Գլուխ 2

1.6K 90 11
                                    

Մայիս է։ Շուտով ամառ կլինի, ես այլևս դաս չեմ անի։
Ես նոր եմ արթնացել։ Իջա բակ, առանձնապես ոչ մի հետաքրքիր բան չկա։ Այսօր հայրս պետք է քաղաք գնար, Վիկան մի ամբողջ ցուցակ էր կազմել։ Նա այն տվեց հորս։ Շուտով հայրս գնաց։Նա շատ շուտ եկավ և իր հետ բերեց մի քանի մեծ տոպրակ։ Վիկան արագ վազեց և գրկեց հայրիկին, ապա տոպրակներից մեկը և պատռեց այն։ Պետք է տեսնեիք նրա դեմքը, երբ տեսավ, որ տոպրակի մեջ իր ուզածները չեն։ Հաջորդը պատռեց, սրա մեջ արդեն իրենն էին, ինչ ասես չկար դրա մեջ...
Մենք շատ քաղցած էինք, մայրս մի լավ ճաշի սեղան էր գցել։ Մենք սկսեցինք ճաշը աղոթքով։ Կապ չունի, որ ապրում ենք աշխարհից կտրված վայրում, որը ոչ գյուղ է, ոչ էլ քաղաք։ Երբ ճաշն ավարտեցինք, ես և մայրս սկսեցինք սեղանը հավաքել, իսկ Վիկան սկսեց զայրացնել խեղճ խխունջներին։ Օրս շատ սովորական անցավ, երեկոյան մի փոքր գիրք կարդացի, շուտով քնեցի։
Արթնացա առավոտյան տասին, երբ բոլորն արթնացած էին,հայրս եկավ(չգիտեմ էլ որտեղից) և ասաց.
-Մենք նոր հարևաններ ենք ունենալու։
Մայրս այն որպես կատակ ընդունեց, հասկանալի էր, ով կապրեր նման վայրում։ Հայրս մեզ ցույց տվեց մի քանի փաստաթուղթ, և մենք ուղղակի ապշեցինք։
Ինչպես իմացա'այդ մարդիկ պետք է նոր տուն կառուցեին։ Ես անհամբեր սպասում էի տան կառուցմանը, շատ էի ուզում այդ մարդկանց հետ ծանոթանալ։ Տան կառուցումը պահանջեց ընդամենը մեկ ամիս, քանի որ նրանք շատ մեծ ուժ էին ներդրել այդ ամենում։
Հենց հաջորդ օրն այնտեղ տեղափոխվեցին նրա բնակիչները։ Մայրս ու հայրս շտապեցին ծանոթանալ նրանց հետ և հրավիրեցին նրանց մեր տուն։ Նրանք եկան, բայց հաջորդ օրը։
Երբ նրանք ներս մտան, Վիկան գրկեց նրանց'իր փոքրիկ ձեռքերով։ Կնոջ անունը Մարթա էր, իսկ տղամարդունը'Բիլ։ Հետաքրքիրն այն էր, որ նրանք նույնպես երկու երեխա ունեին։ Մեծի անունը Դեյվ էր, նա տասնյոթ տարեկան էր, փոքրինը'Ամանդա, նա էլ վեց տարեկան էր։ Ցավոք, նրանք չէին եկել։ Վիկան չհամբերեց և միանգամից նրանց տուն գնաց, որ Ամանդայի հետ խաղա։ Մեր հարևանները մեզ հետ ջերմ զրույց ունեցան։ Նրանք պատմեցին, որ հոգնել են քաղաքի եռուզեռից, ասացին նաև, որ այս խաղաղ բնակավայրը լավ կանդրադառնա երեխաների վրա։ Ինչևէ, զրույցն ավարտվեց, և նրանք, շնորհակալություն հայտնելով, գնացին։ Ես էլ գնացի նրանց հետ, որ Վիկային բերեմ։
Նրանց տունը բավականի ճաշակով էր կահավորված։

 -Մենք նոր հարևաններ ենք ունենալու։ Մայրս այն որպես կատակ ընդունեց, հասկանալի էր, ով կապրեր նման վայրում։ Հայրս մեզ ցույց տվեց մի քանի փաստաթուղթ, և մենք ուղղակի ապշեցինք։ Ինչպես իմացա'այդ մարդիկ պետք է նոր տուն կառուցեին։ Ես անհամբեր սպասում էի տ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ոչ ոքի չտեսա հյուրասենյակում, բայց կողքի սենյակից պարզ լսվում էր Վիկայի ձայնը։ Նրանք դուրս եկան ու իմ մոտ վազեցին։ Ամանդան թուխ մաշկով մի աղջիկ էր, մազերը սև էին։ Նա բարևեց ինձ ու անունս հարցրեց, ես էլ ժպտացի ու ասացի, որ Սառան եմ։ Շատ չխոսեցի նրա հետ,բռնեցի Վիկայի ձեռքն, ու տուն գնացինք։

***
Եթե Ձեզ դուր եկավ, դրեք աստղ, շնորհակալ եմ⬇⬇⬇

Եթե միայն... ❤ Where stories live. Discover now