Հերթական առավոտը...Կրկին արթնացա ուժեղ գլխացավով,գիշերն էլ էր ցավում,բայց մայրիկին չարթնավնելու համար դիմացա,միացրեցի Շոպեն և հանկարծ քնեցի: Մի տեսակ սովորական է դարձել քնել և արթնանալ ուժեղ գլխացավերով: Բացեցի աչքերս հեռախոսիս զանգից, նայեցի համարին թատերականի ուսուցչուհին էր.
-Այսօր թատրոնում ենք փորձն անելու
-լավ
Անջատեցի ու նորից սկսեցի տառապել գլխացավից:
Մայրիկը ամեն առավոտվա պես այսօր էլ բերեց իմ սիրելի թեյը,որը սիրում եմ ամեն առավոտ տաք-տաք խմել:
-Մերսի մամ,-ասեցի ու նորից դրեցի ակամջակալներս,խորասուզվելով մտքերիս մեջ, ականջակալներումս հնչում էր One Direction խումբը, բայց ես չէի լսում,ես արդեն հեռվում էի,շրջում էի իմ սիրելի պուրակում,հիշում իմ ու նրա առաջին հանդիպում, որը միակն էր ու մեր վերջին հեռախոսազանգը,որը կիսատ մնաց,երբ ես հասա այն վայրը,որտեղ ընկերներիս հետ էի պայմանավորվել: Դրանից հետո էլ չենք խոսել,մտածում էի թե ուր է,ինչ է անում: Մտքերս խառն էին, հանկարծ զանգահարեցին և իմ սիրելի երգի փոխարեն միացավ այն նիարդայնացնող երաժշտությունը,ընկերուհիս էր կանչում էր սուրճ խմելու:
Լրիվ մոռացել էի իմ ամենօրյա տաք թեյի մասին,որը արդեն սառել էր,մայրիկն էլ արդեն տանը չի,որ ինձ նորը տա,ստիպված խմեցի ինձ համար այդքան անսովոր սառը թեյը ու շտապեցի ընկերուհուս տուն,գոնե սուրճը տաք կխմեմ...Չմտածեք թե թեյ պատրաստել չգիտեմ,ուղղակի մայրիկի թեյն ուրիշ է...
Դուրս եկա տանից,բայց քայլերս ակամաից ինձ ուրիշ կողմ տարան,ես կրկին դրեցի ականջակալներս...Ընկերուհիս էլ չի զանգում,երբ մի քիչ հետո կգամ ասելուց հետո ես այդպես էլ չեմ հայտնվում: Մտքերով շատ հեռվում էի,նստել էի իմ սիրելի վայրում ու երազում էի: Հանկարծ ինձ իրականություն բերեց մի անծանոթ ձայն,նա ուղղակի ժամն էր հարցնում...
ВЫ ЧИТАЕТЕ
Ծառերի միջից երկինք նայողը
Teen FictionԱրդեն մոռացել եմ՝այդ մոռացումի տակ թաքցնելով անհավանական ապրումներ...