♡ Մաս 6 ♥︎

12 1 0
                                    

1119թ. Անհայտ թագավորություն։ Թագավորական պալատ։ գլխավոր սրահ։

Արքայազն Նվերը դեռ լուռ ու հանդարտ քայլերով զբոսնում էր սրահում, երբ լսեց ինչ որ տարօրինակ ձայներ և միանգամայն գուշակեց, որ աղախինների այդ աղաղակները վկայում էին թագուհու ժամանման մասին։

֊ Արագ պատրաստեք նախաճաշը, չափազանց սոված եմ... Ախ որդի՜ս,֊ նկատելով արքայազն Նվերին երկար հառաչանքով թագուհին խոսքն ուղղեց նրան,֊ այստե՞ղ ես տղաս։
֊Մայրիկ վերջապես վերադարձար, տեղեկացա, որ գնացել էիր Ռիփիին այցելության, ինչպե՞ս էր նա։
֊Այո', որդիս գնացել էի նրան տեսնելու,  բայց նրան տեսնելուց բացի բազմաթիվ տարօրինակությունների էլ ականատես եղա,֊ ասաց թագուհին։
֊Ինչ որ բա՞ն է պատահել մայրիկ,֊ հետաքրքրությունից դրդված հարցրեց արքայազնը։
֊ Դե որդիս այդ տանը ինչ֊որ տարօրինակ բաներ են կատարվում, որ այդպես էլ ինձ համար գաղտնիքների շղարշով ծածկված մնացին...
֊Չեմ հասկանում քեզ Թագուհիս։
֊ Դե հիմա լսիր ինձ...

Թագուհին բուռն և ոգևորված կերպով ներկայացրեց ժամեր առաջ կատարվածը, իսկ արքայազն Նվերը հետաքրքրասեր հայացքով դիտում էր մորը և փորձում հնարավոր բոլոր տարբերակները կիրառելով ճիշտ վերլուծություն տալ։

֊ Իսկ ինչպե՞ս է հիմա իրեն զգում տիկին Անահիտը,֊ հարցրեց արքայազնը։
֊Արդեն լավ է որդիս, նախքան այնտեղից հեռանալը ես կարողացա տեսակցել նրան և համոզվեցի, որ արդեն իրեն լավ է զգում, միայն թե մի փոքր վախեցած և լարված տեսք ուներ։
֊ Իսկ Ռիփի՞ն։ Վախեցա՞ծ էր, ինչպե՞ս էր իրեն զգում, ինչպե՞ ս էր մեկնաբանում կատարվածը, միթե...
֊ Դե լավ, հանգստացիր տղաս,֊ որդու սիրահավածությունը և անհանգստությունը նկատելով ժպտաց թագուհին, ֊գեղեցկուհուդ հետ ամեն բան լավ է, միայն թե ահս տանը շատ տարօրինակություններ կան...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now