♡ Մաս 1 ♥︎

48 1 0
                                    


1119 թվական. Անանուն թագավորություն։  Ռիփիի հայրական առանձնատուն։

*(Լսվում է դռան երեք հանդարտ թակոց)
- Կարելի՞ է օրիորդ Ռիփի
- Այո', ներս արի։ Ի՞նչ է պատահել
- Օրիորդ Ռիփի Դուք պատրաստ ե՞ք, գուցե օգնության կարի՞ք ունեք։
- Ո'չ, ամեն ինչ կարգին է, ես ինքս էլ կարող եմ հոգալ իմ կարիքները, արդեն ասել եմ չէ՞։ Իսկ ինչ վերաբերվում է կիջնեմ ներքև թե ոչ զգուշացրեք մայրիկիս, որ ես 15 րոպեից կլինեմ ներքևում։
- Ինչպես կհրամայեք օրիորդ, սակայն կարծում եմ պարտավոր եմ ինձ թույլ տալ հայտնել Ձեզ, որ ներքևում բացի Ձեր մորից մեկն էլ է Ձեզ անհամբեր սպասում...
֊ Ո՞վ,֊ շփոթված հարցնում է Ռիփին։
֊ Թագուհին օրիորդ, նա այցելել է մեզ, սակայն կարող եմ ինձ թույլ տալ կարծել, որ գլխավոր պատճառը հենց Դուք եք օրիորդ։
֊ Նա՞, ինչու՞, միթե՞ թագուհուն վայել է այցեր կատարել մեզ և չստիպել, որ մենք այցելենք։
֊ Թույլ տվեք Ձեզ հիշեցնել օրիորդ մոտալուտ կայանալիք խնջույքի մասին։ Հուսով եմ չեք մոռացել, որ մեկ շաբաթից արքայազնի թագադրումն է, իսկ այդպիսի կարևոր իրադարձությունը դժվար թե կայանա առանց ապագա թագուհու ներկայության։
֊ Իսկապես որ, մոռացել էի,֊ թեթև ժպտալով ասած Ռիփին։
֊ Այդպիսի բանը չեն մոռանում օրիորդ,Դուք ծնվել եք իշխելու համար, Ձեր ծնողները ոչինչ չեն խնայել Ձեզ համար, նրանք Ձեզ համար արել են ամեն ինչ, իսկ այսօր Ձեզ ուզում են հանձնել թագավորական գահին։ Դուք ծնվել եք իշխելու համար։
֊Դե լավ, բավական է, ես ձանձրացել եմ այս ամենօրյա խոսակցություններից, ես ոչ ոքի հուսախաբ չեմ անի, ի վերջո ես եմ լինելու թագուհին։ Մայրիկին և թագուհուն զգուշացրու, որ հիմա կիջնեմ, և հայցիր իմ ներողամտությունը, նրանց սպասեցնելու համար։
֊Լավ օրիրորդ, ուրիշ ոչնչի կարիք չունե՞ք։
֊Ո'չ,֊ չափազանց անտարբեր պատասխանեց հերոսուհին։
  Աղախինը հեռացավ' դռան հետևում թողնելով Ռիփիին։ Իսկ աղջիկը շտապեց պատրաստվել ներքև իջնելուն...

* Հարգելի ընթերցող ինչպես հասկացար մենք նոր հերոս ունենք՝  տիկին Գոհարը, նա մեր պատմության նոր հերոսն է, որին դեռ շատ կտեսնենք մեր պատմության էջերում։ Նա մեր հերոսուհու դայակն է, որին նա քնքշաբար երկրորդ մայրիկ է դիմում։ Համեստ և հասարակ կին է, ով իր վրա է վերցրել հերոսուհու ողջ դաստիարակությունը, մեծացրել է նրան, իսկ այսօր էլ օգնում է նրան ամեն մի հարցում։ Սակայն չշտապենք նրան վերածել հրեշտակի, քանի որ պատմությունն անկանխատեսելի է։

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now