♡ Մաս 14 ♥︎

9 0 0
                                    

Իշխանական առանձնատուն։

Ինչպես արդեն հասկացանք արքայազն Նվերի ուղղին տանում էր դեպի իշխանական առանձնատուն։ Հասնելով առանձնատուն, նա արագ իջավ ձիուց և շտապեց ներս։ Աղախինները նկատելով նրան խառնվեցին իրար և արագ այդ մասին հաղորդեցին Ռիփիին։
Ռիփին մի պահ շփոթվելով և չիմանալով ինչ անել արագ իջավ ներքև և ահա հայտնվեց արքայազնի առաջ։
Արքայազնը դանդաղ մոտենալով Ռիփիին մի քնքուշ և թեթև համբույր թողեց նրա այտին, գրկեց նրան և շշնջաց ականջին.
֊ Ասա, որ ինձ սիրում ես, ասա, որ ես այսքան ժամանակ խաբված չեմ եղել։
Ռիփին շփոթված փորձեց ազատվել նրա գրկից և ասաց.
֊ Ի՞նչ է պատահել արքայազն, ես չեմ հասկանում Ձեզ։
֊ Դու ինձ սիրու՞մ ես Ռիփի, ասա ա'յո կամ ո՛չ։
֊ Սիրում եմ։
֊ Մեզ ոչ ոք չի կարող բաժանել հավատա ինձ, ես վաղն ևեթ կգամ քո հետևից, մենք կփախչենք այս իրականությունից, հավատա ինձ ամեն բան լավ կլինի, վաղն իմ թագադրումն է, առավոտյան թագադրումից հետո մենք միասին կփախչենք այստեղից, սիրում եմ քեզ իմ անգին, կսպասես ինձ։
Այս ասելով արքայազն Նվերը արագ դուրս եկավ իշխանական տնից, իսկ Ռիփին շփոթված և վախեցած քարացել էր տեղում, ի՞նչ էր նշանակում այս ամենը։
֊ Օրիորդ Ռիփի ես Ձեզ կուղեկցեմ սենյակ, եկե՛ք,֊ մոտենալով և բռնելով նրա ձեռքից ասաց նրա դայակը' տիկին Գոհարը։
֊ Երկրորդ մայրիկ ի՞նչ էր սա նշանակում, որտեղ է մայրիկը, ինչո՞ւ չկա։
֊ Իշխանուհին իր սենյակում չէ օրիորդ,֊ ասաց աղախիններից մեկը։
֊ Ի՞նչ, այդ դեպքում ու՞ր է նա, ինչու՞ ես ոչինչ չեմ հասկանում,֊ լացակումաց ասաց օրիորդ Ռիփին։
֊ Ամեն բան լավ կլինի աղջիկս, արի գնանք քո սենյակ,֊ այս ասելով տիկին Գոհարը նրան ուղեկցեց իր սենյակ։

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now