-Մենք երևի ձեզ խանգարեցինք, - ասաց Էլիզան, ու նրանք դուրս եկան խոհանոցից։
-Հիմա նրանք լրիվ ուրիշ բան կմտածեն, - ասացի ես։
-Ինչ պիտի մտածեն?
-Կմտածեն, որ մենք միասին ենք։ -Թող մտածեն! , - ասաց Դեյվը։
-Ինչպես կարող ես նման բան ասել?
-Ինչ վատ բան կա դրա մեջ?
-Ոչինչ էլ չկա, - ասացի ես ու շարունակեցի մրգեր կտրատել։
-Տեսնում ես? Դու էլ համաձայնվեցիր, - ասաց նա։
Ես լուռ էի։
-Սառա, ես ինչ-որ վատ բան եմ արել?
Ես շարունակում էի լռել։
-Սառա, խոսիր, ես ոչինչ չեմ արել, պետք չէ նեղանալ ինձնից, սիրելիս։
Նրա խոսքերն ինձ համար արդեն անտանելի էին, բացի այդ ես տանել չէի կարողանում, երբ նա ինձ <<սիրելիս>> էր ասում։
-Չդիմես այլևս ինձ այդպես, ես քո սիրելին չեմ, ավելին ասեմ՝ես ընդհանրապես քոնը չեմ։
-Ես սիրում եմ քեզ, հետևաբար՝դու իմն ես։
-Իսկ իմ կարծիքը կարող ես հաշվի առնել?
-Ոչ!
-Ոչ?
-Ոչ! Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ուզում, - ասաց նա։
-Նույնը կարող եմ ասել նաև քո մասին։
-Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում!
-Եվ ինչ ես ուզում դու?
-Ես սիրում եմ քեզ և ուզում եմ, որ մենք միասին լինենք։
-Այդքանը?, - հարցրի ես։
-Այո։
-Լավ։
Ես վերցրի մրգերով սկուտեղն ու դուրս եկա տանից, բոլորը լողավազանի մոտ էին, իսկ Էմման ու Էլիզան լողում էին։ Իսկ ես կարծում էի, թե մենք խոհանոցում կնախաճաշենք, փաստորեն թեյ չէինք խմելու, բայց փոխարենը մենք հյութ ունեինք տանը։ Ես դա էլ բերեցի ու դրեցի սեղանին։
-Իսկ որտեղ է Ջեքը?, - հարցրի ես։
-Ես նրան խնդրել եմ մի բան անել ինձ համար..., - ասաց Դեյվը։
-Պարզ է, - ասացի ես ու նստեցի։
-Սառա, չես ուզում լողալ?, - հարցրեց Էմման։
-Ոչ, - ասացի ես՝վերցնելով հյութս։
-Դու լողալ չգիտես?, - հարցրեց Դեյվը։
-Իհարկե գիտեմ, - ասացի ես՝չնայելով նրա վրա։
-Հրաշալի է, ուրեմն՝վեր կաց ու լողա, - ասաց նա։
-Ինչու պետք է անեմ այն, ինչ ասում ես? Դրա համար ինձ գոնե մի պատճառ ասա։
Մարկն ու Էլիզան ժպտալով մեզ էին նայում։
-Ես քեզ դուր եմ գալիս, - ասաց Դեյվը, ես ոչինչ չասացի, նույնիսկ նրա վրա էլ չնայեցի։
-Այստեղ ինչ-որ բան է կատարվում, և մենք չգիտենք?, - հարցրեց Էմման։
-Ոչինչ էլ չի կատարվում! , - ասացի ես։
-Ոչ, կատարվում է! , - ասաց Դեյվը։
-Պատմիր,հետաքրքիր է, - ասաց Էմման։
-Ես սիրում եմ նրան, իսկ նա իրեն այնպես է պահում կարծես ես նրա համար ոչ ոք լինեմ։
Ես լուռ էի, ասելու ոչինչ չկար։ Նրա խոսքերն ինձ մի փոքր մտածելու տեղիք տվեցին, ես իրոք ինձ այդպես եմ պահում? Հնարավոր է... Բայց ես դրա մասին չէի էլ մտածել, և վերջապես, ինչ է նա ուզում ինձնից? Կամ էլ, ինչ եմ ես նրանից ուզում?
-Բայց... Ես քեզ ինչ եմ արել?, - վերջապես ասացի ես։
-Լավ, վերջացրեք! Չենք եկել այստեղ կռվելու, - ասաց Մարկը։
-Մենք չէինք կռվում, - ասաց Դեյվն ու իմ կողքին նստեց։
-Գնանք լողալու, - ասաց Դեյվն ինձ։
-Ոչ, ես չեմ ուզում!, - ասացի ես։
-Իսկ ես չէի հարցնում։
Ես նայեցի նրա վրա, նա գրկեց ինձ ու լողավազանի մոտ տարավ։
-Ոչ, Դեյվ, չանես դա, - ասացի ես։ -Արդեն ուշ է, - ասաց նա ու նետեց ինձ ջրի մեջ։
Բոլորը սկսեցին ծիծաղել։
-Դու և ընկերդ... Դուք նույն մարդիկ եք՝երկուսիդ էլ ատում եմ, - ասացի ես։
-Նիքին նկատի ունես?, - հարցրեց Դեյվը։
-Իհարկե, - ասացի ես, - իսկ հիմա ես ինչ եմ հագնելու?
-Դա արդեն քո խնդիրն է, - ասաց նա ծիծաղելով։
Հիմար! Նա իսկական հիմար է! Նետում է ինձ լողավազանը՝չմտածելով, որ ես իմ հետ հագուստ չեմ բերել, ապա ասում է, որ հագուստ գտնելն արդեն իմ խնդիրն է։ Ես մի փոքր լողացի, ապա սենյակ բարձրացա։ Բացեցի Էմմայի պայուսակն ու այնտեղից հագուստ վերցրի, նա այնքան շատ հագուստ էր իր հետ բերել, որ թվում էր, թե մենք այստեղ մի ամբողջ հավերժություն ենք մնալու։ Ահա, թե ինչի վրա կանգնեց իմ ընտրությունը։
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...