Էլի

66 1 0
                                    


Սկսվեց ևս մի օր, իր հերթական խնդիրներով, իր դժվարություններով ու երջանիկ ակնթարթներով: Սկսվեց ևս մի երկար օր, որտեղ ես էլի քեզ պիտի հիշեմ, ու ինձ մոռանամ: Հա՛ էլի ականջակալներով եմ, էլի բարձր երաժշտություն է,էլի սիրո մասին, էլի երազում եմ, էլի մեզ եմ հիշել: Դու դա երբեք չես կարողանա փոխել, ինչքան էլ ջանաս, բայց կարող ես լինել կողքից ու ես կհանեմ ականջակալներս ու կիջեցնեմ երաժշտության ձայնը, որ քո ձայնը լսեմ, էլ չեմ երազի, որովհետև երազս իրական կդարձնես, էլ մեզ չեմ հիշի, որովհետև Մենք կլինենք: 

Դու ինձ ասում ես, որ ես այս մոլորակից չեմ, որ տարբեր եմ, որ չեմ կարող ապրել, երբ մտքերն իմ  զանազան են, տարօրինակ ու որ ես իրականությունից շատ եմ հեռացել: Բայց ամեն անգամ, երբ վերադաձել եմ իմ հեռու իրականությունից, իմ  հեռու մոլորակից, երբ մտքերն իմ եղել են պարզ ու միագույն դու ինձ ասել ես, որ շատ եմ փոխվել, որ նոր տեսակը իմ քեզ դուր չի գալիս:

Հա՛ էլի ականջակալներով եմ, էլի բարձր երաժշտություն է,էլի սիրո մասին, էլի երազում եմ, էլի մեզ եմ հիշել: Դու դա երբեք չես կարողանա փոխել...

Դու ինձ ասում ես թե ուզում ես կողքիդ մեկին, ով քեզ սեր կտա, ում ջերմությունից դու կտաքանաս, բայց չես նկատում, որ միշտ կողքիդ եմ, որ միշտ պատրաստ եմ քեզ տալ ջերմություն, որ միշտ պատրաստ եմ ջերմացնել, անգամ երբ ես եմ մրսում:

  Հա՛ էլի ականջակալներով եմ, էլի բարձր երաժշտություն է,էլի սիրո մասին, էլի երազում եմ, էլի մեզ եմ հիշել: Դու դա երբեք չես կարողանա փոխել... 

Դու ինձ պատմում էիր, քո սիրո մասին, դու ասում էիր, որ շատ ես սիրրում, որ գտել ես քո երջանկությունը: Դու պատմում էիր, պատմում, անդադար պատմում: Բայց գեթ մի անգամ ինձ չհարցրիր, թե ում եմ սիրում, թե երջանիկ եմ: 

Հա՛ էլի ականջակալներով եմ, էլի բարձր երաժշտություն է, էլի սիրո մասին, էլի երազում եմ, բայց արդեն մեզ չեմ հիշում: Դու դա կարողացար փոխել...

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Apr 27, 2017 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Ծառերի միջից երկինք նայողըМесто, где живут истории. Откройте их для себя