Ես մոտեցա Դեյվին։
-Երբեք չէի մտածի, որ սպորտով զբաղվող մարդն այսքան կխմի, - ասացի ես։
-Չի կարելի?, - հարցրեց նա։
-Ոչ, ուղղակի խմիր այնքան, որ կարողանաս ինձ տուն ուղեկցել։
-Դու հիմա իմ մասին ես մտածում, թե քո?
-Եվ իմ, և քո։
Մենք պարելու գնացինք։ Արդեն շատ ուշ էր, և ես շատերի հետ էի ծանոթացել, նրանք բոլորն էլ շատ լավն էին, բացառությամբ մի քանիսի։ Ես նկատեցի, որ նա էլի խմում է, չեմ հասկանում՝ինչ լավ բան կա դրա մեջ։ Բայց կարևորն այն էր, որ նա իրեն չէր կորցնում ու խմիչքը նրա վրա շատ չէր ազդում։
-Դեյվ, հերիք է խմես, վերջ տուր!, - ասացի ես։
-Դու ինչ է, մայրս ես?
-Արա այն ինչ ուզում ես, - ասացի ես ու հեռու գնացի նրանից։
Հետո նկատեցի, թե ինչպես էր Աննան Դեյվին նայում, ապա՝ինձ։ Դրա վրա նույնպես ուշադրություն չդարձրի։ Ինչ-որ մեկը բռնեց ձեռքս։
-Կպարես ինձ հետ?, - հարցրեց այդ <<ինչ-որ մեկը>>։
-Ոչ!
-Դա ինձ չի հետաքրքրում, - ասաց նա, ապա սկսեց պարել։
-Ինչ է քո անունը, - հարցրեց նա։
-Սառա։
-Իսկ ես Սթիվն եմ, ում հետ ես այստեղ?
Այդ պահին մոտեցավ Դեյվն ու բռնեց ձեռքս։
-Մենք գնում ենք, - ասաց նա։
-Լավ, ես պետք է գնամ, - ասացի ես՝Սթիվին։
-Ուրախ էի ծանոթության համար։
Դեյվը կոպիտ քաշեց ձեռքս, ու մենք դուրս եկանք տանից։
-Ինչ ես անում?, - հարցրեց Դեյվը։ -Այդ ես պետք է քեզ հարցնեմ։
-Դու գոնե ճանաչում ես նրան?
-Նա Սթիվն է, և նրա հետ պարելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա։
-Գնացինք, - ասաց Դեյվն ու տաքսի կանգնեցրեց։
-Ես ուզում եմ ոտքով գնալ։
-Հաստատ?
Ես գլխով համաձայնության նշան արեցի։ Մենք սկսեցինք քայլել։
-Շատ շուտ դուրս եկանք խնջույքից, - ասացի ես։
-Մենք ուրախացանք բավականաչափ, իսկ հիմա տուն գնալու ժամանակն է, եթե չես ուզում, ապա կարող ես գնալ և ուրախանալ Սթիվի հետ։
-Խանդում ես?, - ծիծաղելով հարցրի ես։
-Ոչ!
-Չէի կարծում, որ ինչ-որ մեկի հետ պարելը կարող է այդքան սարսափելի լինել։
-Լսիր, դու գիտես, թե ով է Սթիվը? Նա խաբեությունների վարպետ է։
-Լավ, պարզ է. ես կարծես թե մրսում եմ, - ասացի ես՝փորձելով այլևս չխոսել այդ մասին։
-Վերցրու վերարկուս, - ասաց Դեյվն ու ինձ տվեց իր վերարկուն, որը ինքն էլ չէր հագնում։
Վերարկուից Դեյվի օծանելիքի հոտն էր գալիս, դա շատ հաճելի ինձ համար։
Քանի որ շատ շուտ էինք դուրս եկել խնջույքից, մենք սկսեցինք շրջել քաղաքով, վերջապես նստեցինք նստարաններից մեկի վրա, բայց ոչինչ չէինք խոսում։ Վերջապես ես ասացի՝երկար լռությունից հետո.
-Կներես։
-Ինչի համար?
-Ես քեզ շատ զայրացրի այդ գրողի տարած Սթիվի պատճառով։
-Մի անհանգստացիր, ես այլևս զայրացած չեմ։
-Գնանք?, - ասացի ես։
-Գնանք!
Մենք երկար քայլեցինք ու վերջապես տուն հասանք։
-Սառա, դեմ չես մտնելու մեր տուն և տեսնելու այն։
-Իհարկե ոչ, - ասացի ես։
Մենք նրանց տուն գնացինք։ Այն մի քիչ մեծ էր մեր տնից։ Շատ մաքուր էր։
-Երևում է, որ շատ մաքրասեր ես, - ասացի ես։
-Այո, մանկատանը, երբ ես փոքր էի, մեզ դա էին սովորեցնում։
-Դու այստեղ էլ ունես պատկերասրահ?
-Այո, իհարկե, լրիվ մոռացել էի դրա մասին, արի, ես քեզ ցույց կտամ։
Այս մեկն արդեն նախկինից ավելի մեծ ու ավելի գեղեցիկ էր։ Ես մեծ հետաքրքրությամբ նայում էի նկարներն ու ուսումնասիրում էի դրանք։
-Սրանք այնքան գեղեցիկ են, - ասացի ես։
-Սառա...
Նա գրկեց ինձ։
-Դեյվ, խնդրում եմ բաց թող, դու հարբած ես։
-Ոչ, ես խմել եմ, բայց հարբած չեմ։
-Միայն թե չփորձես ինձ համբուրել, - ասացի ես՝ծիծաղելով, - այլապես կփոշմանես։
-Եվ ինչ կանես դու՝ինձ?
-Կտեսնենք...
-Ես սիրում եմ քեզ...
-Լավ, Դեյվ, բաց թող, արդեն ուշ է, և ես քեզ թույլ չեմ տվել ինձ այսքան երկար գրկել։
Նա ինձ չէր պատասխանում, միայն աչքերիս էր նայում։ Եվ ահա, նրա շրթունքներն իմին հպվեցին, ու նա ինձ համբուրեց։ Սիրտս արագ էր բաբախում, զգում էի նաև նրա սրտի բաբախյունը։ Ինչքան էլ դա ինձ հաճելի լիներ՝ես պետք է վերջ տայի դրան, ես հետ քաշվեցի, բայց նա շարունակում էր ինձ գրկել։
-Բաց թող ինձ!
-Բայց, Սառա...
-Բաց թող, հիմար!, - ասացի ես։
Նա ինձ բաց թողեց, ես ապտակեցի նրան ու շտապ տուն գնացի։ Դուռը փակեցի և հենց դռան ետևում սկսեցի լաց լինել։ Դուռը թակեցին։
-Ով է?
-Ես եմ, - Դեյվի ձայնն էր։
-Ինչու ես եկել? Եկել ես ծաղրելու?
-Ոչ, ես չէի ուզում, որ այս ամենն այսպես ավարտվի, կբացես դուռը?
-Ոչ, լռիր ու գնա!
Նա երևի գնաց, համենայն դեպս այլևս ոչ մի ձայն չկար։
Ժամը դեռ ութն էր, իսկ հայրս ուշ էր գալու։ Ես իմ սենյակ բարձրացա, ինձ լավ չէի զգում։ Իսկ ինչու եմ ես լաց լինում, ինչու պիտի նրա պատճառով լաց լինեմ։ Փորձելով մոռանալ այս ամենը, իջա խոհանոց, որ մի բան ուտեմ։ Հանեցի սառնարանից աղցան ու նարնջի հյութ։ Ավարտեցի, իսկ հիմա ինչ անեմ? Քնել չէի ուզում, որոշեցի համեղ բաներ պատրաստել և ցրվել այս ամենից։ Նախ վերցրի խոհարարական գիրքս, որը մայրս էր ինձ տվել։ Ես երբեք չէի մտածի, որ այն ինձ երբևէ պետք կգար։ Ես թերթեցի այն, որոշեցի, որ պաղպաղակ ու մրգային կարկանդակներ պիտի պատրաստեմ։ Գործի անցա, տանն ամեն ինչ կար։
Ես շատ չարչարվեցի մինչ կարողացա պատրաստել այդ ամենը։ Ավարտելուն պես սկսեցի ուտել պատրաստածս։ Դրանք շատ համեղ էին, և ես դա ասում եմ ոչ թէ նրա համար, որ ես էի պատրաստել, այլ, որ այն իրոք համեղ էր։ Ուտելիքս վերցրի ու գնացի հեռուստացույցով ֆիլմ դիտելու։ Արդեն ուշ էր, շատ ուշ։ Հայրս դեռ չէր եկել, ես զանգեցի նրան, և նա ասաց, որ շուտով տանը կլինի։ Եվ ահա, մոտ տասը րոպե հետո նա տանն էր։ Տանից ախորժելի հոտ էր գալիս։ Նա նույնպես փորձեց իմ պատրաստածից, իհարկե նրան էլ դուր եկավ։ Հետո նա պատմեց ինձ իր աշխատանքի մասին, հասկացա, որ նա աշխատավայրում առանձնապես ոչինչ չի անում, բայց շատ լավ է վարձատրվում։ Նա շատ ազատ ժամանակ է ունենում այնտեղ և գրեթե չի հոգնում։ Գնացի քնելու։ Բարձիս վրա դեռ արցունքիս կաթիլներն էին, ես այն շրջեցի հակառակ կողմով, պառկեցի մահճակալիս և սկսեցի նայել պատուհանից դուրս։ Չնայած որ սենյակս շատ մեծ էր, և այդտեղ շատ ազատ տեղ կար՝ես մահճակալս տեղավորել էի պատուհանի կողքին, որ նայեմ երկնքին, բնությանը։ Շուտով հոգնեցի այս ամենից և քնեցի։
Առավոտյան ժամը տասին արթնացա, հայրս խոհանոցում նախաճաշ էր պատրաստում։ Ես նախաճաշեցի նրա հետ։ Նա դուրս եկավ տանից, բացեց փոստարկղը։
-Սառա, դու նամակ ունես, - ասաց հայրս։
-Ես?
Ես զարմացա, ով կարող էր ինձ նամակ ուղարկել։ Հայրս աշխատանքի գնաց, իսկ ես նամակը վերցրի։ Բացեցի այն հենց մեր բակում։ Նամակն ինչ-որ Նիքի կողմից էր։ Նիք? Կարծես թե ծանոթ անուն է, դե իհարկե, հենց այն տղան է, ով կազմակերպել էր խնջույքը։ Գրված էր. <<Սառա, դու ինձ հիացրել ես>>։ Բայց եթե այդ նա էր, ապա ինչու էր ինձ նման բան գրել, կամ էլ որտեղից գիտեր հասցես, չնայած հասցես իմանալն այնքան էլ դժվար չէր, չէ որ ես նրա ընկերոջ հարևանությամբ էի ապրում։
Ինչ է նշանակում նրա գրածը? Միգուցե ինչ-որ սխալմունք կար, բայց նա նշել էր հենց իմ անունը, նամակում էլ հենց նրա հասցեն էր նշված։ Բայց ինչու պետք է Նիքը՝Դեյվի ընկերը, ինձ նման բան գրեր։ Լավ, ես սա հետո կպարզեմ։
Մի պահ հայացքս նետեցի դեպի Դեյվի տան բակ։ Տեսա, թե ինչպես էին Դեյվի տուն մտնում Մարիան և ևս մի աղջիկ, որին ես չէի ճանաչում։ Ես մեր տուն մտա, մի կողմ նետեցի նամակը, մտա խոհանոց։ Կարծում եմ՝արդեն հասկացաք, որ երբ ես զայրացած եմ լինում, ապա շտապում եմ ուտել։ Սառնարանում գրեթե ոչինչ չէր մնացել, և ես դուրս եկա տանից ու գնացի մթերային խանութ։ Գնեցի այն, ինչ անհրաժեշտ էր։ Տուն եկա, իսկ Դեյվի տնից բարձր երաժշտության ձայն էր գալիս։ Ես այլևս չհամբերեցի, մթերքը տուն տարա ու գնացի Դեյվի տուն։ Դուռը թակում էի, սակայն ոչ ոք չէր բացում, դե իհարկե, երաժշտության ձայնն այնքան բարձր էր, որ նրանք երբեք չէին լսի դռան թակոցը։ Հրեցի դուռը, այն բաց էր, փաստորեն իզուր էի սպասում։ Ես մտա հյուրասենյակ ու ապշեցի՝Դեյվը, Մարիան ու մյուս աղջիկը այնտեղ էին, նրանք խմում ու զվարճանում էին միասին, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ Դեյվը նման բան կաներ։
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...