♡ Մաս 3 ♥︎

29 1 0
                                    

1119 թվական. Անանուն թագավորություն։ Հերոսուհու առանձնատուն. հյուրասենյակ։

֊ Բարև Ձեզ պատվելի տիկնայք....
֊ Էհ, վերջապես ժամանեցիր, բերե՞լ ես այն ինչ ասել էի,֊ հաստատակամ ձայնով հարցրեց թագուհին։
֊ Այո', թագուհի ամեն ինչ բերել եմ, դեռ ավելին ասեմ նույնիսկ բերել եմ այն ինչը գուցե պետք էլ չէ։
֊ Ճիշտն ասած քեզ չեմ հասկանում, բայց դա ամենևին էլ կարևոր չէ, ավելի լավ է քեզ ծանոթացնեմ իմ պատվելի գեղեցկուհիների հետ։
֊Իհարկե թագուհի, ինձ էլ մեծ պատիվ կանեք,֊ քնքշական տոնով իր խոսքն հայտնեց ներկաներին դեռևս անհայտ տղամարդը։
֊Իշխանուհի Անահիտ և դու՝ աղջիկս, ծանոթացե'ք, նա ողջ աշխարհում հայտնի ոսկերիչ է, նրա աշխատանքները արժանի են միայն գովեստի խոսքերի և, ինչու՞ ոչ, նաև պարգևների։
֊ Թագուհի իմ, զգացված եմ խորապես, սակայն, կարծում եմ Դուք չափազանցնում եք,֊ ամաչելով ասած ոսկերիչը։
֊ Ի՞նչ կա չափազանցնելու, դու ոսկերիչ ես և ոչ միայն, դու առեղծված ես ինքնին։
֊(բարձր ծիծաղ է հնչում անծանոթի կողմից) Կատակը մի կողմ թագուհի, սակայն իմ առեղծվածը անբացատրելի է։ Իսկ հիմա ասեմ, որ հաճելի է այստեղ գտնվել և ծանոթանալ բոլորիս հայտնի իշխանական ընտանիքի հետ, ես Սպարտակն եմ, վստահ եմ շատ եք լսել իմ մասին։
֊ Օհ պարոն, անչափ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար, սակայն կներեք ես Ձեզ այդպես էլ չճանաչեցի, թեպետ Ձեր դեմքն էլ ինձ է շատ ծանոթ թվում,֊ հարցական տոնով խոսեց իշխանուհի Անահիտը։
֊ <<Թափառող ոգի>>, այսպես են ինձ անվանում իշխանուհի, գուցե այդպե՞ս ճանաչեք։
֊ Թափառող ոգի՞, դա, դա, դու...

Մի անսպասելի սարսուռ պատեց իշխանուհի Անահիտին, նա ամբողջ մարմնով դողում էր։ Նույնիսկ չկարողանալով խոսել' արցունքներն ու սառը քրտինքը խառնվեցին իրար, նա չնկատեց էլ, թե ինչպես այլևս չկարողացավ ինքն իրեն տիրապետել և անգիտակից ուշաթափվեց,  լսելով միայն մի ահասարսուռ ճիչ՝ <<մայրի՜կ>>...

*Երկու ժամ անց
Թե ինչ էր կատարվեց այդ երկու ժամում հերոսուհու առանձնատանը անհնար է նույնիսկ նկարագրելը, սակայն այս րոպեիս սենյակում միայն իշխանուհի Անահիտն էր, ով ուշքի գալով  և պատճառաբանելով, թե կատարվածը միայն առողջական խնդիրների հետևանք է' խնդրել էր իրեն միայնակ թողնել։ Ծառայից էլ հասցրել էր տեղեկանալ, որ հերոսուհին և թագուհին դուրս են եկել այգի' այդ առեղծվածային ոսկերչի հետ։
Իրականում այդ երկու ժամում ամենևին էլ ոչինչ չէր փոխվել տիկին Անահիտի մոտ, նույն վախեցած դեմքն էր և նույն թուլացած մարմինը։ Նա վեր կացավ անկողնուց, մոտեցավ պատուհանին և արցունքն աչքերին սկսեց կրկնել.
֊ Նա է, նա է, այո' նա եկել է... եկել է, որ զղջամ... եկել է, որ ինձ ոչնչացնի, որ խայտառակի, բայց ես թույլ չեմ տա, չեմ կարող թույլ տալ, դա չպետք է իրականանա...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now