Վաղը... Մենք վաղը պիտի գնանք... Մայրս ու Վիկան էլ այստեղ պիտի մնան։ Իսկ Դեյվը? Գրողը տանի! Ինչու եմ միշտ նրա մասին մտածում։
Ինչևէ, ես հավաքեցի բոլոր իրերս, վաղը շուտ պիտի արթնանայի։
Իհարկե, առավոտյան շուտ արթնացա։ Ես պատրաստ էի, բայց հայրս ասաց, որ ավելի ուշ ենք գնալու, մոտ ժամը չորսին։ Ես նախ փնթփնթացի, որ ինձ այսքան շուտ են արթնացրել՝առանց պատճառի, իսկ հետո կրկին գնացի քնելու։ Այս անգամ արդեն երեքն էր, երբ արթնացա։ Պատրաստվեցի, գնացի, որ մեր հարևաններին էլ հրաժեշտ տամ։ Բոլորը տանն էին, բացի նրանից, նույնիսկ հիմա եմ նրա մասին շարունակում մտածել։ Իմ համար ավելի լավ, որ նրան չտեսա։ Դուրս եկա, որ տուն գնամ, Դեյվին տեսա։ Նրան նայեցի, ապա ասացի.
-Գնում եմ։
-Իսկ ես կգամ քեզ հետ։
-Այսինքն?
-Այսինքն՝ես գալիս եմ քեզ հետ՝քաղաք։
-Բայց...
-Գիտեմ, թե ինչ ես ասելու։ Մորս ու հորս կասեմ, որ քաղաքում կստանամ բարձրակարգ կրթություն, ես գիտեմ՝դա նրանց համար ամենակարևորն է։ Իսկ բնակվելու վայր ես ունեմ, ասեմ, որ ապրելու ենք հարևանությամբ։
-Չեմ հասկանում։
-Հայրս քաղաքում շատ ծանոթներ ունի ու օգնել է հորդ գտնել բնակարան, ի հաջողություն ինձ, այն հենց մերի կողքին է։ Ինչպես կարող եմ նման հնարավորությունս բաց թողնել?
-Եվ ինչի համար ես այս ամենն անում?, - հարցրի ես։
-Սիրում եմ քեզ, Սառա, ուղղակի սիրում եմ։
-Սա իհարկե լավ է մտածված, բայց իմ պատճառով թողնելու ես մորդ, հորդ ու Ամանդային?
-Դե լավ, չէ որ նրանք իմ իրական ծնողները չեն, Ամանդան էլ իրական քույրս չի։
-Ինչպես թե?
-Չգիտեիր? Լավ, հիմա դրա ժամանակը չէ, դու տուն գնա, ես շուտով կգամ։
Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Գլխումս լրիվ խառնաշփոթ էր։ Նա գալիս էր? Դեռ երեկ ես ատում էի նրան ու ասում էի, որ այլևս չեմ խոսելու նրա հետ, իսկ հիմա դեմքիս ժպիտ է հայտնվել՝նրա շնորհիվ։
Ես տուն շտապեցի, ամեն ինչ պատրաստ էր, քիչ անց եկավ նաև Դեյվը։ Նա մոտեցավ հորս ու ինչ-որ բան խոսեց նրա հետ, հայրս ժպտաց ու գլխով համաձայնության նշան արեց։ Ես հասկացա, որ նա գալիս է։ Դեյվն ինձ մոտեցավ։
-Շատ հեշտ էր, իզուր չէր, որ ամբողջ գիշեր չքնեցի։
-Չես քնել?
-Ոչ, ես մտածում էի, թե ինչ կարող եմ անել քեզ հետ լինելու համար։ Հորդ հեշտությամբ համոզեցի, նա ասաց, որ լավ կլինի, եթե քո կողքին մի լավ մարդ լինի։
-Նա իրոք այդպես ասաց?
-Այո։
-Որովհետև քեզ լավ չի ճանաչում։
-Ինչ է, ես այդքան վատն եմ?
Մենք այլևս չշարունակեցինք, քանի որ մոտեցավ մայրս։
-Մա՜մ, - ասացի ես ու գրկեցի նրան։
-Սառա, աղջիկս...
-Մամ, չեմ մոռանա քեզ ու կայցելեմ հաճախ, միայն թե դու մի տխրիր։
Ես հրաժեշտ տվի նաև Վիկային։ Նա դեռ երկար ժամանակ չէր ուզում ինձնից բաժանվել, սակայն ես վեր կացա, նստեցի հորս մեքենան ու մենք գնացինք։ Հայրս ու Դեյվը նստել էին առջևում, իսկ ես՝ետևի նստատեղերին։ Ճանապարհի ամեն մի մանրուք ինձ շատ էր հետաքրքրում։ Այն շատ երկար էր, մոտ 2 ժամվա, և մենք պետք է ճանապարհի կեսից բենզալցակայանում կանգ առնեինք։
Ինչքան լավ էր երևում, որ այդ վայրում միայն մենք էին ապրում։ Շուտով մենք կանգ առանք բաենզալցակայանի մոտ։ Ես գնացի լվացվելու, քանի որ ճանապարհը երկար էր, և ես ինձ այնքան էլ լավ չէի զգում։ Դեյվը ներս մտավ։
-Ինչ ես անում այստեղ?, - հարցրի ես։
-Քո համար եմ եկել։
-Գնում ենք արդեն?
-Ոչ։
-Այդ դեպքում, ես լավ եմ, կարող ես չանհանգստանալ։
-Լավ, գալիս ես?
-Այո։
Մենք դուրս եկանք, հայրս կարծես թե մեզ էր փնտրում, մենք նրան մոտեցանք։
-Գնանք։, - ասաց նա։
Մենք մեքենայի մեջ նստեցինք։ Ամբողջ ճանապարհին ականջակալներով էի, փորձում էի մոռանալ անցյալիս վատ դեպքերը, չի ստացվում...
Մենք վերջապես կանգ առանք, ես ուշադիր նայում էի մեքենայից դուրս։ Հայրս խնդրեց Դեյվին ինձ տուն ուղեկցել, ես տուն գնացի, իսկ Դեյվը՝հորս օգնելու։
Մեր նոր տունը երկհարկանի էր, մեծ, գեղեցիկ։
YOU ARE READING
Եթե միայն... ❤
Romance#Առաջին հայերեն գրքերից Վաթթփադում։ Նախ մի բան ասեմ, ապա անցնեմ գրքի բովանդակությանը։ ՄԻ ԳՈՂԱՑԵՔ ԻՄ ՄՏՔԵՐԸ։ Շատ եմ տեսել, որ ինչը որ ես գրում եմ, նույնը գրվում է նաև ուրիշ տեղ։ Գրագողությամբ հաստատ գրող չես դառնա! Գիրքը սիրո մասին է։ Տղան սիրում է...