինչու եք կանգնեցրել մեքենան։
Նաբին նայեց Թեհյոնին և ասաց.
֊Օպպա որ ասեմ կանգնեցրել էինք,որ համբուրվենք կհավատաս։
֊Այշ Նաբի կատակ անելու ժամանակը չէ։
֊Լավ օպպա ընդհամենը սիրտս խառնում էր խնդրեցի,որ մի քանի րոպեյով դուրս գանք մաքուր օդի։
֊Հիմա լա՞վ ես Նաբի։
֊Հա արդեն լավ եմ,շուտով կշարժվենք։
Ջինի հետ ամենինչ կարգի՞ն է։
֊Այո նա գալիս է մեր մյուս մեքենայով,ես նրա հետևից վարորդ եմ ուղարկել։
֊Իսկ ռումբը՞։
֊Արդեն վաղուց պայթել է քույրիկ։
֊Լավ է դե Նամջուն։Հետո կհանդիպենք։
֊Հա տուր Թեհյոնին ես պետք է նրա հետ զրուցեմ։
֊Լավ։

Նաբին մեկնեց հեռախոսը Թեհյոնին։

֊Լսում եմ Նամջուն։
֊Թեհյոն նրան տար մի ապահով տեղ։Ես չեմ ուզում,որ նա մեզ հետ լինի։Դա վտանգավոր է և' նրա,և' քո համար։
֊Լավ ես գիտեմ,թե ուր կտանեմ նրան։Եթե բան պետք լինի ես միշտ պատրաստ եմ օգնելու։
֊Դու արդեն օգնում ես Թեհյոն։Ես քեզ վստահում եմ,խնդրում եմ զգույշ եղիր,որ նրան բան չպատահի։Ու տես հա առանց ավելորդությունների։
֊Շնորհակալ եմ,որ վստահում եք ինձ։Ես նրան ամենաթանկ գանձի նման կպահեմ։

*Զանգի վերջ*
֊Այդ ինձ էիր ամենաթանկ գանձ համարում։
֊Ոչ մեքենային։
Նաբին հարվածեց տղայի ուսին և նեղացած մի կողմ շրջվեց։
֊Դե լավ կատակ էի անում։Ես քեզ նկատի ունեի իմ թանկ։
Աղջիկը  գոհ ժպտաց և ձեռքը դրեց տղայի ձեռքին։
֊Լսիր,բայց ինչպես եղբայրդ իմացավ,թե մենք կանգնած ենք։
֊Դե նրա համակարգում բոլոր մեքենաների գեոլոկացիաները երևում են։
֊Բայց մենք իմ մեքենայով ենք Նաբի։
֊Հա ուրեմն նա իմ չիպի միջոցով է կողմնորոշվել։Կիմերի ընտանիքում բոլորի մեջ իրենց ծնված օրվանից չիպեր են տեղադրում։Դա մեր իսկ անվտանգության համար է։
Թեհյոնը գլխով արեց և շարունակեց ճանապարհը։

Երբ սերը մահանաМесто, где живут истории. Откройте их для себя