Գլուխ 16

747 41 2
                                    

-Սառա, ամեն ինչ կարգին է?, - հարցրեց Դեյվը։
-Այո, այո, ես լավ եմ, շնորհակալ եմ։
-Նման բան այլևս չի լինի, ես քեզ խոստանում եմ։
Մարկն ու Ջեքը մեզ հաջողություն մաղթեցին ու գնացին։ Ահա եկավ հայրս, նա տեսավ, որ ես գրկել եմ Դեյվին։
-Սառա?, - ասաց նա։
Ես միանգամից բաց թողեցի Դեյվին ու նրա առաջ կանգնեցի, Դեյվը եկավ ու իմ կողքին կանգնեց։
-Ինչ է պատահել?, - հարցրեց հայրս։
-Ոչինչ, - ասացի ես։
-Ինչու էիր նրան գրկել?
Ես ոչինչ չասացի և չէի էլ պատկերացնում, թե ինչ կարող եմ ասել։ Ճիշտը ես չէի ասի, իսկ սուտ հնարել չէի կարողանում։ Վերջապես Դեյվն ասաց.
-Այդ ես էի նրան գրկել։
-Ինչու?
-Այդպես էի ուզում։
Նա սխալ բան արեց,չհասկանալով դա, հիմա հայրս ավելի կզայրանար։
-Գնացինք, Սառա!, - ասաց հայրս զայրացած, բռնեց ձեռքս, ու մենք տուն գնացինք։
Ես չէի կարողանում հորս նայել։
-Դու այլևս տանից դուրս չես գա, միայն կգնաս դպրոց ու դպրոցից տուն կգաս և էլ չխոսես այդ տղայի հետ!, - ասաց հայրս։
-Բայց...
-Ոչ մի բայց! Մի հակաճառիր ինձ։
-Ես ոչ մի վատ բան չեմ արել։
-Ոչինչ չես արել? Լռիր ու քո սենյակ գնա։
Ես, լաց լինելով, իմ սենյակ բարձրացա։ Հուսով էի, որ շուտով հայրս կմոռանա դրա մասին։ Ես դեռ չէի կարողանում քնել, երբ Դեյվն ինձ նամակ գրեց.
<<Ինչ ասաց հայրդ? >>
<<Տնային կալանք(((>>
<<Ես սխալ վարվեցի? >>
<<Ոչ, ես պետք է քնեմ, բարի գիշեր>>
<<Բարի գիշեր>>
Ես չէի ուզում խոսել որևէ մեկի հետ, դրա համար էլ Դեյվին ոչ մի մանրամասնություն չասացի։ Նա սխալ էր վարվել, բայց մեղավոր չէր, որովհետև չգիտեր հորս բնավորությունը։ Շուտով ես քնեցի, առավոտյան շուտ արթնացա, քանի որ պետք է դպրոց գնայի։ Այսօր նաև պիտի տային իմ դպրոցական համազգեստը։
Հայրս արդեն արթնացել էր, ես նեղացած չէի ձևանում, քանի որ գիտեի, որ դա հորս վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ։ Ես ուղղակի պետք է այնպես անեի, թե իբր նրանից չեմ նեղացել, չնայած որ դա շատ դժվար էր ինձ համար։
-Սառա, արի նախաճաշելու, - ասաց հայրս, երբ ես դեռ իմ սենյակում էի։
-Հիմա կգամ, - ասացի ես ու արագ սանրեցի մազերս։
Իջա խոհանոց, հայրս նախաճաշ էր պատրաստել, համենայն դեպս նա ինձնից լավ էր պատրաստում, ու ես հաճույքով նախաճաշեցի, շնորհակալություն հայտնեցի հորս ու դպրոց շտապեցի։ Դեյվը դրսում չէր, երևի ավելի շուտ էր դուրս եկել տանից։ Իսկ ես արդեն ուշանում էի և ստիպված էի վազել։ Դրսում ոչ մի երեխա չկար, նրանք բոլորն արդեն դպրոցում էին, որի զանգն արդեն հնչել էր։ Ես շնչակտուր դպրոց մտա, ապա դեպի դասարան վազեցի։ Դասարանի դուռը բացեցի ու ներս մտա։ Մեր մոտ Մաթեմատիկա էր։
-Սառա,դեռ երկրորդ օրն է ինչ դու դպրոցում ես, բայց արդեն ուշանում ես, - ասաց Միսս Սմիթը։
-Կներեք, էլ չի կրկնվի։
-Նստիր։
Ես աչքերով որևէ ազատ տեղ էի փնտրում, դասարանում շատ չէինք, բայց ազատ աթոռներ էլ քիչ կային։ Ես նստեցի հենց Նիքի առջևի նստարանին՝Բելլայի կողքին։ Նիքը եկել էր դասի, և, չնայած որ նա երեկ կռվում էր, նրա վրա կռվի ոչ մի հետք չկար։
-Բարև, Սառա, - ասաց Բելլան։
-Բարև։
-Ինչու այսքան ուշացար?
-Երեկ շատ վատ եմ քնել, կարելի է ասել ընդհանրապես չեմ քնել։
Երբ սա ասացի, նկատեցի, թե ինչպես Նիքն ինձ նայեց, նա կարծես թե հասկացավ իմ վատ քնելու պատճառը։
-Սառա, Բելլա, դասին ուշադիր եղեք, - ասաց Միսս Սմիթը։
Մենք այլևս ոչինչ չխոսեցինք, մինչ դասամիջոցը։ Իսկ մինչ այդ, Միսս Սմիթը խոսում էր ինչ-որ ալգորիթմների մասին, որոնք ինձ հետաքրքիր չէին, բայց ես ստիպված էի լսել։ Չեմ հասկանում, ինչ կարիք կա հենց երկրորդ օրվանից սկսել դասերը ու նման բարդ թեմաներ բացատրել։ Վերջապես հնչեց դասամիջոցի զանգը, ու բոլորս միանգամից դուրս եկանք դասարանից։ Խեղճ Սմիթը չէր էլ ավարտել նախադասությունը։ Եվ ահա, ես հենց միջանցքում հանդիպեցի Դեյվին, միանգամից շրջվեցի ու ետ գնացի։ Նա արագ վազեց ու բռնեց ձեռքս։
-Ինչպես ես?, - հարցրեց նա։
-Ես լավ եմ։
-Ինչու փոխեցիր ճանապարհդ?
Ես ոչինչ չասացի։
-Հայրդ ինչ ասաց?
-Արդեն ասել եմ։
-Եվ վերջ?
-Ոչ, - ասացի ես, - նա արգելել է ինձ՝քեզ հետ խոսել։
-Լավ, պարզ է։ Ես կարող եմ խոսել նրա հետ։
-Ոչ, խնդրում եմ, չանես նման բան, այլապես նա ավելի կզայրանա իմ վրա։ Ժամանակի հետ ամեն ինչ կանցնի, ու նա ինձ կների։
-Հաստատ?
-Այո, ես համոզված եմ։
Նույն պահին հնչեց դասի զանգը, ու ես, առանց որևէ բան ասելու նրան, վազեցի դասարան։ Հիմա մեր մոտ Ֆիզիկա էր։ Ահա և ես տեսա Ֆիզիկայի ուսուցչին, նա նույնպես գեղեցիկ էր, բայց ինչպես արդեն ասել էի, ես նրանց վրա ոչ մի ուշադրություն չէի դարձնում, ինչը չէի ասի մեր դասարանի աղջիկների մասին։ Ես նրան ուշադիր լսում էի, որ ինչ-որ բան հասկանայի դասից։
-Սառա, վեր կաց, - ասաց մեր Ֆիզիկայի ուսուցիչը՝Միստր Վիլիամսը։
Ես վեր կացա տեղիցս։ Նա ինձ մի քանի հարց տվեց, ես կարողացա պատասխանել։ Նրանք իհարկե զարմացան, որ ես այդքան բան գիտեի, չնայած որ դպրոց չէի գնացել, բայց շատ քչերը գիտեին, որ իմ հետ աշխատել են լավագույն մասնագետները։ Իմ պատասխանները գոհացրին ուսուցչին, ու ես նստեցի։
-Դու որտեղից այդքան բան գիտես? , - հարցրեց Բելլան։
-Ճիշտ է, ես դպրոց չեմ գնացել, բայց ուսուցիչներ եմ ունեցել։
-Պարզ է։ Նա գեղեցիկ է չէ?
-Ով?
-Դե...Միստր Վիլիամսը։
-Գեղեցիկ է, հետո ինչ?
-Սառա!
Ես սկսեցի ծիծաղել, կարողացա նրան հունից հանել։ Բայց նա այնքան շատախոս էր և այնքան հետաքրքրասեր։ Երևի թե նա ավելի շատ հարցեր էր ինձ տալիս, քան Վիկան։
Մինչև հիմա չէի նկատել, որ Աննան դասարանում չէր, նա դասի չէր եկել։ Փորձում էի հասկանալ, թե ինչ էր նա արել երեկ, բայց ոչինչ չէր ստացվում։ Ինձ թվում է, որ ավելի լավ կլինի, եթե երեկվա մասին ընդհանրապես չմտածեմ։ Եվ ես հենց այդպես էլ արեցի։
Շուտով զանգը հնչեց, բայց այս անգամ ես դասարանից դուրս չեկա։ Հաստատ գիտեի, որ տեսնելու էի Դեյվին, ու նա ինձ էլի հարցեր էր տալու։
Քունս արդեն տանում էր, Մաթեմատիկայից ու Ֆիզիկայից հետո էլ գլուխս շատ էր ցավում։ Ես գրեթե քնում էի, երբ ևս մեկ անգամ հնչեց զանգը, այն ինձ ուշքի բերեց։ Եվս մեկ ձանձրալի դաս, և մենք վերջապես ճաշարան գնացինք։ Վերցրի ափսես, դրա մեջ ուտելիքներ լցրեցի, իսկ հիմա պետք էր նստելու տեղ փնտրել։ Ես նստեցի հենց մեր դասարանցիների կողքին, նրանք զրուցում էին։ Բարեբախտաբար, Նիքն այնտեղ չէր։
Ես տեսա նաև Դեյվին, նա իր դասարանի հետ էր, բայց Դեյվը ոչ ուտում էր և ոչ էլ ինչ-որ բան էր խոսում։
Ահա եկավ Նիքը ու նստեց հենց իմ կողքին, դե իհարհե, այդպես էլ պետք է լիներ, ուրիշ տեղ չկար։ Ես, ձևացնելով, թե ոչինչ էլ չէր եղել, սկսեցի հանգիստ ուտել ու խոսել դասընկերներիս հետ։ Ես շուտ ավարտեցի ու դուրս եկա լվացվելու։ Այս դպրոցն այնքան մեծ էր, որ նույնիսկ կարող էիր մոլորվել,բարեբախտաբար, ես շուտ գտա լվացարանը, շատ արագ լվացվեցի ու դասարան շտապեցի, քանի որ մեկ րոպեից զանգը կհնչեր։ Դասարան գնալու ճանապարհին տեսա, որ բոլոր աշակերտները վազում են դեպի մեծ միջանցք։
-Ինչ է պատահել?, - հարցրի ես Բելլային։
-Արի, կտեսնես, - ասաց նա, բռնեց ձեռքս, ու մենք գնացինք այնտեղ։

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now