Ասա,որ սիրում ես

22 1 0
                                    


Ասա, որ սիրում ես ու նոր հեռացիր,
Եվ ես կսպասեմ ինչքան, որ պետք գա:
Ասա, որ սիրում ես ինձ
Ու ես կսպասեմ քեզ հարյուր տարի:
Միայն մի լռիր, ինձ լուռ մի հուշիր, որ հեռանում ես:
Գիտեմ սիրելիս, գնում ես բանակ,
Գնում ես պարտքդ տաս հայրենիքիդ:
Ես  տեսնում եմ, թե ինչ հպարտ ես,
որ օրեր հետո զինվորի հագուստ հագած կկանգնես
Որ կպաշտպանես դու էլ հայրենիդ:
Ու ես հպարտ եմ, որ ունեմ քեզ պես խիզախ բարեկամ
Միայն խնդրում եմ, ասա սիրում ես
Ասա, որ հպարտ լինելուն մեկտեղ լինեմ երջանիկ
Այդպես մի լռիր, չէ որ ժպիտս մատնել է հաճախ
Հաճախ աչքերիս ու ժպիտիս մեջ դու կարդացել ես
Որ սիրում եմ քեզ...

Ծառերի միջից երկինք նայողըМесто, где живут истории. Откройте их для себя