Գլուխ 14

798 52 0
                                    

Բանալին Նիքի մոտ էր, և ես չէի կարող բացել դուռը։
-Բաց արա դուռը, - ասաց մեկը՝դռան ետևից։
Ես միանգամից ճանաչեցի ձայնը, դուռը թակողը Դեյվն էր։ Նա այլևս չսպասեց, որ Նիքը դուռը բացի(Նիքը մտադրություն էլ չուներ դուռը բացելու) և, ջարդելով այն, ներս մտավ։ Տեսավ ձեռքիս ապակին։
-Ինչ ես անում, Սառա, - ասաց նա։
Ես միանգամից մի կողմ նետեցի այն և գրկեցի Դեյվին։
-Նա ինչ-որ բան արել է քեզ?, - հարցրեց Դեյվը՝ինձ։
-Ոչ...
Նիքը դեռ անշարժ նստած էր բազկաթոռին։ Դեյվը նրան մոտեցավ։
-Ինչպես ես համաձարկվում Սառային այստեղ բերել?
Դեյվը հարվածեց նրան, իսկ Նիքը չէր կարողանում տեղից շարժվել, քանի որ ոչ միայն Դեյվի հարվածն էր ուժեղ, այլև նա հարբած էր։
-Գնացինք, Սառա, - ասաց Դեյվը, ապա շարունակեց՝դիմելով Նիքին, - իսկ քո հետ ես հետո կխոսեմ, երբ ուշքի գաս։
Մենք դուրս եկանք տանից։ Դեյվը տաքսիով էր եկել, մենք հենց դրանով էլ գնացինք։ Նա ամբողջ ճանապարհին չէր խոսում, ես՝նույնպես։ Ես նույնիսկ նրան չէի կարողանում նայել։ Վերջապես ասացի.
-Կներես, այս ամենն իմ պատճառով է, և շնորհակալ եմ, որ փրկեցիր ինձ։
Նա ինձ ոչինչ չասաց։
-Որտեղից իմացար, որ մենք այդտեղ էինք, - հարցրի ես՝փորձելով նրա հետ ինչ-որ բան խոսել։
-Նա ցանկացած աղջկա է տանում այդտեղ։
-Բայց նա ոչ մի վատ բան չէր ուզում անել ինձ։
-Եվ չէր էլ անելու, նա ուղղակի ուզում էր և քեզ, և ինձ վախեցնել։ - Եթե չգայիր, ապա ես հիմա կամ մահացած կլինեի, կամ մահամերձ՝հիվանդանոցում։
-Սառա, ուրիշ տարբերակ չէիր կարող մտածել?
-Այդ պահին միայն դա մտքովս անցավ, - ասացի ես՝գլուխս կախելով։
Դեյվը շարունակ ինձ էր նայում, երևի մտածում էր, թե ինչ կլիներ, եթե նա մի փոքր ուշանար, ու ես գնայի այդ քայլին։
-Նրանք քեզ շատ վնասեցին, - հարցրի ես։
-Նրանք իրենց պատասխանը ստացան և դեռ կստանան։
-Խնդրում եմ, ոչինչ չասես հորս, նա թույլ չի տա, որ դուրս գամ տանից։
-Ես էլ թույլ չեմ տալիս, որ դուրս գաս տանից՝առանց ինձ։
Ես ինձ վատ էի զգում և իրոք չէի կարողանում նայել Դեյվին։ Ինչ-որ բան սխալ էի անում? Մտածում էի ու ոչ մի տեղ չէի գտնում այնպիսի բան, որ կարող էր այս ամենի պատճառը լինել։
Մենք տուն հասանք, մեր տան դուռը դեռ բաց էր, ես հիշեցի, որ վաղը պետք է գնայինք մեր ծնողներին այցի, և հարցրի Դեյվին.
-Հիշում ես, վաղը պետք է գնանք։ - Այո...
-Ինչպես ես գալու? Դու այնքան էլ լավ չես, բացի այդ ինչ կասեն նրանք, երբ քեզ այսպես տեսնեն?
-Նրանք արդեն սովոր են սրան։ Իմ վրա հաճախ են վերքեր լինում։ Գիտեն, որ ցանկացածի հետ էլ կարող եմ կռվել։
Մենք սկսեցինք ծիծաղել։ Որպես այդպիսին՝ես նրան չէի ճանաչում։ Նա միշտ սիրալիր էր իմ նկատմամբ, չնայած որ հնարավոր են նաև զայրույթի, խանդի ու այլ տեսարաններ։ Մարդը հենց դրանով է հետաքրքիր, ոչ մի մարդ, առանց դրանց, չի կարող նորմալ կոչվել։
Ես մեր տուն գնացի, դռան զանգը շուտով հնչեց։ Այս անգամ հայրս էր։ Նա չցանկացավ որևէ բան ուտել և միանգամից գնաց քնելու։ Նա շատ հոգնած էր։ Ես նույնպես քնելու գնացի։ Այսօր բավականին ծանր օր եմ ունեցել և շատ շուտ քնեցի։
Ամառվա մնացած օրերս անհետաքրքիր անցան, ոչ մի արտառոց բան էլ չեղավ։
Գնալով ավելի էի հարմարվում քաղաքի կյանքին։ Շատ ընկերներ ունեի արդեն։
Շուտով կգային նաև դպրոցական օրերը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի դպրոցս, դասարանս։ Իսկ ուսուցիչներն ինչպիսին կլինեն։
Այս օրերին մի քանի անգամ այցելել եմ նաև մորս ու Վիկային։ Վիկան մեծացել է, բայց մտածելակերպը չի փոխվել, նույն երեխան է՝չարաճճի, աշխույժ, պոզիտիվ ու կյանքով լեցուն։
Այնքան շատ էի մտածում դպրոցիս մասին, որ արդեն դրա մասին երազներ էի տեսնում։
Մի անգամ եղել էի այդ դպրոցում։ Այն բավականին մեծ ու գեղեցիկ դպրոց էր։
Մեծ խնդիրներ առաջացան դպրոց ընդունվելուս հետ կապված, քանի որ մինչ այդ ոչ մի տեղ չէի սովորել։
Ծանոթների, ինչու չէ նաև փողի միջոցով՝կարողացա դպրոց ընդունվել։ Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում փողը։
Ինչ արած, սկսվեցին դպրոցական օրերը։ Սեպտեմբեր, աշուն, դպրոց, դասարան...
Դասարանում շատ չէինք, ընդամենը տասնհինգ աշակերտ։
Դեյվն էլ էր նույն դպրոցում սովորում, բայց քանի որ նա ինձնից մեծ էր՝սովորում էր ավելի բարձր դասարանում։
Մեր դասարանում ինձ ծանոթ էին Նիքն ու Աննան։
Որոշ մարդիկ՝մեր դասարանում, չնայած որ հարուստ էին, բայց շատ բարեհամբույր էին։ Ես լավ ընդունվեցի մեր դասարանում։ Նախ նրա համար, որ Դեյվի ընկերներից էի և հետո, ես շուտ էի հարմարվում շրջապատին ու կարողանում էի լեզու գտնել բոլորի հետ։
Առաջին օրը դաս չարեցինք, ծանոթացա աշակերտների, ուսուցիչների հետ։ Ուսուցիչների մասին ոչ մի հետաքրքիր բան չեմ կարող ասել։ Կարող եմ միայն խոսել մեր Կենսաբանության ուսուցչից, որը երիտասարդ տղա էր։ Նա բավականին հմայիչ էր, և ես միանգամից նկատեցի, թե ինչպես էին աղջիկները նրան նայում։ Իմ համար շատ տարօրինակ էր այդ ամենը։ Որքան էլ նա գեղեցիկ ու հմայիչ լինի, միևնույնն է, նա իմ ուսուցիչն է, և ես պետք է ինձ աշակերտին վայել պահեմ։
Առաջին օրս դպրոցում շատ շուտ ավարտվեց, չնայած դրան ես հոգնած էի։ Վերադարձա տուն Դեյվի հետ։ Մենք զրուցում էինք ամբողջ ճանապարհին։
-Միայն թե չասես, որ դու էլ ես հրապուրվել Կենսաբանության ուսուցչով, - ասաց Դեյվը՝ծիծաղելով։
-Ոչ, ոչ, ինչ ես խոսում? Նա ուսուցիչ է, ես՝աշակերտ, դա ուղղակի հիմարություն է։
-Դու, երևի թե միակ աղջիկն ես դպրոցում, որ այդպես է մտածում։ Ցանկացած աղջիկ է երազում նրա մասին։
-Ոչ միայն նրա...
-Իսկ էլ ով կա?
-Մոռացել ես քեզ? Նրանք հրապուրված են նաև քեզնով։
-Եվ ափսոս, որ մյուսների նման դու էլ իմ մասին չես երազում։ Բայց ես ամեն ինչ կանեմ դրա համար, քանի որ ես եմ քո մասին երազում։
Ես կարմրեցի, ամաչում էի, չնայած որ նա ինձ ասել էր դա շատ անգամներ։
Մենք թեքվեցինք տան ճանապարհից և դեպի այգի գնացինք։ Այնտեղ շատ երեխաներ կային, մենք նստեցինք նստարաններից մեկին ու սկսեցինք հետևել շրջապատին։ Հանկարծ նկատեցի Մարիային, և չեք պատկերացնի, թե ում հետ։ Աստված իմ, դա հենց մեր Կենսաբանության ուսուցիչն էր։ Նրանք համբուրվում էին։ Դեյվը նայեց այն կողմը, որտեղ որ ես էի նայում։ Նա սկսեց ծիծաղել։
-Հիմա էլ նրա հետ է, - ասաց նա։
-Ով?
-Մարիան... Անցյալ տարի նա Ֆիզիկայի ուսուցչի հետ էր։ Ի դեպ, Կենսաբանության ու Ֆիզիկայի ուսուցիչներն ընկերներ են։ Դու նրան երևի չես տեսել։
-Ոչ, չեմ տեսել։ Ինչքան հիմար է նա!
-Մարիան? Իհարկե հիմար է, և դա նրան հաճույք է պատճառում։
-Իրոք ծիծաղելի է!, - ասացի ես, ու մենք վեր կացանք, որ տուն գնանք։
-Արի այսօր մի հետաքրքիր տեղ գնանք, - ասաց Դեյվը։
-Իսկ ուր?
-Ես առաջարկում եմ գնալ սքեյթ քշելու։
-Բայց ես չեմ կարող։
-Ես քեզ կսովորեցնեմ։
-Ես սքեյթ չունեմ։
-Իսկ ես տանը շատ ունեմ։
-Լավ, պայմանավորվեցինք! Բայց ես նախ տուն կգնամ, իսկ երբ պատրաստ լինեմ՝կզանգեմ։
Ես տուն գնացի, հաց կերա, ընտրեցի, թե ինչ եմ հագնելու։ Եղանակը տաք էր, և շատ տաք հագնվել պետք չէր։ Մոտ մի ժամ անց զանգեցի Դեյվին։ Նա եկավ, իր հետ բերեց նաև երկու սքեյթ։ Մենք հենց մեր տան մոտակայքից էլ սկսեցինք։

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now