Էլի հերթական շաբաթը սկսեց: Էլի դասեր,դասեր,դասեր... Առավոտյան էլի ուշացա դասից:
Արդեն 20 րոպե է ինչ դասը սկսվել է, մտա լսարան ու նստեցի վերջում, դրեցի ականջակալներս ու տեղափոխվեցի իմ աշխարհ: Քայլում էի ծառուղիով,լսում իմ սիրելի երգը, մտածում այն տղաի մասին...Նա ինձ համար ավելին է քան ուղղակի ընկեր,իսկ ես նրա համար...ընկեր: Գուցե ես էլ մեկ ուրիշի համար եմ ավելին,իսկ ես նրան ընդունում եմ որպես ուղղակի ընկեր,իսկ նրան այդպես սիրում է մեկուրիշը,մեկուրիշին մեկուրիշը և այդպես շարունակ:
Պտտվում էի իմ կախարդական աշխարհով, նայում չորսբոլորս: Ինչքան կուզենաի,որ այս կախարդանքը իրական լիներ: Ես այստեղ նստած չէի լինի, ես կփոխեի ամեն բան ընկերները կմնաին ընկերներ, իսկ այն անվերջանալի շղթան այլևս չէր լինի:
Հանկարծ այդ կախարդանքը ընդհատվեց մի տհաճ աղմուկով: Նորից զանգը տվեց...
ВЫ ЧИТАЕТЕ
Ծառերի միջից երկինք նայողը
Teen FictionԱրդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ...