֊Ի՞նչ։֊հարցրեց Նաբին տեղում կանգնելով։
Թեհյոնը շրջվեց դեպի Նաբին և ասաց.
֊Դու կմնաս իմ սենյակում մինչև համար ազատվելը։
֊Դա ես հասկացա բայց...
Թեհյոնը մոտեցավ նրան և ասաց.
֊Մի վախեցիր ես ինձ ավելորդ բաներ թույլ չեմ տա։Երևի։
Մի պահ աղջիկը հանգստացավ,բայց վերջին բառը լսելով կարմրեց։
Թեհյոնը քմծիծաղ տվեց և շարունակեց ճանապարհը։
֊Գալի՞ս ես֊հարցրեց նա'կրկին նայելով աղջկան։
֊Հեյ ինչ էր դա նշանակում։Ասաց աղջիկը և գնաց նրա ետևից։Թեհյոնը ոչինչ չէր ասում։
Այդպես նրանք հասան սենյակ։
Այն շատ գեղեցիկ էր և այդքան էլ չէր տարբերվում Նաբիի նախկին սենյակից։
֊Ես բազմոցին կքնեմ,իսկ դու մահճակալին։
֊Լավ շնորհակալ եմ։
Թեհյոնը ուզում էր հեռանալ,բայց Նաբին նրան կանգնեցրեց' արագ ձեռք բռնելով։
֊Թեհյո՜ն։
Թեհյոնը նայեց նրա ձեռքին հետո ասաց.
֊Այո։
֊Թե շնորհակալ եմ դու ինձ շատ ես օգնում,բայց ժամանակն է,որ դուրս գաս այս խաղից։
Թեհյոնը նայեց նրա աչքերին և ասաց.
֊Պատրաստվու՞մ ես սպանել ինձ։
Աղջկա աչքերը կլորացան։Նա զարմացած նրան էր նայում։
֊Ոչ..Թե..ինչ էր ես խոսում։Ինչպես...
Թեհյոնը թողեց նրա ձեռքը և ձեռքերը դնելով գրպանը ասաց.'
֊Իմ հեռախոսի զանգերը պահպանվում են։
Աղջիկը կախեց գլուխը։
֊Դու գիտես ամենինչ։Հիմա ինձ նրանց ձեռքն ես հանձնելու՞։
Թեհյոնը նույնպես իջեցրեց գլուխը և ասաց.
֊Ես ինքս իմ երկրին դավաճան կդառնամ։
Նա մոտեցավ աղջկան և բարձրացրեց աղջկա գլուխը։
֊Բայց միևնույն է քեզ չեմ հանձնի նրանց։
Աղջիկը նայեց Թեհյոնի աչքերին։Նաբիի աչքերից գլորվում էին աղի արցունքները։
֊Իսկ ինչու՞,չէ որ ինձ նույնիսկ հանձնարարված էր սպանել քեզ։
Թեհյոնը առանց հայացքը թեքելու ասաց.
֊Որովհետև միևնույն է ես արդեն այս խաղի մեջ եմ։Ինձ ուշ թե շուտ կսպանեն։
Աղջիկը սկսեց ավելի ուժեղ լաց լինել։
Թեհյոնը դանդաղ գրկեց նրան։
Մի քանի րոպե էր ինչ նրանա այսպես կանգնած էին։
Հանկարծ զանգ եկավ։
Թեհյոնը վերցրեց հեռախոսը։
֊Ալո։
֊Պարոն Կիմ,ինչ֊որ մարդիկ են եկել և ցանկանում են Ձեզ հետ խոսել։
֊Փոխանցիր հեռախոսը։
Աղջիկը հեռախոսը փոխանցեց։
֊Կիմ Թեհյոն։
֊Այո ես եմ։
֊Գիտեմ,որ դու ես։Հիմա ինձ լսիր ուշադիր,կամ մեզ ես տալիս հետիդ աղջնակին,կամ քո ամբողջ հյուրանոցին հավասարեցնում եմ գետնին։
Թեհյոնը լռեց և նրա դեմքին վախ հայտնվեց։Աղջիկը ձեռքը դնելով Թեհյոնի ուսին հարցրեց։
֊Թեհյոն ով է։
Թեհյոնը աղջկան ձեռքով նշան ցույց տվեց,որ նա այն կողմ գնա։
Նաբին կողք քաշվեց,բայց դե նայում էր Թեհյոնին։
֊Դուք ով եք։Ինչ եք ուզում։
֊Դա քեզ չի վերաբերում։
֊Լսեք ես չեմ հասկանում,թե ինչ աղջկա մասին եք խոսում։Այնպես չանեք,որ ոստիկանություն կանչեմ։
Խոսափողից այն կողմ լսվեց տղամարդու ծիծաղի ձայնը։
֊Հեյ Կիմ կատակներ մի արա։Ես շատ լավ գիտեմ,որ այդ լրտեսուհին քեզ հետ է։Իմ համբերության բաժակը լցվում է,կամ արի,կամ ես ինքս կգամ։Կապի վերջ*
Թեհյոնը հառաչեց և շրջվեց դեպի Նաբին։Սակայն նա չկար։
Pov:Նաբի։
Նաբին լսում էր այդ խոսակցությունը։Նա տեսնելով,որ Թեհյոնը զբաղված է,արագ վերցրեց զենքը և իջավ ներքև։
Նա դիմորդասրահի մոտ տեսավ սևազգեստ տղամարդկանց։Հենց այդ պահին էլ տղամարդը անջատեց հեռախոսը։Եվ երբ ձեռք մեկնեց գրպանին,նրա գլխի միջով անցավ Նաբիի թողած փամփուշտը։
Տղամարդը նույն պահին էլ ընկավ գետնին,բոլորը սկսեցին աղաղակելով փախչել։Մյուս տղամարդիկ նայեցին կրակողի ուղուցյամբ,բայց նա այնտեղ չէր։Հանկարծ կանգնածներից մեկին նույնպես կրակեցին։Տղամարդիկ հանեցին ատրճանակները և սկեցին կրակել։Նաբին կռվում էր միայնակ 6 տղամարդու դեմ։
Հանկարծ վերևից իջավ Թեհյոնը և փորձեց հայացքով փնտրել աղջկան։Նա հանկարծ նկատեց այսպիսի տեսարան։
Նաբին զենքը պահել էր մի տղամարդու վրա ով առանց զենք էր մնացել,իսկ Նաբիին հեռվից հետապնդում էր մեկ այլ զենք։Հանկարծ տղան սղմեց կրակելու կոճակին(կներեք չգիտեմ այդ մասը ոնցա կոչվում։)Եվ Թեհյոնը գոռոլով գնաց ու կանգնեց Նաբիի դիմաց։
֊Նաբիի՜ զգույշ։
֊Թեհյո՜ն...!!!
ВЫ ЧИТАЕТЕ
Երբ սերը մահանա
FanficԱՄՆ֊ից ժամանած մի աղջիկ, ով իրականում մաֆիայի պարագլխի քույր է,հայտնվում է մի մեծահարուստ մարդու տանը։Այդ տղան չիմանալով,որ աղջիկը մաֆիոզ է,սկսկում է պաշտպանել նրան։ Նրանց փոխհարաբերությունները գնալով վերածվում են մտերմության,հիացմունքի և սիրո։ Սակա...