♡ Մաս 15 ♥︎

12 0 0
                                    

Իշխանական առանձնատուն։

Ամբողջ գիշեր Ռիփին մտածում էր, ի՞նչ էր կատարվում, որտե՞ղ էր իշխանուհին, ինչու՞ էր արքայազնը այդպիսի բաներ խոսում։ Երկար մտորումներից հետո Ռիփին զգաց, որ ոչինչ չի էլ հասկանա և հանկարծ հիշեց վզնոցի մասին։ Ինչու՞ էր մայրը արգելում նրան հեռու մնալ ոսկերչից, մեկ օր է ինչ այդ վզնոցը իր վզին էր, բայց այսքան վատ իրադարձություններ էին կատարվել, գուցե պատճառը վզնո՞ցն էր։

Անհնար է ճիշտ ենթադրություններ անել, անհրաժեշտ էր խոսել իշխանուհու հետ, բայց որտե՞ղ էր նա։ Այս մտորումներից տանջվելով էլ Ռիփին քնեց։

Առավոտ էր, բոսորագույն արևի շլացուցիչ ճառագայթները ճեղքել էին ամպերով պատված երկինքը և սողոսկել էին Ռիփիի սենյակ։ Դրսում պայծառ ու լուսավոր եղանակ էր, իսկ իշխանական առանձնատանը տիրում էր խավար։

Ռիփին արթնանալով միանգամից հիշեց իշխանուհուն և արագ վազեց մոր սենյակ որտեղ էլ հայտնաբերեց իշխանուհուն և տիկին Գոհարին։
֊Մայրի՜կ,֊ բարձր ճչալով Ռիփին ընկավ մոր գիրկը։
֊ Աղջիկս ի՞նչ է պատահել։
֊ Որտե՞ղ էիր մայրիկ։
֊ Փոքր ինչ գործեր ունեի Ռիփի, մոռացիր այդ մասին հետո կխոսենք։
֊ Մայրիկ արքայազն Նվերն էր եկել, գիտե՞ս, թե ինչեր էր խոսում, ասում էր, թե...
֊ Տեղյակ եմ աղջիկս, Գոհարն ինձ ամեն բան պատմեց, երևի մոր հետ տարաձայնություններ է ունեցել, կարիք չկա անհանգստանալու։
Ռիփի, դու ինչ որ վզնո՞ց ես վերցրել այն ոսկերչից։
֊ Ա'յո մայրիկ, վզնոցն ինքը ինձ ընտրեց, ես այն անգամ ուզում էի քեզ պատմել այդ մասին, բայց դու արգելեցիր այդ ոսկերչի մասին խոսել։
֊ Ահ հիշեցի աղջիկս, կարո՞ղ ես այդ վզնոցը ինձ տալ։
֊ Ինչու՞,֊ զարմացավ Ռիփին։
֊ Ուզում եմ այսօրվա թագադրման ժամանակ ես այն կրել, իսկ քեզ ես ուրիշը կտամ, միթե՞ մերժելու ես ինձ։
֊ Ոչ մայրիկ, վերցրու,֊ վզից հանելով վզնոցը Ռիփին այն տվեց իշխանուհուն։
֊ Շնորհակալ եմ աղջիկս, դե՜, շտապի'ր պատրաստվել, մենք էլ պետք է ներկա գտնվենք թագադրմանը։
֊ Լավ, մայրիկ։ Երկրորդ մայրիկ, կօգնե՞ս ինձ,֊ ուղղվելով դեպի դայակը ասաց Ռիփին։
֊ Օհ իհարկե աղջիկս Գոհարը կօգնի քեզ, միայն թե մի փոքր ուշ կգա քո սենյակ, ես նրան մի քանի կարգադրություն ունեմ անելու։ Խնդրում եմ մեզ մենակ թող։
֊ Լավ մայրիկ։
Օրիորդ Ռիփին նրանց թողնելով սենյակում շտապեց պատրաստվել թագադրման արարողությանը, իսկ իշխանուհին և տիկին Գոհարը մնացին սենյակում։
֊ Արե՞լ ես այն ինչ ասել էի,֊ հարցրեց իշխանուհին դայակին։
֊ Անհոգ եղեք իշխանուհի Անահիտ, ամեն բան արված է, շուտով ինքներդ ականատես կլինեք...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now