|Մաս 12|

57 4 0
                                    

Թեհյոնը գրկեց և համբուրեց Նաբիի ճակատը։
֊Ամենինչ լավ կլինի։Խնդրում եմ սպասիր ինձ այստեղ։
Նա արագ վերցրեց բանալիները և լիցքավորեց ատրճանակը։
Նա ևս մեկ անգամ համբուրեց Նաբիին և դուրս եկավ։Նաբին արագ վազեց և թաքուն նստեց Թեհյոնի մեքենայի հետևի նստարանին։Նա թաքնվեց այնտեղ,հույս ունենալով,որ Թեն նրան չի նկատի։Այդպես էլ եղավ Թեհյոնը չնքկտեց նրանց։
Նրանք սլանում էին երկար և մռայլ ճանապարհով։Հանկարծ Թեհյոնը կանգնեց մի հին տան առջև։Նա դուրս եկավ մեքենայից և փակեց դռները։
Նաբին չխառնվեց և սեղմեց կոճակը,որը բացեց մեքենայի դռները։Նա զգուշությամբ ներս մտավ։Տունը հնաոճ էր և ամբողջությամբ փոշու մեջ։Հանկարծ նա լսեց սենյակներից մեկից ձայներ։Նա գնաց այդ ուղղությամբ և դռան փոքր անցքից սկսեց հետևել սենյակի ներսում տեղի ունեցով խոսակցությանը։
Սենյակում մի անկողնու վրա պարկած էր Հոսոկը։Նրա ոտքը վիրակապված էր,իսկ նրա կողքին կանգնել էին Թեհյոնը,Նամջունը և Ջինը։Ջունը նստած էր անկողնու ծայրին։Նա ձեռքերի մեջ էր առել գլուխը և հայացքը հառել գետնին։
Մի պահ նրանք լռեցին։Հանկարծ Ջինը ասաց.
֊Մենք չեն կարող այսպես թաքնված ապրել։
Նամջունը բարձրացրեց գլուխը։
֊Չենք էլ պատրաստվում։Ինչքան էլ նրանք շատ խաղաքարտեր ունենան,միևնույն է մենք պետք է հաղթենք նրանց։
֊Իսկ ինչպե՞ս,֊զայրացած հարցրեց Ջինը։
֊Թեհյոն դու ամեն գնով այնպես արա,որ Նաբին ապահով տեղում լինի։
֊Ես ամենինչ կանեմ Հյոն։Միայն մի խնդրանք։Երբ այս ամենը ավարտվի ես ու Նաբին պետք է ամուսնանք։Մենք սիրում են իրար։
Նամջունը ձեռքը դրեց Թեհյոնի ուսին։
֊Գիտես ինչ Թեհյոն։
Նաբին սպասում էր բացասական պատասխանի։
֊Ես համաձայն եմ և ինքս կլուծեմ ձեր հարսանիքի բոլոր հարցերը։
Թեհյոնը ժպտաց։Նաբին նույնպես։Հանկարծ Նաբիի հետևից ինչ֊որ մեկը թաշկինակով փակեց Նաբիկ բերանը։Հաջորդ վարկյանին աղջիկը արդեն քնած էր։
 
POV NABI

Ես բացեցի աչքերս։Ամենինչ մթության մեջ էր։Հանկարծ սենյակ մտավ ինչ֊որ պարոն։Դա այդ հիմար Լին էր։Նա մոտեցավ և սկսեց շոյել ինձ։
֊Հեյ սիրունիկ։Ինչ գնով են պատրաստ քո եղբայրները քեզ ազատել։
֊Մի կպիր ինձ հիմար։
Նա սկսեց ձեռքերը իջեցնել դեպի իմ պարանոցը։
Ես հարվածեցի ոտքով նրա դեմքին։Նա ընկավ գետնին։Նույն պահին սենյակ մտան մի քանի սևազգեստ մարդիկ։
Այդ հիմարները ինձ կապել էին սկոտչով։Ես շատ հեշտ կարողացա ազատվել դրանից։Դուրս եկա և սկսեցի հարվածել թիկնապահներին։Նրանց մոտ զենաեր կային,բայց նրանցից ոչ ոք չէր օգտվում դրանից։
Հաջորդ վարկյանին ես նրանց բոլորին գետնին նետեցի։Եվ վերցնելով հրացաններից մեկը պահեցի այդ Լիի վրա,որը գետնին ընկած սրբում էր քթից եկող արյունը։
֊Վերջդ եկել է Լի։
Նա սկսեց ծիծաղել։
Ես պատրաստ էի կրակել,սակայն ետևիցս լսվեց կրակոցի ձայնը։Ես զգացի,թե ինչպես փամփուշտը մտավ մեջքս։Ես շրջվեցի,որպեսզի տեսնեմ,թե ով կրակեց։Դա թիկնապահներից մեկն էր։Երբ ես արդեն ընկա գետնին,դուռը բացվեց և ներս մտավ Թեհյոնը։Նա կրակեց թիկնապահի վրա և վազելով մոտեցավ ինձ։
֊Նաբի...դիմացիր խնդրում եմ։
Նրա աչքերին արցունքներ երևացին։Հանկարծ նա նկատեց Լիին, ով ցանկանում էր ատրճանակը պահել նրա վրա և միանգամից նրան էլ կրակեց։
Ես փակեցի աչքերս։Լսեցի միայն Թեի վերջին բառերը։
֊Նաբի խնդրում եմ չփակես աչքերդ։
Բայց դրանք փակվեցին...

Pov Թեհյոն։

Նրա աչքերը փակվեցին։Միթե սա էր մեր սիրո վերջը։Բայց ես զգացի նրա թույլ զարկերակը։Ներս մտան նաև մնացածը։Մենք բոլորս սլացանք դեպի հիվանդանոց։Նրան տարան,իսկ ինձ չթողեցին ներս մտնել։Ես անզոր կանգնած էի միջանցքում։Արտասվում էի ինչպես ամենավերջին պարտվողը։

Հեղինակ

Նամջունը լուռ կանգնած էր մի անկյունում,իսկ Ջինը խոսում էր հեռախոսով։
Հանկարծ Ջինը մոտեցավ Ջունին և  ասաց.
֊Այս պատմությունը ավարտված է։Ճապոնիայից ժամանած ջոկատը փրկեց մեզ։Նրանք ոչնչացրին այդ խարդախ Լիի պլանները։
֊Բայց քույրկը։Նա...,իսկ եթե նա։Ես ինձ չեմ ների Ջին։Ես խոսք եմ տվել մայրիկին ու հայրիկին,որ նրան գանձի նման կպահեմ։
Ջինը գրկեց եղբորը։Նրանք նույնպես սկսեցին արտասվել։

Երբ սերը մահանաМесто, где живут истории. Откройте их для себя