♡ Մաս 2 ♥︎

30 1 0
                                    

1119 թվական. Անանուն թագավորություն։ Հերոսուհու առանձնատուն. հյուրասենյակ։

֊ Ինչպե՞ս է իրեն զգում արքայազնը թագուհի։
֊ Թագավորի անսպասելի վատառողջ վիճակից հետո կարծում էի թե չի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, սակայն նա ինքն էլ է գիտակցում, որ երկրին գլուխ է պետք, ով կլինի իր ազգի և հայրենիքի կողքին։
֊ Ցավալի էր թագավորին տեսնել այդ վիճակում, սակայն Աստծո կամքն էր այդ, իսկ արքայազնը վստահ եմ արժանի ժառանգ է բոլորիս համար։
֊Դե այո, նա լավ թագավոր կլինի, սակայն նա միայն լիարժեք կլինի իր թագուհու կողքին։ (Հնչեց թեթև քմծիծաղ)
֊Դե այո, յուրաքանչյուր տղամարդու կողքին պետք է լինի իրեն արժանի կին։
֊ Տիկին Անահիտ ակնարկում եք, որ Ձեր դուստրը արժանի՞ է որդուս։
֊ Դե թագուհի...
֊ Դե լավ, լավ։ Իհարկե արժանի է։ Ի դեպ որտե՞ղ է նա։ Միթե՞ չի ցանկանում ինձ տեսնե՞լ։
֊ Օհ ոչ, իհարկե ցանկանում է։ Բոլորիս փափագն է գոնե կարճ ժամանակով վայելել Ձեր ներկայությունը, նա երևի պատրաստվում է և հենց հիմա կիջնի ներքև, ծառան արդեն հայտնել է նրան Ձեր գալստյան լուրը և ....( տիկին Անահիտը չհասցրեց ավարտել իր խոսքը, երբ աստիճաններին հայտնվեց մեր գեղեցկուհու հմայիչ կերպարը)
֊ Օ՜հ վերջապես ժամանեցիր աղջիկս, բարի կեսօր քնած գեղեցկուհի,֊ քմծիծաղով ասաց թագուհին։
֊ Կներեք թագուհիս, ուղղակի Ձեզ պետք էր ներկայանալ միայն պատշաճ տեսքով։
֊ Դե լավ սիրունիկս, դու միշտ էլ կատարյալ ես։ Դե ասա ինչպե՞ս է տրամադրությունդ։
֊ Շնորհակալ եմ, շատ լավ եմ, իսկ ինչպե՞ս է թագուհուս առողջությունը։
֊ Օ՜հ սիրելիս, ես ևս հիանալի վիճակում եմ։
֊ Դե լավ աղջիկս հերիք է ծանրաբեռնես թագուհուն քո հարցերով, նստիր,֊ ասաց Նահիտ իշխանուհին։
֊ Ո'չ, ո'չ, իշխանուհի Անահիտ, նրա զրույցները հաճելի են ինձ համար։
Լավ, եթե կուզեք անցնեմ բուն թեմային։ Երևի մտածում եք թե ինչու՞ եմ եկել և Ձեր անդորրը խանգարում...
֊ Ինչե՞ր եք խոսում թագուհի, դա մեզ համար վիրավորական է հնչում,֊ ասաց Ռիփին։
֊ Լավ, աղջիկս ավելի լավ է շարունակեմ։ Գիտե'ք, որ շուտով իմ միակ զավակը վերջապես թագադրվելու է, իսկ նրա կողքին պետք է լինի արժանի կին, և ի վերջո ես էլ այլևս թագուհուն վայել տարիքում չեմ և պետք է հայտարարեմ թագավորի ընտրյալի անունը։
Այդ իսկ պատճառով ես այսօր մենակ չեմ եկել, մեկն էլ է եկել ինձ հետ, կուզենայի նրան էլ հրավիրել ներս։

Թագուհու խոսքի ավարտի հետ մեկտեղ ծառան ներս մտավ՝ իր հետ բերելով ինչ֊որ մեկին, բոլորի ուշադրությունը սևեռվեց դեպի ահարկու դուռը և հնչեց հետևալ խոսքերը)։

֊ Բարև Ձեզ պատվելի տիկնայք...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now