♡ Մաս 13 ♥︎

10 0 0
                                    

Թագավորական պալատ։ Թագուհու բացահայտումները։

Նամակը ընթերցելուց հետո թագուհին հայտնվեց խորը մտորումների մեջ, ակնհայտ էր ամեն բան, պարզվում էր, որ իշխանությանը տիրանալու համար իշխանուհի Անահիտը սպանել էր սեփական ամուսնուն և նրա փոքրիկ որդուն։ Այս ամենից հետո անգամ կասկածելն էր ավելորդ, թե ինչ կանի իշխանուհին կամ նրա աղջիկը հանուն թագավորական գահի։
Հուսահատ կերպով թագուհին նամակը կողքի դրեց և իր մոտ կանչեց աղախնին։
֊ Գտի'ր արքայազնին, ասա թող շատ արագ գա իմ սենյակ։
֊ Լավ տիրուհի։
Թագուհին սկսեց իրեն կարգի բերել և հասկանալ թե ինչպես պետք է զրուցի որդու հետ, որպեսզի չկոտրի նրա սիրահարված սիրտը։ Տաս րոպե անց արքայազն Նվերը արդեն թագուհու առանձնասենյակում էր։
֊ Մայրիկ, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես այսքան շփոթված։
֊ Լսիր ինձ որդիս, դու պետք է լսես ինձ և հասկանաս, անկախ ամեն ինչից։
֊ Ինչ որ բա՞ն է պատահել թագուհի։
֊ Տղաս Ռիփին չպետք է դառնա քո ընտրյալը, դու պետք է մոռանաս նրան, հասկանու՞մ ես ինձ։
֊ Ի՞նչ ես խոսում մայրիկ, ես Ռիփիին սիրում եմ, նա իմ ամբողջությունն է, ինչպե՞ս կարող եմ մոռանալ նրան, ի՞նչ է կատարվում։
֊ Իսկ Ռիփի՞ն, արդյոք նա քեզ սիրում է, դու վստա՞հ ես։
֊ Մայրիկ մենք մեկ օրում չենք սիրահարվել իրար, մենք դեռ մանկուց ենք իրար ճանաչում, նա իմն է, նա ինձ սիրում է, իսկ ես նրան։
֊ Տղաս ես քեզ հրամայում եմ հեռու մնալ նրանից, դու չես կարող նրան սիրել, նա քեզ չի սիրում, նրան միայն քո թագավորությունն է պետք...
֊ Բավական է մայրիկ, ես չեմ ուզում այլևս քեզ լսել, կներես ինձ,֊ այս ասելով արքայազն Նվերը դուրս եկավ տնից, թողնելով թագուհուն սենյակում միայնակ։
Չանցած 10 րոպե թագուհին պատուհանից նկատեց ինչ որ ձիավորի ով գնում էր անհայտ ուղղությամբ, միանգամայն պարզ է, որ ձիավորը արքայազնն էր, իսկ անհայտ ուղղին' իշխանական առանձնատունը։





Ժառանգություն անցյալից ներկայինWhere stories live. Discover now