Արդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ:Մոռացել եմ ամեն ինչ,մոռացել եմ դիմագծերդ,մոռացել եմ աչքերդ:Դու արդեն վաղուց չկաս իմ կյանքում...Ինչպիսի զուգադիպություն.չ՞է որ ինքս էլ վաղուց արդեն չկամ:
Ես հիմա քեզ չեմ փնտրում,դու վաղուց մեռած ես ինձ համար:Գիտես ինչքան դժվար է ոտքով անցնել այն ճանապարհները,որոնք մենք անցել ենք թռչելով:Եթե վերադառնայիր մենք դեռ կարող էինք թռչել:Դեռ կարող էինք վերադառնալ անտառ,պառկել բարդիների տակ ու ծառերի միջով երկինք նայել:
Հիմա արի հիշենք մեր առաջին հանդիպումը:Իմ հայացքը,քո աչքերը,իմ ժպիտը,քո անտարբեր նայվածքը:Արի հիշենք այն վայրը,ուր ամեն ինչ սկսվեց,այն այգին, որտեղ մենք մենակ էինք՝ես և դու,մեր անիմաստ հայացքներն ու խոսքերը, քո տարօրինակ անակնկալն ու մեր առաջին հանդիպման հեքիաթը:
Մենք հաբատացինք այդ հեքիաթին ու ապրեցինք դրանով։ Ես հավատում էի, որ մեր հեքիաթի վերջը կլինի մեր խոր ծերությունը։ Բայ հեքիաթն այլ կերպ ավարտվեց...
Մենք իրար ցավեցնելու համար արեցինք քայլեր,որոնք ունեցան տխուր վերջաբան:Մենք բաժանվեցին։
Ափսոս,որ այդպես էլ չկարողացանք բարձրանալ երեք մետր ամպերից վեր:Ափսոս,որ այդպես էլ մնացինք ծառերի միջից երկինք նայողների դերում:
ВЫ ЧИТАЕТЕ
Ծառերի միջից երկինք նայողը
Teen FictionԱրդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ...