Գլուխ 3

1.2K 80 0
                                    

Հաջորդ առավոտ մայրս ասաց, որ Մարթան հրավիրել է մեզ, իրենց տուն։ Մայրս իմ հետ էր գնալու, ես նախաճաշեցի, պատրաստվեցի, երբ մայրս ասաց, որ արդեն պետք է գնանք։ Զարմանալի էր, որ Վիկան չեկավ մեզ հետ։
Մենք գնացինք, տունը նույնն էր, ես այն երեկ տեսել էի։ Մարթան մեզ էր սպասում։ Մայրս ու նա սկսեցին զրուցել, քիչ անց ես դուրս եկա հյուրասենյակից ու պատշգամբ գնացի։ Այնտեղ կար 2 բազկաթոռ ու սեղան։ Նստեցի ու սկսեցի բնությանը հետևել, համենայն դեպս, դա ինձ համար ավելի հետաքրքիր էր, քան մեծերի խոսակցությունը լսելը։ Ես դեռ երկար լուռ մնացի, ապա նկատեցի մի տղայի, որը կարծես թե նոր էր առավոտյան լոգանքից գալիս, քանի որ միայն շորտ կար հագին։ Տեսնելով, որ հյուրեր ունի, գնաց և արագ հագավ նաև իր բլուզը։ Նա էլ երկար չմնաց հյուրասենյակում և շուտով պատշգամբ եկավ։ Նա իհարկե չգիտեր, որ ես այդտեղ եմ և, տեսնելով ինձ, անակնկալի եկավ։
-Բարև, - վերջապես ասաց նա։
-Բարև, - ասացի ես'ժպտալով։
-Ես չգիտեի, որ այստեղ մարդ կա, ծանոթանանք? Ես Դեյվն եմ, ինչպես ես?
-Լավ, շնորհակալ եմ։Ես Սառան եմ։ Իսկ ինչու ես տխուր?, - հարցրի ես'տեսնելով, որ նա իրոք տխուր է։
-Հեռացա քաղաքից և հիմա այստեղ պետք է ապրեմ, բոլոր ընկերներիս, ծանոթներիս ու հարազատներիս այնտեղ եմ թողել։
-Դե լավ, մի տխրիր, այստեղ ավելի հետաքրքիր բաներ կգտնես, քան այնտեղ։
-Իրոք? Դե որ այդպես է, ես ուզում եմ բարձրանալ այ այն լեռը, - ասաց նա'ցույց տալով մի լեռ, որի վրա բարձրանալը մոտ մի ժամ կտևեր։
-Ես կարող եմ ուղեկցել քեզ, եթե միայն ցանկանաս։
-Իհարկե, ով կհրաժարվեր նման գեղեցկուհուց։
Ես նրան այլևս ոչինչ չասացի, միայն հայացքս մի կողմ դարձրի, ապա վեր կացա ու մորիցս թույլտվություն վերցրի, որ գնամ Դեյվի հետ։ Նա իհարկե թույլատրեց ինձ, ես ուրախությամբ ուղեկցում էի նրան։
Նա կարծես երեխա լիներ, ճանապարհին պատահող ամեն մի քարին, ծառին, ուշադրությամբ զննում էր, իսկ ես կարող էի միայն ծիծաղել նրա վրա։ Միևնույն ժամանակ նա շատ սիրալիր էր, չեմ կարող չասել, որ գեղեցիկ էր, նա աննկարագրելի գեղեցիկ էր, հմայիչ ու մարզված արտաքին ուներ։

Հաջորդ առավոտ մայրս ասաց, որ Մարթան հրավիրել է մեզ, իրենց տուն։ Մայրս իմ հետ էր գնալու, ես նախաճաշեցի, պատրաստվեցի, երբ մայրս ասաց, որ արդեն պետք է գնանք։ Զարմանալի էր, որ Վիկան չեկավ մեզ հետ։Մենք գնացինք, տունը նույնն էր, ես այն երեկ տեսել էի։ Մա...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ամբողջ ճանապարհին նա ուշադրությամբ ինձ էր նայում, դա ինձ միայն անհանգստություն էր պատճառում, և ես վերջապես ասացի, որ եթե այդպես շարունակվի, ապա ես տուն կվերադառնամ։ Նա չհասկացավ, թե ես ինչ ի նկատի ունեի, և ես նրան ասացի, որ նա ապուշի նման ինձ է նայում, և դա ինձ դուր չի գալիս, նա վերջապես ասաց.
-Լավ, այլևս քեզ չեմ նայի։
Մենք ճանապարհը շարունակեցինք, վերջապես հասանք լեռան գագաթը և ճանապարհն իրոք երկար տևեց, մոտ 40 րոպե։ Այստեղից պարզ երևում էին մեր տները, մենք նստեցինք, որ մի քիչ հանգստանանք։
-Դու շատ գեղեցիկ ես, - ասաց նա։
-Իսկ դու ինձ դրա մասին արդեն ասել ես։
-Երբևէ քաղաքում եղել ես?
-Իհարկե, չէ որ մինչ 10 տարեկանս այնտեղ եմ ապրել։Դու կարծես թե սիրում ես սպորտ։
-Իհարկե։
-Իսկ էլ ինչ ես սիրում?, - հարցրի ես։
-Դե... սիրում եմ բնություն, մաքուր օդ, երբ շրջապատված եմ սիրելի մարդկանցով, ինչպես հիմա։
-Շատ համարձակն ես, իսկ չես կարծում, որ դրա համար ես քեզ մի լավ կապտակեմ։
-Ես դեռ կերազեմ, որ դու ինձ դիպչես։
Նրա ցինիկությունն իմ համբերության բաժակը լցրեց, և ես մի լավ ապտակեցի նրան։ Արագ վեր կացա ու վազեցի տուն։ Լեռը բարձրացել էինք 40 րոպեում, բայց ես իջա դրանից 20 րոպեում։ Նա իհարկե վազեց իմ ետևից, բայց ապարդյուն։

***
Եթե Ձեզ դուր եկավ, դրեք աստղ, շնորհակալ եմ⬇⬇⬇☺

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now