Բարև! Ես Սառան եմ, 16 տարեկան եմ։ Ունեմ քույր'Վիկան, նա դեռ 7 տարեկան է։ Մենք, ընտանիքով, ապրում ենք աշխարհից կտրված մի վայրում, ես, մայրս, հայրս, քույրս։ Հայրս, շաբաթը մեկ անգամ, գնում է քաղաք'առևտուր անելու։ Նա մասնագիտությամբ հաշվապահ է, իսկ մայրս միշտ տանն է, նա տնային տնտեսուհի է։Ես մինչ 10 տարեկանս քաղաքում էի ապրում, Վիկայի ծնվելուց մեկ տարի անց, մենք եկանք այստեղ։Ոչ ոք չկա այստեղ, բացի մեզնից։ Ունենք ուսուցիչներ, որոնք շաբաթը չորս անգամ գալիս են։Խոսեմ Վիկայից, նա ընկերասեր ու կյանքով լեցուն աղջիկ է, նաև շատ բարի է։ Նրան ես շատ եմ սիրում, մայրս ու հայրս էլ են նրան սիրում, ինձնից շատ, բայց դա ինձ չի մտահոգում, այդպես էլ պետք է լիներ, չէ որ նա է տան փոքրը։
***
Կներեք այսքան կարճ հատվածի համար, մնացածներն ավելի երկար ու հետաքրքիր կլինեն, խոստանում եմ։ ☺
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...