♡ Մաս 11 ♥︎

13 0 0
                                    

Նոր բացահայտում։

Հարգելի ընթերցող գուցե այնքան էլ չհասկացաք թե ինչ էր կատարվում սև անտառում գտնվող փոքրիկ խրճիթում, քանզի ձեզ համար դեռ շատ բացահայտումներ կլինեն, որոնք կստիպեն ձեզ հասկանալ ամեն մի անբացահայտելի թվացող փաստ։

Այն ընթացքում, երբ իշխանուհի Անահիտը մթության մեջ խարխափելով փնտրում էր խրճիթ տանող ուղղին, թագավորական պալատում մեկ այլ իրադարձություն էր ծավալվում։
֊ Թագուհի դրսում ինչ որ անծանոթ ցանկանում է Ձեզ տեսնել, նա ասաց Ձեզ զգուշացնեմ, որ Ձեր հրավերին է սպասում թափառող ոգին, ի՞նչ ասեմ նրան,֊ ասաց աղախինը։
֊ Օհ, ներս հրավիրիր նրան հենց այս րեպեիս։
֊ Շատ բարի թագուհի։
Աղախնի սենյակը լքելուց մի քանի րոպե անց լսվեց դռան թակոց։
֊ Ներս արի Սպարտակ, համեցի'ր,֊ ասաց թագուհին։
֊ Բարի երեկո թագուհի, հայցում եմ ձեր ներողամտությունը գիշերային այս ժամին ձեր անդորրը խանգարելու համար։
֊ Օօօ, ո՛չ, ինչի՞ մասին է խոսքը, ասա տեսնեմ ինչու՞ եմ արժանացել քո այցին։
֊ Թագուհի եկել եմ Ձեզ համար մի գաղտնիք բացեմ, դուք պետք է իմանաք սրա մասին։
֊ Ասա Սպարտակ, ի՞նչ է պատահել, այդ ինչի՞ մասին պետք է ես իմանամ։
֊ Թագուհի չթողնեք որ Ձեր որդին ամուսնանա իշխանաց դստեր հետ, դա կործանիչ կլինի նրա համար, հավատացե՛ք ինձ։
֊ Չեմ հասկանում քեզ Սպարտակ, ինչու՞  ես այսպես խոսում, դու դրա իրավունքը չունես։
֊ Իշխանուհի Անահիտին Ձեր որդու գահն է պետք, նա ամեն բան կանի թագավորական գահին տիրանալու համար, ամեն քայլի կդիմի, որ թագավորությունը մնա Ռիփիին և իրեն, ես չեմ խաբում տիրուհի։
֊ Ինչպե՞ս հավատամ քեզ, կամ ինչու՞, կարո՞ղ ես հավաստիացնել ինձ, որ քո բոլոր խոսքերը ճիշտ են։
֊ Այո' թագուհի, սա Ձեզ։
Ձեռքը առաջ մեկնելով ոսկերիչը մի հին ու գունազուրկ նամակ մեկնեց թագուհուն։
֊ Կարդացեք այս  նամակը և ամեն բան կհասկանաք։ Կներեք ինձ ես պետք է գնամ։
Չլսելով նույնիսկ թագուհու համաձայնությունը նրա հեռացման հետ կապված Սպարտակը արագ դուրս եկավ դռնից և ուղղվեց արդեն բոլորիս հայտնի խրճիթ որտեղ էլ մենք արդեն գիտենք թե ինչ կատարվեց։
Իսկ ահա թագուհին շփոթված վերցրեց ծրարը, բացեց այն և սկսեց ընթերցել...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now