♡ Մաս 17 ♥︎

16 0 0
                                    

Թագավորական պալատ։ Թագադրում։

Թագավորական պալատում տիրում էր խրախճանք, ահա թագավորությունը պետք է ունենար նոր թագավոր, մարդիկ ժպտում էին, ուրախանում, զվարճանում, երգում ու պարում։
Իշխանական ընտանիքը ևս արդեն ժամանել էր, րոպեներ էին բաժանում բոլորին նոր թագավոր ունենալուց և ահա ահասարսուռ մի ճիչ ընդհատում է խրախճանքը։ Ներկաները ուղղվում են դեպի հսկայական դուռը և սարսափահար հայացքներով դիտում աղախնին, ով գլուխը կորցրած, ճչալով ներս էր մտել և գոռում էր.
֊ Արքայազն Նվերը, արքայազնը, այնտեղ, շտապեք, արյուն, արքայազնը...
Այս կցկտուր ասված խոսքերից կարելի էր ենթադրել, որ մի անսպասելի բայց սարսափելի բան է պատահել։ Բոլոր ներկաները աճապարեցին աղախնի հետևից դեպի դուրս և տեսան գետնին ընկած արքայազնին։
֊ Արագ բժիշկ կանչեք, արագացրեք։
Աջ ու ձախ գոռում էին ներկաները։
Արքայազնը ընկած էր գետնին, արյունով շաղախված բերանը բաց, չէր շարժվում, բայց աչքերը բաց էին։
Թագուհին այդ տեսարանը դիտելով ուշաթափ ընկավ գետնին, ներկաների մի մասը փորձեցին գիտակցության բերել թագուհուն։
Օրիորդ Ռիփին անգիտակցաբար վազեց դեպի գետնին ընկած թագաժառանգը։ Բռնելով նրա ձեռքը համբուրեց նրան։ Խելացնորհ օրիորդը գրկեց թագաժառանգին, անգամ ուշադրություն չդարձնելով ներկաներին։
֊ Դու ինձ խոստացել էիր, որ կգաս, ի՞նչ է կատարվում, ես քեզ սպասել եմ, դե՜ վեր կա'ց, խնդրում եմ չփակես աչքերդ։
Մեզ ոչ ոք չի կարող բաժանել, դու իմ սրտում ես, և ո՞վ կարող է կանգնեցնել մեզ, եթե ես որոշեմ, որ դու ես իմ ճակատագիրը։ Իսկ եթե մենք մի անգամ էլ գրենք մեր ճակատագրերը, ասա որ ինձ համար ես ստեղծված, ոչ ոք չի կարող բաժանել մեզ, դու ես այն միակը ում ես գտնելու էի ինձ տրված ճակատագրով, չլքես ինձ խնդրում եմ..

Ի վերջո ժամանեց բժիշկը և զննելով թագաժառանգին ասաց.
֊ Ցավում եմ։ Սա մեծ կորուստ էր մեզ համար, թագաժառանգին թունավորել են...

Գիտակցելով, որ թագաժառանգը այլևս չկա Ռիփին երկար չմտածեց, նա անգիտակցաբար վերցրեց թագաժառանգի գոտկատեղից կախված դաշույնը և մխրճեց իր սիրտը։
Ներկաները շփոթված և վախեցած նետվեցին դեպի օրիորդ Ռիփին, սակայն արդեն ուշ էր, նա անշնչացած գրկել էր թագաժառանգին։

Ամեն ինչ ավարտված էր, սերը շղթայել էր երկու սիրող սրտերի։

Կատարվածից շատ ուշ միայն իշխանուհի Անահիտը նկատեց թագաժառանգի վզից կախված վզնոցը և հասկացավ, որ հենց ինքն է ամեն բան փչացրել։ Նա տիկին Գոհարին հրամայել էր թունավորել թագավորին, կարծելով թե նրա մահով կհաստատի իր և աղջկա իշխանությունը թագավորական գահին։
Բայց ահա պարզվում է, որ նա միայն հակառակն է արել։
Վզնոցը գտել էր նաև իր երկրորդ տիրոջը և պետք է շղթայեր իրական սիրով պարուրված երկու ճակատագրեր, սակայն Անահիտի անզգույշ քայլը կործանեց ամեն բան։

Կյանքի իրական սերն ու կայտառությունը պայքարեցին չարության և մահվան վախի դեմ. մահվան վախը հաղթանակ տարավ...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 06, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now