Մենակություն

138 7 2
                                    

Ես սիրում եմ մենակությունը:

Ես սովորել եմ մենակ լինելուն:Մենակ իմ մութ սենյակում,մենակ լուսնի ու իմ տարօրինակ մտքերի հետ:Մենակ գրքերիս ու գրվածքներիս հետ:Մենակ ինքս ինձ հետ:
Այնքան հաճելի է մենակությունը:Գիտեք՞ մենակ մարդը մի մեծ առավելություն ունի՝նրան ոչ ոք չի դավաճանում:Իրոք որ,ես չեմ վախենում որ ինձ կհարվածեն մեջքից:Ունեմ շաատ քիչ ընկերներ,բոլորին թվում է,որ իմ մասին ամեն ինչ գիտեն,բոլորին թվում է, որ հասկանում են ինձ:Բայց դա միայն թվում է:Ես փակ եմ,փակ է իմ սիրտը:
Ես սիրում եմ մենակությունը,որովհետև խոսքերի կարիք չունեմ,այդ խոսքերի մեջ միայն սուտ է:Այդ բառերը զուրկ են խոհերից:Ես կարիք չունեմ երկերեսանի մարդկանց,միայն կենդանի չլինելը դեռ չի նշանակում մարդ լինել:Իմ կողքին կան մարդիկ,բայց նրանք շաատ քիչ են:Ինձ համար ցավոտ է:Ես ուզում աշխարհում տեսնել մարդկանց,այլ ոչ թե մարդանման ինչ որ արարածների,ես ուզում եմ տենսնել մարդկանց իրական դեմքերը այլ ոչ ամեն վայրկյան փոփոխվող դիմակները:
Ես չունեմ ավելորդ դիմակներ,բայց մեկ է դժվար է ճանաչել անդեմ,խուլ ու համր մեկին ում աչքերն եք միայն տեսնում:Աչքեր որ միշտ լուռ են,աչքեր որոնք որինչ չեն ասում:Մի նայեք նրանց նրաք լուռ են,նրանք խոսել չգիտեն:
Մենակությունը ինձ շատ է օգնել,մենակությունը տարել է աչքերիս կրակը:
Միայն մենակությունն ու ես գիտենք օդի մեջ թաքնված լռույան այն անհասկանալի խոսքերը որոնք չի լսում ոչ մեկ:Ես հասկանում եմ այդ խոսքերը,ես հասկանում եմ այդ խոսքերի իմաստը:
Շուրջս հիմա անգամ օդն է մենության մեջ:
Շնչի՜ր աղջիկ,շնչ՜իր:
Արի ընկերանաք մենության հետ,դառնանք լավ ու բարի ընկերներ:Չէ որ բոլոր ընկերներդ կգան ու կգնան բայց գերեզմանի փոսում էլ ամենալավ ընկերտ ՝մենակությունը,քեզ մենակ չի թողնի,դուք հավերժ միասին կլինեք:

Ծառերի միջից երկինք նայողըМесто, где живут истории. Откройте их для себя