|Մաս 13|

54 5 0
                                    

2 ժամ անց բացվեց վիրահատարանի դուռը։Այնտեղից դուրս եկավ բժիշկը և դիմակը հանելով մոտեցավ տղաներին։Թեհյոնը միանգամից կանգնեց։
֊Բժիշկ ամենինչ կարգին է։Ինչպես է նա։
Բժիշկը կախեց գլուխը։
֊Ամենինչ լավ անցավ,բայց...։
Թեհյոնը թուլացավ,բայց զսպեց իրեն։
֊Բայց մենք չկարողացանք փրկել երեխային։
Բոլորը զարմացած նայեցին Թեհյոնին։Նա ինքը շոկի մեջ էր։
֊Ի՞նչ։
֊Դե աղջկա օրգանիզմում դեռ նոր սկսել էր զարգանալ պտուղը։Սակայն նա շատ արյուն էր կորցրել։Այդ պատճառով չհաջողվեց փրկել սաղմին։
Թեհյոնը ընկավ գետնին և սկսեց լաց լինել։
Նամջունը և Ջինը բարձրացրին նրան։
֊Թեհյոն կարևորը,որ նա ողջ է։֊լսվեց Ջինի դողացող ձայնը։
Բայց Թեհյոնը դեռ լաց էր լինում։
Բժիշկը նայեց տղաներին և ասաց.
֊Դուք կարող եք ավելի ուշ տեսնել նրան։Մենք շուտով կտեղափոխենք նրան պալատ։

3 ժամ անց։

Թեհյոնը մտավ սենյակը։Նաբին միանգամից տեսավ նրան։
֊Թե։
Թեհյոնը նետվեց և գրկեց աղջկան։Նա փորձում էր զսպել արցունքները,որպեսզի Նաբին իրեն վատ չզգա։Երբ նրանք անջատվեցին Թեհյոնը ասաց.
֊Լա՞վ ես։
Նաբին ժպտաց.
֊Այո շատ լավ եմ արդեն,քանի որ ինձ հետ ես։
Թեհյոնը ժպտաց նրան։
Սենյակ մտավ բուժքույրը ուտելիքներով լի սկուտեղով։
Նա դուրս եկավ սենյակից։
Թեհյոնը սկսեց կերակրել աղջկան։
֊Չէ Թե էլ չեմ ուզում
֊Դու պետք է ուտես,որ շուտ վերականգնվես։
Նա մինչև վերջ կերակրեց Նաբիին։
Հանկարծ մի կողմ դնելով ափսեն ասաց Նաբիին։
֊Նաբի արի շատ երեխաներ ունենանք։Ես ուզում եմ 2 աղջիկ և 2 տղա։
Նաբին սկսեց ծիծաղել։
֊Իսկ միգուցե ես չեմ ուզում քեզ հետ ամուսնանալ։
Թեհյոնը բարկացած նայեց Նաբիին։
֊Դե լավ Թեհյոն։
Բայց Թեհյոնը վեր կացավ,որ դուրս գա սենյակից։Աղջիկը միանգամից քաշեց տղայի ձեռքից։
֊Մի գնա խնդրում եմ։
Թեհյոնը չկարողացավ թաքցնել ժպիտը։
Նա շրջվեց և սկսեց համբուրել աղջկան։

Երբ սերը մահանաМесто, где живут истории. Откройте их для себя