Իսկ ինչ են մտածում մարդիկ

33 1 0
                                    

Այսօր էլ ինչպես մյուս բոլոր օրերին ավարտեցի դասերս և շտապեցի կանգառ:Վերջապես եկավ դեպի Աբովյան գնացող ավտոբուսը:
-Էլի լիքն է,- մտածեցի ու բարձրացա, կանգնեցի վերջում(այնտեղ ավելորդ հրմշտոցներ չեն լինում): Սովորաբար մտքում ամփոփում եմ օրվա մեջ կատարվածը,բայց այսօր նայում էի մարդկանց դեմքերին ու փորձում հասկանալ' ինչի մասին են մտածում մարդիկ: Նայում էի նրանց դեմքերին ու փորձում էի գուշակել: Դիմացս մի մարդ էր նստած: Մոտ 70-75 տարեկան, բեղերով ու երկար մազերով: Գլխին մազերից մի փոքր մուգ մոխրագույն գլխարկ էր։ Այդ մարդը հավանաբար նկարիչ էր, կամ բանաստեղծ կամ էլ արվեստի մեկ այլ ճյուղի ներկայացուցիչ:Բայց այն,որ արվեստագետ էր դրնում վստահ եմ: Նրա ձեռքին <<Հայկական ժամանակ>> թերթի հերթական համարն էր: Նա կարդում էր այն և դեմքին նայելով հասկանում էի,որ մտքում կռիվ է տալիս իշխանությունների դեմ:
Ավտոբուսը լիքն էր,մարդիկ շատ բայց բոլորի դեմքին նույն հոգնած ու տխուր արտահայտությունն էր: Ու նրանց նայելիս հարց էր առաջանում ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴԻԿ:
Միայն այդ մարդն էր,որ բաց գրքի նման կարդում էր թերթը և փոթորկվում։
Իսկ ես նայում էի նրանց ու ինձ մի հարց էր տանջում, տեսնես բացի ինձնից էլի կա մեկը, ով ամբողջ ճանապարհին իր առօրյա հոգսերը թողած մտածում է, թե ինչ են մտածում մարդիկ...

Ծառերի միջից երկինք նայողըМесто, где живут истории. Откройте их для себя