Նաբին սլանում էր շատ մեծ արագությամբ։Նրա հեռախոսը պայթում էր Ջինի զանգերից։
Հանկարծ նա չնկատեց,թե ինչպես նրա դիմաց մեքենա դուրս եկավ։Դիմացի մեքենան արագ կողմնորոշվեց և թեքեց ղեկը։Մեքենաները բախումից խուսափեցին և' Նաբին,և' մյուս մեքենայի վարորդը։
Աղջիկը գլուխը կախ նստած էր մեքենային։Հանկարծ նրա պատուհանը թակեցին։
Նա իջեցրեց պատուհանը։
֊Թեհյո՜ն։
֊Նաբի։
Թեհյոնը արագ դուրս բերեց նրան մեքենայից։Նա սկսեց զննել աղջկան։Նա բռնել էր Նաբիի ձեռքը,իսկ մյուս ձեռքը աղջկա այտին էր։
֊Նաբի դու լավ ես։Ինչու՞ ես այդքան արագ վարում։
Նաբին ոչինչ չասաց,նա գրկեց Թեհյոնին և սկսկեց լաց լինել։
Տեղ ժամանեցին Ջինը,Նամջունը և Հոսոկը։
֊Կներես ինձ Թեհյոն։Ես չէի ուզում քեզ խաբել։
Թեհյոնը նրան ավելի ամուր գրկեց։
֊Ամենինչ լավ է Նաբի։Հանկարծ նրանց մոտեցան սև մի քանի մեքենաներ։
֊Նամջուն։֊ասաց Հոսոկը նկատելով նրանց։
֊Օ ո'չ։Հոսոկ կանչիր տղաներին։Նաբիին և Թեհյոնին տարեք ինչ֊որ թաքուն տեղ։Նաբին և Թեհյոնը նկատելով այդ մեքենաները և եղբայրների անհանգստությունը անջատվեցին։
֊Նաբի այս ովքեր են։
Նաբին բռնեց Թեհյոնի ձեռքը և ասաց.
֊Դու պետք է գնաս։
֊Առանց քեզ ես ոչ մի տեղ չեմ գնա։
Նա Նաբիին նստեցրեց մեքենան և դրսից փակեց։
֊Հեյ Կիմ Թեհյոն այդ ես եմ մաֆիոզ ինչպես ես համարձակվում բաց թող։
֊Կներես,բայց ես չեմ կարող թույլ տալ,որ քեզ որևէ բան պատահի։Թեհյոնը մոտեցավ Նամջունին և մնացածին։
Հանկարծ մեքենայից իջավ մի տղամարդ։[Նկարը դնում եմ,որ հեշտ կողմնորոշվեք։)]
Նա մոտեցավ տղաներին։
֊Կիմ Նամջուն,Կիմ Սոկջին և Կիմ Հոսոկ։
Եղբայրներ,որ պայթեցրին մաֆիայի աշխարհը։Ուրախ եմ հանդիպմանը։
֊Իսկ մենք ուրախությունից ցնծում ենք,որ հիմար ենք տեսել֊ասաց Ջինը ժպիտը դեմքին։
Տղամարդը քմծիծաղ տվեց։
֊Ինչ է քեզ պետք։֊հարցրեց Նամջունը։
֊Դու լավ գիտես Ջուն։Գիտես որ Կիմերին է պատկանում այն ինչ ես ուզում եմ։Միայն պետք է իմանալ,թե ում անունով է այն կոդավորված։
Նամջունը մոտեցավ և նրա ականջին ասաց.
֊Երազներումդ կտեսնես միայն։
Հանկարծ տղամարդը դուրս հանեց հրացանը։Նույն ժամանակ դա արեց նաև Նամջունը։Խմբերի շարքերը հերթով զենքեր բարձրացրին։֊Մեկ է դու չես սպանի մեզ,քանի կոդը չգիտես։Եվ հետո դու չես կարողանա մեր դիակների միջոցով գտնել այն,որովհոտև այդ կոդը միայն շնչավոր մարդու մատնահետքն է ընդունում։Դու դա գիտես Լի Դոն Ուկ։
Լի Դոն Ուկը իջեցրեց զենքը և մնացածին նույնպես դա կարգադրեց։
Կհանդիպենք դեռ Պարոն Կիմ։Ասաց նա և նստեց մեքենան։Եղբայրները նայեցին Թեհյոնին։
֊Ու՞ր է Նաբին և նա այստեղ ի՞նչ է անում Հոսոկ։Քեզ չասացի տար նրանց։
Բացականչեց Ջունը։
֊Նա մեքենայում է Նամջուն։
Նրանք վազեցին դեպի մեքենան։
֊Արագ բացիր դուռը Կիմ Թեհյոն։Արագ։
Ասաց աղջիկը մեքենայի ներսից։
Թեհյնոը բացեց դուռը։Աղջիկը դուրս եկավ և արագ ասաց։
֊Պետք է հեռանալ այստեղից մեքենայում ռումբ կա։
֊Ինչպես թե։֊հարցրեց Հոսոկը։Աղջիկը ցույց տվեց մեքենայի ներքև մասը։
֊Ես տեսա,թե ինչպես դրանցից մեկը ռումբ դրեց այստեղ։Վախենում եմ պատկերացնել,թե ինչ կլիներ,եթե Թեհյոնը ինձ այստեղ չփակեր։Բոլորս մաս֊մաս կլինեինք։Հոսոկը նայեց այնտեղ և կամգնլուց հետո ասաց։
֊20 րոպե։Թողե՞նք մեքենան այրվի,թե փորձենք անջատել։
Ջինն էլ նայեց այնտեղ։
֊Ոչ չենք կարող,եթե հանենք միանգամից կպայթենք։Ես կհեռացնեմ այն դեպի այն ճանապարհը։Նաբին բռնեց Ջինի ձեռքից։
֊Ջին դա վտանգավոր է։
Ջինը գրկեց քրոջը
֊Ամենինչ լավ է։Իսկ դուք ստուգեք մնացած մեքենաները։Նա արագ նստեց մեքենան և հեռացավ։
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanfictionԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...