♡ Մաս 8 ♥︎

12 0 0
                                    

Դեպի կործանում։ Իշխանական առանձնատուն։

Գիշեր էր։ Դրսում խաղաղ էր և տիրում էր համապարփակ լռություն։ Ամեն ինչ քնած էր խորին մթության մեջ։ Իշխանական առանձնատունը թաղված էր խավարի մեջ և խորը քուն էր մտել։
Արթուն էր միայն մեկը' իշխանուհի Անահիտը։ Լուռ նստած պատուհանի կողքին' խորին մթության մեջ, լամպի աղոտ լույսի տակ նշմարվում էր նրա գեղեցիկ և կապույտ աչքերից ծորող արցունքի կաթիլները։  Լացում էր նրա ոգին, մի դառը և ծանր բան կրծում էր նրան ներսից։ Տանջում էր նա, քանզի ինչ որ բան սրի նման խոցում  էր նրա սիրտը։
Նրա ծերացած, բայց իր հմայքը չկորցրած դեմքին նայելով կարելի էր ենթադրել, որ սպասում է, սակայն ակնհայտ էր, որ դա նրան կործանման էր տանելու։
Երկար սպասելուց և մտածելուց հետո ի վերջո իշխանուհին տեղից վեր կացավ, մի քանի քայլ արեց սենյակում և թևաթափ ընկավ բազմոցին։
֊ Չեմ կարող այլևս սպասել, ինձ համար հիմա ամեն վայրկյանը կարևոր է, պետք է գործեմ, պետք է հնարավորինս արագ ինչ որ բան նախաձեռնեմ։ 

Արցունքն աչքերից սրբելով նա բարձրացավ բազմոցից, արագ հագնվեց և հանդարտ քայլերով ուղղվեց սենյակից դեպի դուրս։
֊ Ու՞ր եմ գնում, ինքս էլ չգիտեմ, բայց ինձ ոչ ոք չպետք է նկատի, իմ բացակայությունը իշխանական առանձնատնից, պետք է մնա գաղտնի, ավելի լավ է գաղտնի մուտքով դուրս գամ, այնպես, որ ոչ ոք չնկատի ինձ։

Այս խոսքերը ասելով իշխանուհին շարժվեց գետնի տակով անցնող ճանապարհով, որը տանում էր անհայտ ուղղությամբ, դեպի գիշերային անհայտություն, դեպի կործանում...

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now