Լավագույնն էիր
Որ կարող էր ինձ հետ պատահել,
Ախ այն մեկն էիր,
Ում պատրաստ էի երգս նվիրել:
Իմ ժպիտն էիր,
Որ հայտնվում էր արևի նման,
Որ պսպղում էր ինչպես ծիածան
Այն հորդ անձրևի ավարտից հետո:
Իմ միակն էիր,իմ հազվագյուտը,
Որի փոխարեն անթիվ,անհամար
Աշխարհներ էլ թե խոստանային
Ես չէի փոխի քեզ ոչնչի հետ,
Դու իմ հազվագյուտ
Դու իմ աննման
Թե իմանայիր,որ ժպիտով քո
Կարող ես աստղերն ծաղկեփունջ դարձնել,
Որ քո մի ժպիտն կարող է վանել ամեն ցավ ու վիշտ,
Թե իմանայիր,որ մի զանգը քո
Կարող է ինձ վեր հանել ամպերից
Որ կարող եմ ես քո մի ջերմ խոսքից
Դառնալ երջանիկ-երջանիկներից
Բայց դու չիմացար
Դու չցանկացար...
ВЫ ЧИТАЕТЕ
Ծառերի միջից երկինք նայողը
Teen FictionԱրդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ...