Հոգնել եմ այս ամենից:Այնպես եմ ուզում քեզ գրկել, ասել,որ ցավոտ է ինձ համար,որ քո սառնությունը ցավեցնում է:Բայց ո՞վ եմ ես քեզ համար, ո՞վ եմ ես քո կյանքում:Դու ինձ համար հազարից մեկն ես,իսկ ես քեզ համար մեկը հազարից:Ուզում եմ բացականչել,որ սիրում եմ,որ թանկ ես ինձ համար,ուզում եմ ժպիտս արև դառնա ու հալեցնի սառույցը քո սրտի,ուզում եմ լինես իմ մութ կյանքի վառ արեգակը:Ես ուզում եմ փոխել իմ քայլերը դեպի հեռուն թողնելով թախիծը իմ կյանքի:
Դու ինձ էլ չես զանգում,չես կանչում ու չես գրում,բայց ես գիտեմ հաստատ դու կարդում ես սա,դու լսում ես ինձ,դու ինձ կարոտում ես:Ես վստահ եմ դու դեռ մտածում ես իմ մասին:Խնդրում եմ արի,արի գնանք մեր այգին,արի նստենք այն նստարանին ու երազենք,արի պարզապես երազենք,արի նորից վերադառնանք մեր մանկության վայրերը,արի նորից խաղանք,երգենք միասին,արի նորից բարձրանանք տանիքն ու գոռանք,արի նորից սիրենք իրար...
ВЫ ЧИТАЕТЕ
Ծառերի միջից երկինք նայողը
Teen FictionԱրդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ...