• ─━─ Նախ✦բան─━─ •

58 1 0
                                    

Ներկան հավերժ կապված է անցյալի հետ, իսկ անցյալը՝ ներկայի։ Մարդկային հոգին երբեք չի թափառում, այն գիտի իր տեղն ու դիրքը, այն կայուն է և հավերժ փնտրում է իր նոր տիրոջը։

Ասում են մենք ապրում ենք չորս կյանք, իսկ ամեն մի նոր կյանք սկսվում է անցյալի ջնջված հուշերով ու նոր սպասելիքներով։
Ի վերջո ամեն բան չէ կյանքում, որ արագ է ավարտվում, ինչպես օրինակ այս պատմությունը։ Անավարտ առեղծված, որը պարուրվեց շղթայակցված ճակատագրերով։

Հարգելի ընթերցող ինչպես արդեն հասկացար պատմությունս վերաբերվում է անցյալի ու ներկայի խաչմերուկին՝ ռենկարնացիային( այսպես ասած վերածննդին)։ Չգիտեմ արդյոք հավատում եք վերածննդի գոյությանը թե ոչ, բայց ես ինքս հավատում եմ և հուսով եմ, որ ձեզ ևս կհետաքրքրի այն։ Դեպքերը ծավալվելու են անցյալում(1119 թվական) և ներկայում( 2023 թվական)։

Հերոսներից կծանոթացնեմ միայն երկու գլխավոր հերոսներին, մյուսների հետ կծանոթանաք ընթացքում։

♡1119 թվական
★Նվեր֊ Թագավորական ընտանիքի ժառանգը, գեղեցկադեմ, կրթված ու ազնվական երիտասարդ, ով ունի իր սեփական հայացքներն ու նպատակները։

★ Ռիփի֊ Իշխանական տոհմից։ Գեղեցիկ, հմայիչ, փոքր ինչ հպարտ գեղեցկուհի, արքայազնի ընտրյալը, ով շուտով դառնալու է անհայտ թագավորության թագուհին։

♥︎ 2021 թվական
☆Նվեր֊ 1119 թվականի նույնանուն հերոսի ռենկարնացիան (վերածնված տարբերակը)։ 23 ամյա գեղեցիկ և համակրելի երիտասարդ։

☆Ռիփի֊ 1119 թվականի նույնանուն հերոսուհու ռենկարնացիան (վերածնված տարբերակը) հմայիչ, հպարտ, ինքնավստահ աղջիկնակ։

Պատմության էջերը թերթելիս միշտ էլ պետք է հիշեք մեկ բան' անցյալում, ներկայում և առհավետ նրանց կապում էր խորհրդավոր մի արկած...

Բարի ընթերցում ու շատ սեր բոլորիդ։

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now